Նիսորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Նիսորիա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Իտալիայի վարչական բաժանումԷննա
Մակերես61,83 կմ²
ԲԾՄ691±1 մետր
Բնակչություն2844 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Խտություն49 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0935
Փոստային դասիչ94010
Ավտոմոբիլային կոդEN
ISTAT086013
Պաշտոնական կայքcomune.nissoria.en.it
Նիսորիա (Իտալիա)##
Նիսորիա (Իտալիա)

Նիսսորիա (իտալ.՝ Nissoria) համայնք Իտալիայում, մտնում է Սիցիլիա գավառի մեջ, Էննա կենտրոնին է կցված վարչականորեն։

Բնակչությունը կազմում է 3015 մարդ, բնակչության խտությունը՝ 49մարդ/կմ2։ Զբաղեցնում է 61 կմ2 տարածք, Փոստային ինդեքս՝ 94010, հեռախոսային կոդ՝ 0935:

Քաղաքի պատմությունը կապված է երկու առանձին տարածքների հետ. արևային սարահարթից, որտեղ այժմ քաղաքի կենտրոնն է տեղադրված, և ծայրամասից, որը կոչվում է Տորրե և որտեղ 6-րդ դարից ի վեր հնագույն քաղաք Նուսիրան է գտնվում՝ հիմնված արևելքից ներգաղթածների կողմից, որոնք իրենց հետ Գրիգոր Լուսավորչի հավատքն էին բերել Հայաստանից։ Սբ. Գրիգոր Լուսավորիչին մինչև 1855 թվ.-ը համարել են Նիսսորիայի հովանավորը։

13-րդ դարում պաշտպանողական փլատակների կառուցումը և 1953 թվ.-ին երևան եկած ոսկե բյուզանդական զարդարանքները(6-7-րդ դարեր) հաստատում են այս տարածքի հայտնիությունը և արժեքը։

Քաղաքը 861 թվ.-ին արաբների կողմից գրավված է եղել։ Գրաֆ Ռոջերը քաղաքը նվիրել է եպիսկոպոս Տրոինին, հետագայում 1095-1096 թթ.-ին պատկանել է եպիսկոպոս Մեսսինին։ Ֆրիդրիխ 2-րդը սրբերին հակառակ տարածքը կիսել է 24 մասի և հաստատել է բարոնների կառավարումը։ Այս ժամանակներից Նուսիրայի (Nysira) տարածքը ստացել է Նոբիլ Բարոնիա (Nobile Baronia) անունը, որտեղից էլ գալիս է ժամանակակից անունը՝ Նիսսորիա (Nissoria):

1746 թվ.-ին Ֆրանչեսկո Ռոդրիգո Մոնկադա Վենտիմիլիա Արագոնան, արքայազն Պատերնոն տեղափոխեցին քաղաքը այն տեղում, որտեղ այժմ գտնվում է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Իոսիֆի գլխավոր եկեղեցի

Հիմնվել է 1746 թվ.-ին, երբ արքայազն Պատերնոն որոշեց փոքրիկ գյուղ Նիսսորիան տեղափոխել նոր վայր և հիմնեց քաղաքը եկեղեցու շուրջը։ Մինչև մեր օրերը քաղաքի հատակագիծը չի փոփոխել։ Սկզբում եկեղեցին մեկ ոչ մեծ նավից էր բաղկացած։ Հետագայում ընդլայնվեց և ավելացվեցին մի քանի կոյմնակի նավեր։ 19-րդ դարի կեսերին քաղաքի հովանավոր է դառնում սբ. Իոսիֆը։ 20-րդ դարի սկզբին Բուռն Ուրբաթ օրը վանահայրը դարձձել է ծխականներին՝ խնդրանքով, որ եկեղեցու զոհասեղանի մասը վերանորոգվի։ Նվիրաբերումները, որոնք հիմնականում ոսկեզօծ զարդարանքներ էին, Ֆրանսիացի վարպետ Ֆորնազյեին կատարված էին ոսկե խճանկարով։ Եկեղեցու ինտերիերը զարդարված էր Էլիո Ռոմանոյի հրաշալի որմնանկարներով։

Գեղջկական խավի էթնո-մարդաբանական թանգարան

Թանգարանի համալիրը չորս մասից է բաղկացած.

-թանգարանի մուտքի սկզբում՝ «սեպտեմբերի 11» այգի

-պարտեզ՝ ստեղծված և ղեկավարված տեղական ավանդույթներով

-էթնո-մարդաբանական թանգարան իր ցուցադրանմուշներով

-մուլտիմեդիայի սրահ ֆիլմերի ցուցադրման համար և ինֆորմացիոն կենտրոն Pro Loco

Նիսսորիայի թանգարանը գտնվում է Լուիջի Ստուրցոյի անվան դպրոցի ետևում, զբաղեցնում է 800 մ2 տարածք։ Մի քանի սրահներ պատմում են գյուղական կյանքի մասին։ Ներկայացված է հողագործների գործիքները, տնային սպասքը։ Տիպիկ 20-րդ դարի գյուղական կյանքի վեակառուցումն է տրված։ Ցուցադրանմուշները համադրված են լուսանկարիչ Բենիտո Սալամոնեի աշխատանքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսորիա» հոդվածին։