Նինա Պիգուլևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Պիգուլևսկայա
Нина Пигулевская
Ծնվել է հունվարի 13 (25), 1894
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է փետրվարի 17, 1970(1970-02-17) (76 տարեկանում)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն պատմաբան
Հաստատություն(ներ) Ռուսաստանի ազգային գրադարան
Գործունեության ոլորտ պատմություն և Արևելագիտություն
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավար Q4292560?
Պարգևներ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Նինա Վիկտորովնա Պիգուլևսկայա (ռուս.՝ Нина Викторовна Пигулевская, 1894, հունվարի 1 (13), Սանկտ Պետերբուրգ -1970, փետրվարի 17, Լենինգրադ), պատմաբան, բյուզանդագետ, արևելագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։

Ավարտել է Բեստուժևյան կուրսերը (1918), 1922 թ.՝ Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ուսումնասիրությունները վերաբերում են Բյուզանդիայի, Իրանի, Ասորիքի, Մերձավոր Արևելքի, Արաբիայի հասարակական տնտեսական հարաբերությունների, գրականության և աղբյուրագիտության խնդիրներին, շոշափել է նաև հայագիտության հետ կապված հարցեր։ 1952 թ. ընտրվել է Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության փոխնախագահ և նշանակվել նրա օրգան «Պալեստինսկի սբորնիկ»-ի («Палестинский сборник») պատասխանատու խմբագիր։ 1960 թ. ընտրվել է ֆրանսիայի «Ասիական ընկերության» անդամ։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 289 CC-BY-SA-icon-80x15.png