Ելենա Մեշչերսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Մեշչերսկայա
Meshcherskaya Elena.jpg
Ծնվել էհունիսի 20, 1946(1946-06-20) (74 տարեկան)
Բուգուռուսլան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրևելագիտություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարՆինա Պիգուլևսկայա

Ելենա Մեշչերսկայա (ռուս.՝ Елена Никитична Мещерская, հունիսի 20, 1946(1946-06-20), Բուգուռուսլան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս արևելագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արևելաքրիստոնեական գրականության, հնագրության և սիրիական գրի մասնագետ: Սանկտ Պետերբուրգի համալսարանի աստվածաշնչագիտության ամբիոնի դասախոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Մեշչերսկայան ծնվել է 1946 թվականի հունիսի 20-ին Բուգուռուսլանում, ՌԽՖՍՀ լեզվաբան Նիկիտա Մեշերսկիի ընտանիքում: 1969 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և ընդունվել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրան։ Մերձավոր Արևելքի և Բյուզանդիայի պատմաբան Նինա Պիգուլևսկայայի և բյուզանդական հնագրության մասնագետ Եվգենիա Գրանստրյոմի ղեկավարությամբ անցել է արևելաքրիստոնեական գրականության, սիրիագիտության և պատմության դասընթացներ: 1972 թվականից աշխատել է Արևելագիտության ինստիտուտում: 1973 թվականից եղել է բանասիրական գիտությունների թեկնածու, 1992 թվականից՝ պատմական գիտությունների դոկտոր, 1992-2005 թվականներին` Մերձավոր Արևելքի, այնուհետև` արևելյան ձեռագրերի և փաստաթղթերի բաժանմունքի առաջատար գիտաշխատող:

1973-1981 թվականներին եղել է Մերձավոր Արևելքի կաբինետի և Մերձավոր Արևելքի պատմամշակութային հետազոտողների խմբի գիտական քարտուղար: 1973 թվականից եղել է Պաղեստինյան ուղղափառ հասարակության Սանկտ Պետերբուրգի գիտական քարտուղար, 1978 թվականից՝ Պաղեստինյան ուղղափառ ժողովածուի խմբագրական խորհրդի պատասխանատու քարտուղար։ Այդ կարգավիճակով մասնակցել է մի շարք գիտական նստաշրջանների և կոնֆերանսների, այդ թվում՝ միջազգային, պատրաստել և թողարկել Է Պաղեստինյան ուղղափառ ժողովածուի 10-րդ թողարկումը:

2005 թվականի օգոստոսից Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի աստվածաշնչագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

Գործունեության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքների հիմնական թեման արևելաքրիստոնեական ապոկրիֆիկ (սիրիական, հունական, սլավոնական) գրականությունն է, ինչպես նաև քրիստոնեական հիմնագրությունը, ագիոգրաֆիան, պատմագրությունը: Գիտական աշխատանքի երկրորդ ուղղությունը հնագրությունն է և սիրիական գրի պատմությունը։ Երրորդ ուղղությունը ուսուցիչների և գործընկերների գիտական ժառանգության մշակումն ու հրատարակումն է (Նինա Վիկտորովնա Պիգուլևսկայա, Ազա Վլադիմիրովնա Պայկովա, Ա. Վ. Բորիսովա):

Դասավանդել է Պետերբուրգի մի շարք բարձրագույն հաստատություններում, տարբեր ժամանակներում կարդացել կուրսեր հետևյալ թեմաներով՝ սեմիտոլոգիայի ներածություն, Սիրիական լեզու, Սիրիական միջնադարյան հայ գրականություն, արևելաքրիստոնեական գրականությունների պատմություն, Источниковедение Աստվածաշնչյան պատմության աղբյուրագիտություն, Աստվածաշնչի հին թարգմանություններ, Աստվածաշնչյան ապոկրիֆներ, Քրիստոնեական պատմական գրականություն:

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мещерская Е. Н. Деяния Иуды Фомы (культурно-историческая обусловленность раннесирийской легенды). Ответственный редактор Л. А. Тер-Петросян — М.: Наука (издательство). Главная редакция восточной литературы, 1990. 243 с. ISBN S-02-016627-8
  • Смелова Н. С. Мелькитская богородичная гимнография IX—XIII вв. как источник по истории христианского Востока (на материале сирийской рукописи РНБ Сир. нов. сер. 11) / Автореферат диссертации на соискание ученой степени кандидата исторических наук. Научный руководитель Е. Н. Мещерская. СПб., 2007. 26 с.
  • Старкова К. Б. Воспоминания о прожитом, жизнь и работа семитолога-гебраиста в СССР / Под редакцией В. Л. Вихновича. Предисловие И. Р. Тантлевского, В. Л. Вихновича. В приложении использована статья Е. Н. Мещерской. СПб.: «Европейский Дом», 2006. 356 с., вклейка.
  • Православный Палестинский сборник. Выпуск 36 (99): Борисов А. Я. Материалы и исследования по истории неоплатонизма на средневековом Востоке. Подготовили к печати К. Б. Старкова и Е. Н. Мещерская. СПб., 2002
  • Пигулевская Н. В. Сирийская средневековая историография. Исследования и переводы [Предисловие Е. Н. Мещерской]. СПб.: 2000.
  • Мещерская Е. Н. К 100-летию со дня рождения Н. В. Пигулевской (1894—1970) // Православный Палестинский сборник. Выпуск 98 (35): Сборник памяти Н. В. Пигулевской. Ответственный редактор Пересыпкин, Олег Герасимович. СПб., 1998, 5-8
  • Мещерская Е. Н. Апокрифические деяния апостолов. Новозаветные апокрифы в сирийской литературе. М.: «Прицельс», 1997
  • Мещерская Е. Н. Деяния Иуды Фомы (культурно-историческая обусловленность раннесирийской легенды). Ответственный редактор Л. А. Тер-Петросян — М.: Наука (издательство). Главная редакция восточной литературы, 1990. 243 с. ISBN S-02-016627-8
  • [Православный] Палестинский сборник. Выпуск 30 (93): Пайкова А. В. Легенды и сказания в памятниках сирийской агиографии. Редактор выпуска Е. Н. Мещерская. Л.: Издательство «Наука» (Ленинградское отделение), 1990
  • Старкова К. Б. Воспоминания о прожитом, жизнь и работа семитолога-гебраиста в СССР / Под редакцией В. Л. Вихновича. Предисловие И. Р. Тантлевского, В. Л. Вихновича. В приложении использована статья Е. Н. Мещерской. СПб.: «Европейский Дом», 2006. 356 с., вклейка.
  • Смелова Н. С. Мелькитская богородичная гимнография IX—XIII вв. как источник по истории христианского Востока (на материале сирийской рукописи РНБ Сир. нов. сер. 11) / Автореферат диссертации на соискание ученой степени кандидата исторических наук. Научный руководитель Е. Н. Мещерская. СПб., 2007. 26 с.
  • Мещерская Е. Н. Легенда об Авгаре — раннесирийский литературный памятник (Исторические корни в эволюции апокрифической легенды). Ответственные редакторы Аверинцев, Сергей Сергеевич, А. В. Пайкова. М.: Издательство «Наука», 1984

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]