Նինա Ղորղանյան
Նինա Ղորղանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1852 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1896[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ[1] |
Նինա Հովսեփի Ղորղանյան (Դարիալի, Նունե Կորգանովա, նոյեմբերի 20, 1852, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1896[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ։
Կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի և Հեղինե ու Մարիամ Ղորղանյանների քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Մասնագիտական երաժշտական կրթություն ստացել է Միլանում (դասատուներ՝ Լամպերտի, Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ Սկսած 1880-ական թվականներից ելույթներ է ունեցել Թիֆլիսում։ 1888 թվականին տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, 1891 թվականին երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա-Մուրոմցևայի հետ), որտեղ հայ, վրացի և ռուս երիտասարդներին դասավանդել է անվճար, հիմնել է Պետրոս Ադամյանի, Գենարիոս Ղորղանյանի անվան կրթաթոշակներ[2]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Հեղինակ | Ստեղծագործություն |
---|---|---|
Վանի | Միխայիլ Գլինկա | «Կյանքը հանուն ցարի» |
Ռատմիրա | Միխայիլ Գլինկա | «Ռուսլան և Լյուդմիլա» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Zarkfoundation - Նինա Ղորղանյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 40)։ |