Jump to content

Նիկո Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Ուիլյամս
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Գանա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 2002(2002-07-12)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 1,81 մետր
Դիրք հարձակվող և winger

Նիկոլաս Ուիլյամս Արտուեր (իսպ.՝ Nicholas Williams Arthuer;հուլիսի 12, 2002(2002-07-12)[1], Պամպլոնա, Իսպանիա) իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Աթլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը ծնվել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Նավառա ինքնավար շրջանի մայրաքաղաք Պամպլոն քաղաքում։ «Աթլետիկ Բիլբաոյի» սան։ Միացել է ակումբի ակադեմիային 11 տարեկանում[2]։ 2019/2020 մրցաշրջանում նա միացավ «Բասկոնիա»-ին՝ «Աթլետիկ»-ի երկրորդ ֆերմերային ակումբին։ 2019 թվականի օգոստոսի 24-ին նա իր նորամուտն է նշել Սոդուպեի դեմ խաղում[3]։ Ընդհանուր առմամբ, նա մրցաշրջանի ընթացքում չորս հանդիպում է անցկացրել Բասկերի երկրում։.

Նիկո Ուիլյամսը 2020/2021 մրցաշրջանը սկսեց Աթլետիկ Բիլբաոում՝ հիմնական թիմի առաջին կազմում։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին «Արենասի» դեմ խաղում Նիկոլասը նորամուտը նշել է հայտնվելով մեկնարկային կազմում և փոխարինվելով 90-րդ րոպեին[4]։ 2020 թվականի նոյեմբերի 1-ին Նիկոլասը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ խոցելով Պորտուգալետեի դարպասը[5]։ Մրցաշրջանի ավարտում Նիկոն հրավիրվել էր հիմնական կազմ։ 2021 թվականի ապրիլի 28-ին ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Լա Լիգայում «Վալյադոլիդի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին Ջոն Մորսիլոյի փոխարեն[6]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն օրը երեկոյան խաղադաշտ է դուրս եկել ֆուտբոլիստի ավագ եղբայրը՝ Ինյակին, խաղացողները 1986 թվականից ի վեր առաջին եղբայրներն են դարձել Պաչայից և Խուլիո Սալինասից հետո, ովքեր միասին խաղադաշտ էին դուրս եկել «Աթլետիկի» համար[7]։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Իսպանիայի մինչև 18 տարեկանների հավաքականում։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ուիլյամսին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջին անգամ հրավիրել է նրան մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի Շվեյցարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերին[8]։ Սեպտեմբերի 24-ին նա իր նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականի կազմում Շվեյցարիայի դեմ խաղում՝ փոխարինելով Պաբլո Սարաբիային[9]։

Նոյեմբերի 11-ին նա ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումներին մասնակցելու համար[10]։ Նոյեմբերի 17-ին նա իր առաջին գոլը խփել է ազգային հավաքականի կազմում Հորդանանի հավաքականի դեմ ընկերական խաղում[11]։

Հունիսի 7-ին նա ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի պաշտոնական հայտում՝ մասնակցելու Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության հանդիպումներին[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները Լիբերիայից փախստականներ են։ Հայր Օսեյ Ուիլյամսը և մայրը՝ Մարիա Արտուերը, ծագումով գանացի են[13]։ Սկզբում ժամանել է Բիլբաո, ապա տեղափոխվել Պամպլոնա, այնուհետև վերադարձել։ Ֆուտբոլիստի ավագ եղբայրը «Աթլետիկի» հարձակվող և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, իսկ այժմ Գանայի հավաքականի հարձակվող Ինյակի Ուիլյամսն է[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աթլետիկ Բիլբաո»

  • Իսպանիայի գավաթակիր․ 2023/24

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարողական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա
2022 1 1 2 0 3 1
Ընդհանուր կարիերայում 1 1 2 0 3 1

Խաղերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում։ 3 Խաղ / 1 Գոլ; հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/afdc14d7
  2. «Nico Williams, la nueva gran promesa del Athletic» (իսպաներեն). juvenildivisiondehonor.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Basconia - Sodupe» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Arenas de Getxo - Bilbao Athletic» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Portugalete - Bilbao Athletic» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Athletic - Real Valladolid» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Draw against Real Valladolid at San Mamés» (անգլերեն). Официальный сайт ФК «Атлетик». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  8. «OFICIAL. Lista de convocados para los encuentros frente a Suiza y Portugal en la UEFA Nations League» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «CRÓNICA. España cede a balón parado y se jugará el liderato en Braga (1-2)» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «OFICIAL. Lista de convocados para la Copa Mundial de Fútbol de la FIFA Catar 2022» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «España se va al Mundial con los deberes hechos» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. Королевская испанская футбольная федерация (7 июня 2024). «OFFICIAL final Spain squad for the Euro 2024 finals» (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Iñaki Williams: «Tengo entre 5 y 10 millones de euros»» (իսպաներեն). Athletic - El Correo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  14. «El hermano de Iñaki Williams debuta con gol en el juvenil del Athletic» (իսպաներեն). Mundo Deportivo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  15. «Nico Williams se lleva el trofeo a mejor jugador de la final». RFEF (իսպաներեն). 2024 թ․ ապրիլի 7.
  16. «Кубок Испании 2023/24, статистика игроков». Чемпионат (ռուսերեն).