Նիկո Դոստալ
Նիկո Դոստալ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Nikolaus Josef Michael Dostal |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1895[1][2][3][…] Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1981[1][2][3] (85 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1981[4] (85 տարեկան) Զալցբուրգ, Ավստրիա[5] |
Ժանրեր | օպերետ և պատարագի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Պարգևներ | |
Nico Dostal Վիքիպահեստում |
Նիկո Դոստալ (գերմ.՝ Nikolaus Josef Michael Dostal}, նոյեմբերի 27, 1895[1][2][3][…], Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա - հոկտեմբերի 27, 1981[1][2][3] կամ հոկտեմբերի 25, 1981[4], Զալցբուրգ, Ավստրիա[5]), ավստրիացի կոմպոզիտոր, օպերետների և ֆիլմերի երաժշտության հեղինակ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոստալը երաժշտություն սիրել է դեռ մանկուց հնարավոր է հորեղբոր՝ երաժիշտ Հերմանի ազդեցության տակ։ Դոստալը իրավաբանություն է սովորել Վիեննայի համալսարանում, բայց հետո որոշումը փոխել է և իրեն նվիրել երաժշտությանը։ Նա ընդունվել է Քլոստերնոյբուրգի եկեղեցական երաժշտության ակադեմիան։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դոստալը որպես դիրիժոր աշխատել է ավստրիական տարբեր թատրոններում։ 1924 թվականին տեղափոխվել է Բեռլին և առաջին ձայնային ֆիլմերի համար գրել երաժշտություն։ Առաջին մեծ հաջողությունը Դոստալին բերել է «Կլիվիա» օպերետը՝ 1933 թվականին։ Նացիստների օրոք Դոստալը գրել է ևս մի քանի օպերետներ և երաժշտություն տարբեր կատակերգական ֆիլմերի համար։ 1942 թվականին նա ամուսնացել է ավստրիացի լիրիկական օպերային երգչուհի Լիլի Կլաուսի հետ, նրանց միակ որդին՝ Ռոմանը, հետագայում դարձել է դիրիժոր։
1946 թվականին Դոստալը պատերազմից ավերված Բեռլինից վերադարձել է Ավստրիա՝ սկզբում Վիեննա, հետագայում՝ Զալցբուրգ։ Բացի երաժշտությունից նա գրել է նաև եկեղեցական երաժշտություն։
Նիկո Դոստալ մահացել է 1981 թվականին, թաղված է Զալցբուրգի գլխավոր գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die exzentrische Frau, 1922 (Էքսցենտրիկ կին)
- Lagunenzauber, 1923 (Ծովածոցի կախարդություն)
- Clivia, 1933 (Կլիվիա )
- Die Vielgeliebte, 1934 (Բազմասեր)
- Prinzessin Nofretete, 1936 (Արքայադուստր Նեֆերտիտի)
- Extrablätter, 1937 (Հրատապ թողարկում)
- Monika, 1937 (Մոնիկա)
- Die ungarische Hochzeit, 1939 (Հունգարական հարսանիք)
- Die Flucht ins Glück, 1940 (Թռիչք դեպի երջանկություն)
- Die große Tänzerin, 1942 (Մեծ պարող)
- Eva im Abendkleid, 1942 (Եվան երեկոյան զգեստով)
- Manina, 1942 (Մանինա)
- Verzauberte Herzen, 1946 (Կախարդված սրտեր)
- Ein Fremder in Venedig, 1946 (Օտարը Վենետիկում)
- Süße kleine Freundin, 1949 (Սիրելի ընկերուհի)
- Zirkusblut, 1950 (Կրկեսային արյուն)
- Der Kurier der Königin, 1950 ((Թագուհու սուրհանդակը)
- Doktor Eisenbart, 1952 (Դոկտոր Էյզենբարտ)
- Der dritte Wunsch, 1954 (Երրորդ ցանկություն)
- Liebesbriefe Operette, 1955 (Սիրո նամակների օպերետ)
- So macht man Karriere, 1961 (Ինչպես սկսել կարիերա))
- Rhapsodie der Liebe, 1963 (Սիրո ռապսոդիա)
- Der goldene Spiegel (Ոսկե հայելի)
- Don Juan und Figaro oder Das Lamm des Armen, 1990 (Դոն Ժուան և Ֆիգարո, կամ աղքատի գառը)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jedem seine Chance, 1930
- Drei Tage Mittelarrest, 1930
- Kopfüber ins Glück, 1931
- Kaiserwalzer, 1933
- Fiakerlied, 1936
- Der Optimist, 1938
- Mordsache Holm, 1938
- 13 Stühle, 1938
- Heimatland, 1939
- Das Lied der Wüste, 1939
- Die Geierwally, 1940
- Schwarz auf weiß, 1943
- Glück bei Frauen, 1944
- Kind der Donau, 1950
- Frühling auf dem Eis, 1951
- Das Herz einer Frau, 1951
- Seesterne, 1953
- Eine Nacht in Venedig, 1953
- Die Ungarische Hochzeit, 1969
- Ein Walzer zu zweien (հեռուստաֆիլմ), 1975
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118527037 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://paul-lincke.goslar.de/preistraeger
- ↑ Nico Dostal (1895-1981) in the category Music - All formats
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нико Досталь на kinopoisk.ru.
- Nico Dostal в Internet Movie Database. (անգլ.)
- Сочинения Нико Досталя в Национальной библиотеке Германии (DNB). (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Դոստալ» հոդվածին։ |
|