Նիկողայոս Հրաշագործ մատուռ (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողայոս Հրաշագործ մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ մատուռ (ռուս.՝ Часовня Святителя Николая Чудотворца), մատուռ Ղրիմի Յալթա քաղաքում։ Գտնվում է Սվերդլովի և Ռուզվելտի փողոցների խաչմերուկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Հրաշագործի մատուռը, ի հիշատակ կայսր Նիկոլայ II-ի և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ամուսնության, 1896 թվականին հիմնադրվել է այն տեղում, որտեղ 1837 թվականին կայսր Նիկոլայ I-ը հրապարակեց Յալթային քաղաքի կարգավիճակ շնորհվելու մասին հրամանը[3]։

Մատուռի նախագծի հեղինակն էր յալթացի անվանի ճարտարապետ Նիկոլայ Պետրովիչ Կրասնովը։ Մատուռի օծման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1896 թվականի դեկտեմբերի 6-ին արքեպիսկոպոս Մարտինիանի ներկայությամբ։ Արտաքին պատերին ներկառուցվել էին հուշատախտակներ, որոնց վրա գրված էր[3]. «1837 թվականի սեպտեմբերի 17-ին Նորին Կայսերական Մեծություն Նիկոլայ I-ը, այս վայրից դիտելով իր առջև բացված տեսարանը, հրամայեց Յալթա գյուղը վերանվանել Յալթա քաղաք»։

Մի քանի աստիճանները տանում էին կամարակապ, փորագրվածքով զարդարված մուտքի մոտ։ Մատուռի ներսում կար Ս. Ա. Կորովինի հեղինակած Սուրբ Նիկողայոս Հրաշագործի մեծ գեղեցիկ սրբապատկերը[3]։

Խորհրդային իշխանության տարիներին` 1932 թվականին, մատուռն ավերվեց, իսկ 2001 թվականի մայիսին Յալթայի ծովափնյա հատվածում սկսվեց նրա վերականգնումը։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ա. Վ. Պետրովան։ Սուրբ Նիկողայոս Հրաշագործ մատուռի հիմնարկեքի արարողությանը և օծմանը մասնակցում էին Կիևի և համայն Ուկրաինայի մետրոպոլիտ Վլադիմիրը և Սիմֆերոպոլի ու Ղրիմի արքեպիսկոպոս Լազարը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Ялта. Часовня Николая Чудотворца.»։ Վերցված է 2019 Փետրվար 20 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Часовня во имя святого Николая»։ Վերցված է 2019 Փետրվար 20