Սերգեյ Կորովին
Սերգեյ Կորովին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1858[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1908[1][2] (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարազարդող և նկարիչ |
![]() |
Սերգեյ Ալեքսեևիչ Կորովին (օգոստոսի 19, 1858[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1908[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ռուս նկարիչ, Կոնստանտին Կորովինի եղբայրը։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Շարունակել է պերեդվիժնիկների արվեստի ավանդույթները («Պատժից առաջ», 1884, ԽՍՀՄ Հեղափոխության թանգարան, Մոսկվա)։ Ստեղծել է գյուղացիական թեմաներով նկարներ («Համայնքի առաջ», 1893, Տրետյակովյան պատկերասրահ)։ Նկարազարդել է Գոգոլի «Շինել» վիպակը (1900-1908) և այլ հեղինակների գործեր[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Կորովինը ծնվել է ունևոր վաճառականի հնադավանական ընտանիքում[5]։ Հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչը, սովորել է համալսարանում, սակայն չի ավարտել, մայրը՝ Ապոլինարիա Իվանովնան, Վոլկովի բնակիչ էր, սերում էր վաճառականի սերնդից։
1874-1886 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վասիլի Պերովի, Ալեքսեյ Սավրասովի և հեռավոր ազգական Իլարիոն Պրյանիշնիկովի մոտ[5]։ 1888-1907 թվականներին դասավանդել է նույն ուսումնարանում՝ ընդմիջելով միայն 1894-1898 թվականներին։
Ռուս նկարիչների միության անդամ։
Շարունակում էր պերեդվիժնիկների արվեստի ավանդույթները («Պատժից առաջ», 1884, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա)[6]։ Նրա ամենանշանավոր աշխատանքներից մեկը՝ «Համայնքի առաջ» կտավն (Տրետյակովյան պատկերասրահ, 1893) ունի յուրօրինակ կոմպոզիցիա և արտացոլում է 1861 թվականի բարեփոխումներից հետո գյուղական շրջանում կատարվող իրադարձությունները։
1890-ական թվականների երկրորդ կեսին նկարչի կտավներն աչքի են ընկնում նրբագեղությամբ, քնարականությամբ․ հաճախ է նկարում բնանկարներ։ Եթե նախկինում Կորովինն իր նկարներում մանրամասն մշակում էր բոլոր մանրամասնությունները, ապա այժմ նրա աշխատանքներում ի հայտ է գալիս տրամադրություն՝ արտահայտված էտյուդային ոճով։
Սերգեյ Կորովինի պատկերազարդումներից առանձնանում են Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքի պատկերները (1900-1908թթ, Տրետյակովյան պատկերասրահ, Ռուսական թանգարան)
Հանկարծամահ է եղել 1908 թվականին սրտային անբավարարությունից[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Коровин Сергей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ 1979։ էջ 662
- ↑ 5,0 5,1 5,2 Brief biography Archived 2016-03-04 at the Wayback Machine. @ RusArtNet.
- ↑ Brief biography @ Russia IC.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pyotr Suzdalev, Сергей Алексеевич Коровин, Художник РСФСР (Artists of the RSFSR), 1967
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Sergei Korovin Վիքիպահեստում |
---|
- An appreciation of Korovin's work by Pyotr Suzdalev @ Art Poisk.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 662)։ ![]() |