Նիկոլա Ջուրջիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Ջուրջիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1986(1986-04-01)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Պիրոտ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Սերբիա և Չեռնոգորիա Ռադնիչկի (Պիրոտ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2006 Սերբիա և Չեռնոգորիա Ռադնիչկի (Պիրոտ) 30 (6)
2006—2009 Սերբիա Վոժդովաց 63 (15)
2009—2012 Նորվեգիա Հյոուգեսուն 97 (46)
2012  Շվեդիա Հելսինգբորգ 11 (10)
2013—2014 Գերմանիա Գրոյտեր Ֆյուրտ 30 (9)
2014—2016 Գերմանիա Աուգսբուրգ 16 (1)
2015  Շվեդիա Մալմյո 12 (5)
2016  Գերմանիա Ֆորտունա 12 (2)
2016—2017 Սերբիա Պարտիզան 13 (1)
2017—2018 Դանիա Ռանդերս 26 (3)
2018—2020 Շվեդիա Համարբյու 54 (27)
2020—ներկա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չենդու Բեթեր Սիթի 14 (2)
Ազգային հավաքական
2007 Սերբիա Սերբիա (մինչև 21) 5 (1)
2013 Սերբիա Սերբիայի ազգային հավաքական 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլա Ջուրջիչ (սերբ.՝ Никола Ђурђић / Nikola Đurđić, ապրիլի 1, 1986(1986-04-01)[1], Պիրոտ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, չինական «Չենդու Բեթեր Սիթի» ակումբի հարձակվող։ Խաղացել է Սերբիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Ջուրջիչն իր հայրենի Պիրոտ քաղաքի «Ռադնիչկի» ակումբի սան է։ Նա խաղացել է այդ ակումբի երիտասարդական բոլոր թիմերում։ 2006 թվականին Նիկոլան տեղափոխվել է «Վոժդովաց», որտեղ անցկացրել է ևս 3 մրցաշրջան[2]։

2009 թվականի հունվարին Ջուրջիչը տեղափոխվել է նորվեգական «Հյոուգեսուն» ակումբ[2], որտեղ առաջին մրցաշրջանում 10 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն և օգնել նրան մտնելու Թիփելիգա։ Հաջորդ 3 մրցաշրջանում նա շարունակել է պարբերաբար գրավել մրցակից թիմերի դարպասները՝ յուրաքանչյուրում խփելով 12 գոլ[3]։ 2011 թվականին ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է Նորվեգիայի առաջնության լավագույն խաղացող։

2012 թվականի օգոստոսի 20-ին հայտարարվել է, որ Ջուրջիչին վարձակալել է շվեդական «Հելսինգբորգը»` հետագայում գնելու իրավունքով[4]։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, Նիկոլան իր նորամուտն է նշել նոր ակումբում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Սելթիկի» դեմ խաղում։ Օգոստոսի 25-ին նա խփել է իր առաջին գոլը «Հելսինգբորգի» կազմում՝ գրավելով «Յուրգորդենի» դարպասը, բայց չի կարողացել ակումբին փրկել 1-3 հաշվով պարտությունից[5]։ Հոկտեմբերի 4-ին, Ջուրջիչը գրանցել է իր կարիերայի առաջին դուբլը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Տվենտեի» դեմ խաղում[6]։

Նոյեմբերին Ջուրջիչով հետաքրքրվել են «ԱԶ Ալկմարը», «Միլանը» և «Ուդինեզեն»[7]։ Սակայն դեկտեմբերի 17-ին նա տեղափոխվել է «Գրոյտեր Ֆյուրտ»՝ Բունդեսլիգայի ակումբի հետ կնքելով 3,5 տարի ժամկետով պայմանագիր[8]։ 2013 թվականի փետրվարի 2-ին Նիկոլան իր առաջին գոլն է խփել «Գրոյտերի» մարզաշապիկով՝ գրավելով «Շալկե 04»-ի դարպասը և ակումբին բերելով 2-1 հաշվով հաղթանակ[9]։

2014 թվականի հուլիսի 3-ին Ջուրջիչը տեղափոխվել է գերմանական «Աուգսբուրգ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2017 թվականը[10]։

Նիկոլա Ջուրջիչը շվեդական «Մալմյոյի» մարզաշապիկով 2015 թվականին

Հետագայում նա ևս մի քանի անգամ փոխել է ակումբները՝ վարձավճախով հանդես գալով շվեդական «Մալմյոյում» և Դյուսելդորֆի «Ֆորտունայում», այնուհետև տեղափոխվել է Բելգրադի «Պարտիզան», դանիական «Ռանդերս», շվեդական «Համարբյու», իսկ 2020 թվականի հունվարից հանդես է գալիս չինական «Չենդու Բեթեր Սիթի» ակումբում[2]։ Չինաստանի Առաջին Լիգայում հանդես եկող այդ թիմը[11] սերբ ֆուտբոլիստի համար վճարել է 5 միլիոն շվեդական կրոն[12]։ Չինական թիմի կազմում նորամուտը Ջուրջիչը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին «Բեյջին Չենֆեն» թիմի դեմ խաղում (3-2)։ Առաջին գոլը Չինաստանում նա խփել է նույն թվականի սեպտեմբերի 24-ին՝ գրավելով «Սուժու Դոնվու» թիմի դարպասը և օգնելով իր թիմին հաղթելու 2-1 հաշվով[3]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին Նիկոլա Ջուրջիչը գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի կողմից Կիպրոսի հետ ընկերական խաղի համար առաջին անգամ հրավիրվել է Սերբիայի ազգային հավաքական։ Փետրվարի 6-ին Ջուրջիչն իր նորամուտն է նշել ազգային հավաքականի մարզաշապիկով՝ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե, իսկ սերբերը հաղթել են 3-1 հաշվով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Nikola Djurdjic - Player profile 2021». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Serbia - N. Đurđić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Celtic: Helsingborgs add striker Nikola Djurdic in time for Euro tie» (անգլերեն). «BBC». 20 августа 2012.
  5. «Serbia - N. Đurđić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Douglas rescues point for Twente» (անգլերեն). УЕФА. 4 октября 2012.
  7. «Reported European target Nikola Djurdjic is ready to move to a bigger league» (անգլերեն). «Sky Sports». 12 ноября 2012.
  8. «SpVgg holt Nikola Djurdjic» (գերմաներեն). SpVgg Greuther Fürth. 17 декабря 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Đurđić srušio Šalke» (սերբերեն). «RTS». 2 февраля 2013.
  10. «Fix: Nikola Djurdjic hat unterschrieben». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  11. «Nikola Djurdjic lämnar Hammarby» (շվեդերեն). Hammarby Fotboll. 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  12. «"Okej för en 33-åring – inte okej för Djurdjic"» (շվեդերեն). Expressen. 2020 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  13. «"Holandska veza" pokrenula "Orlove"!» (սերբերեն). «Sportske». 6 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ջուրջիչ» հոդվածին։