Նիկոլայ Կլևե Բրոշ (նորվ.՝ Nicolai Cleve Broch, նոյեմբերի 14, 1975(1975-11-14)[1][2], Բերում, Ակերսհուս), կինոյի և թատրոնի նորվեգացի դերասան[4]։ Ճանաչման է արժանացել 2002 թվականին Նորվեգիայի հեռարձակող ընկերության կողմից թողարկված «Lekestue» սերիալի գլխավոր դերերից մեկը կատարելու շնորհիվ[5]։ 2002 թվականին Dagbladet-ի կողմից ճանաչվել է Տարվա թատերական տաղանդ[4]։
1996 թվականից մինչև 1999 թվականը Նիկոլայ Կլևե Բրոշը սովորել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում։ 2005 թվականից աշխատում է Նորվեգիայի ազգային թատրոնում։ Նա խաղացել է նաև Օսլոյի Նոր թատրոնում և Նորվեգական թատրոնում՝ մասնակցելով Անտոն Չեխովի «Ճայը», Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսների բեմադրություններին ու այլ ներկայացումների։ Նիկոլայ Կլևե Բրոշն արժանացել է մի շարք մրցանակների Նորվեգիայի թատերական արվեստում ունեցած ներդրման համար։
«Ուրո» ֆիլմում իր դերակատարման համար Նիկոլայ Կլևե Բրոշը ներկայացվել է «Ամանդա» մրցանակի Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում[6], ինչպես նաև արժանացել մի մի շարք այլ մրցանակների։ Ֆիլմերում նկարահանվում է Աքսել Հենիի հետ միասին։ Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից առավել մեծ ճանաչում ունեն «Անհրաժեշտ սպանություն», «Մաքս Մանուս» և «Ռագնարյոկի գաղտնիքը» կինոնկարները։
Նիկոլայ Կլևե Բրոշի կինը՝ Հեյդի Գերմունդսեն Բրոշը, նույնպես ստացել է թատերական կրթություն։ Նրանք ունեն երկու որդի՝ Յակոբն ու Յորգենը[7]։ Նիկոլայ Կլևե Բրոշի խորթ քույրը՝ Իդա Էլիզ Բրոշը[8], կինոյի և թատրոնի դերասանուհի է։