Անհրաժեշտ սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհրաժեշտ սպանություն
անգլ.՝ Essential Killing[1]
Երկիր Լեհաստան[1]
 Նորվեգիա[1]
 Իռլանդիա
 Հունգարիա
Ժանրռազմական ֆիլմ, թրիլեր և դրամա
Թվական2010[1], հոկտեմբերի 22, 2010[2], նոյեմբերի 13, 2010[2] և նոյեմբերի 18, 2010[2]
Լեզուանգլերեն[3], լեհերեն[3] և արաբերեն[3]
ՌեժիսորԵժի Սկոլիմովսկի[1][4][5][…]
ՊրոդյուսերԵժի Սկոլիմովսկի, Ջերեմի Թոմաս և Զաք Քոեն
Սցենարի հեղինակԵժի Սկոլիմովսկի[1] և Եվա Պյասկովսկայա[1]
ԴերակատարներՎենսենտ Գալո[1][4], Էմմանուել Սենյե[1][4], Նիկոլայ Կլևե Բրոշ[1], Ստիգ Ֆրոդե Հենրիքսեն[1], Եվա Պյասկովսկայա[1], Զաք Քոեն և Դևիդ Փրայս
ՕպերատորԱդամ Սիկորա[1]
ԵրաժշտությունՊավել Միկիետին
Պատմվածքի վայրԱֆղանստան
Նկարահանման վայրԿամպինոս ազգային պարկ և Տատրայի լեռներ
Տևողություն83 րոպե[1]
Բյուջե3 167 000 €
Պաշտոնական կայքէջ

«Անհրաժեշտ սպանություն» (անգլ.՝ Essential Killing), ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու ֆիլմը՝ նկարահանված 2010 թվականին։ Ֆիլմը Լեհաստանի, Նորվեգիայի, Իռլանդիայի ու Հունգարիայի համատեղ արտադրություն է։ Սցենարը գրել է Եժի Սկոլիմովսկին Եվա Պյասկովսկայայի հետ համատեղ։

Ֆիլմը հասարակությանը ներկայացվել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Վենետիկի 67-րդ կինոփառատոնի ընթացքում։

Կարգախոսն է՝ «Run to live… kill to survive» («Վազի՛ր, որ ապրես․․․ Սպանի՛ր, որ կենդանի մնաս»)։

Սյյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի զինվորականները Եվրոպա են բերում Մուհամեդին՝ իսլամական թալիբան շարժման մարտիկին, որ բռնվել էր Աֆղանստանում։ Տեղի է ունենում ավտովթար, և գերուն հաջողվում է փախչել։ Ձեռք բերելով ազատություն՝ Մուհամեդը, ում հետևում էր բանակը, հայտնվում է իրեն անծանոթ միջավայրում և անսովոր կլիմայական պայմաններում։ Սակայն նա պատրաստ է ամեն ինչի, որ կենդանի մնա ու վերադառնա հայրենիք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վինսենտ Գալո – Մուհամեդ
  • Էմմանուել Սենյե – Մարգարետ
  • Դևիդ Լ․ Փրայս – հարցաքննող սպա
  • Նիկոլայ Կլևե Բրոշ – ուղղաթիռի օդաչու
  • Սթիգ Ֆրոդե Հենրիկսեն – ուղղաթիռի օդաչու
  • Ֆիլ Գոս – զինվորական բժիշկ
  • Զեկ Քոհեն – զինվորական
  • Իֆտաչ օֆիր – զինվորական
  • Թրեյսի Սփենսեր Շիպ – զինվոր
  • Կլաուդիա Կասա – հեծանվորդ
  • Մարկ Գասպերիչ – հետապնդող խմբի գլխավոր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենետիկի 67-րդ կինոփառատոն
    • Ժյուրիի հատուկ մրցանակ
    • Վոլպի գավաթ տղամարդու լավագույն դերակատարման համար - Վինսենտ Գալո[6][7]
    • CinemAvvenire Award - մրցույթի լավագույն ֆիլմ (ոչ պաշտոնական երիտասարդական ժյուրիի քվեարկությամբ)[8]
  • Մար դել Պլատայի 25-րդ կինոփառատոն
    • Ոսկե Աստոր լավագույն ֆիլմի համար
    • Արծաթե Աստոր լավագույն դերասանի համար - Վինսենտ Գալո
    • Արգենտինայի կինոտեսաբանների միության մրցանակ - միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ
  • Լեհական ֆիլմերի 13-րդ մրցանակաբաշխություն
    • Արծիվ լավագույն ֆիլմի համար
    • Արծիվ լավագույն ռեժիսորի համար - Երժի Սկոլիմովսկի
    • Արծիվ լավագույն երաժշտության համար - Պավել Միկետին
    • Արծիվ լավագույն մոնտաժի համար - Ռեկա Լեմխենի/Մաչի Պավլինսկի
  • Լեհական 36-րդ կինոփառատոն
    • Ոսկե առյուծ լավագույն ֆիլմի համար
    • Լավագույն ռեժիոր - Երժի Սկոլիմովսկի
    • Լավագույն կինեմատոգրաֆիա - Ադամ Սիկորա
    • Լավագույն երաժշտություն - Պավել Միկետին
    • Լավագույն մոնտաժ - Ռեկա Լեմխենի/Մաչի Պավլինսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.nb.no/filmografi/show?id=780658
  2. 2,0 2,1 2,2 https://www.imdb.com/title/tt1561768/releaseinfo?ref_=ttfc_ql_2
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1561768/combined
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/essential-killing
  5. http://www.imdb.com/title/tt1561768/
  6. «Quentin Tarantino denies Venice nepotism claim». BBC News. 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «'Essential Killing': New Film With Scenes of Waterboarding Wins Awards». Wall Street Journal. 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Essential Killing Takes Triple at Venice». inside out film. 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]