Նիկոլայ Իշչենկո
Նիկոլայ Իշչենկո ուկրաիներեն՝ Микола Григорович Іщенко | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1926 |
Ծննդավայր | Լուզանովկա, Կամենկայի շրջան, Ուկրաինա |
Վախճանվել է | հունվարի 20, 2013 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, պետական գործիչ և գիտնական |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | արձակ և հրապարակախոսություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Շևչենկոյի անվան համալսարան |
Պարգևներ |
Նիկոլայ Իշչենկո (ուկրաիներեն՝ Іщенко Микола Григорович, դեկտեմբերի 23, 1926, Լուզանովկա, Կամենկայի շրջան, Ուկրաինա - հունվարի 20, 2013, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային լրագրող, գրող, հրապարակախոս, գիտնական, մանկավարժ, Կիևի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հասարակական գործիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր։ ԽՍՀՄ (1960) և Ուկրաինայի գրողների միության անդամ։ Յարոսլավ Գալանի անվան հանրապետական մրցանակի դափնեկիր (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Իշչենկոն ծնվել է 1926 թվականին Կրասնիե Օկնիի շրջանի Լուզանովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո աշխատել է «Կրասնոյարսկի կոմսոմոլեց» («Красноярский комсомолец») և «Молодь України» թերթերի խմբագրություններում, ավարտել է Գորոդիշչեի գյուղատնտեսական տեխնիկումը, եղել է Գորոդիշչեի ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար և Կիևի մարզային ԼԿԵՄ կոմիտեի ապարատում։ Ավարտել է Կիևի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը և Մոսկվայի կենտրոնական կոմերիտական դպրոցի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952 թվականից զբաղվել է ժուռնալիստական և կուսակցական աշխատանքով։ Եղել է Կիևի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, աշխատել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։
Երկար տարիներ ղեկավարել է «Сільські вісті» («Գյուղական լուրեր») թերթը, «На допомогу редакторові газети» («Օգնություն թերթի խմբագրին») ամսագիրը, 1995 թվականից եղել է երեխաների և ծնողների «Дивосвіт» ամսագրի խմբագիրը։
1976-1981 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության անդամ, 1975-1980 թվականներին՝ ՈւԽՍՀ 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին բանաստեղծությունները, ակնարկները, էտյուդները հրատարակվել են պատերազմի տարիներին ռազմաճակատային թերթերում։ Տպագրել է ակնարկների, պատմվածքների, վիպակների ժողովածուներ, վեպեր, գրաքննադատական աշխատություններ, որոնցից նշանավոր են «Բալենիները գարնանը պիտի ծաղկեն» (1959), «Բարի օր, Յարինա» (1960), «Երբ սխալվում է բարեկամը» (1961), «Խոնարհվում եմ քեզ, պատանեկություն» (1963) պատմվածքների ժողովածուները, «Այն, ինչ ապրել ենք մենք» (1961), «Կրեմեն» (1966) վիպակների ժողովածուները, «Արևոտ բացատներ» (1962), «Հարևաններ» (1969) և մի շարք վեպեր, 1971-1975 թվականներին տպագրված նովելների ժողովածուները։ Գրել է նաև մի շարք գրաքննադատական աշխատություններ։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сонячні межі (1962)
- Ближче як на сто голок (1963)
- Сусіди (1969)
- Смуга відчуження (1972)
- Твердь
- Полудень
- Скарб
- Твоє поле бою
- Барви літа
- Течія
- Для цього живу
Պատմվածքների և վեպերի ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вишням цвісти навесні (1959)
- Доброго дня, Ярино! (1960)
- Те, що нами пройдено (1961)
- Чолом тобі, юність (1963)
- Кремінь (1966)
- По цей бік війни (1967)
- Квиток на кур'єрський (1970)
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Від імені мільйонів (1969)
- Ювілейна наукова сесія в Хотині: (До 50-річчя Хотинського повстання) (1969)
- Головний герой сучасності (1972)
- Людина і слово: Роль засобів масової інформації у вихованні людини комуністичного суспільства (1972)
- Преса Радянської України в умовах розвинутого соціалізму (1979)
- Значення духовної культури в соціалістичному і комуністичному будівництві (1981)
- Київ - великий сучасний культурний центр (1982)
- Значення радянської преси для вивчення періоду розвинутого соціалізму (1984)
- Значення публіцистики для вивчення сучасної вітчизняної історії (1985)
- Удосконалення соціалістичного способу життя на селі в процесі соціально-культурного розвитку (1985)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշան
- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան (2)
- ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվո դիպլոմ
- Յարոսլավ Գալանի անվան մրցանակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вчені Інституту історії України: Біобібліогр. довід. / Серія «Українські історики». - Вип. 1. - К., 1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2013 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Պրոֆեսորներ
- Ուկրաինացի պատմաբաններ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային հրապարակախոսներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Ուկրաինացի գիտնականներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Ուկրաինացի լրագրողներ
- Ուկրաինացի խմբագիրներ