Նիկոլայ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Գևորգյան
Նիկոլայ Գևորգյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1, 1924(1924-10-01)
ԾննդավայրԱրտաշատ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 30, 2011(2011-08-30) (86 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Նիկոլայ (Նորայր) Գևորգյան (1924, հոկտեմբերի 1, Արտաշատ - 2011, օգոստոսի 30, Երևան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Գևորգյանը ծնվել է 1924 թվականին Արտաշատում։ 1967 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան[1], խաղացել է նաև Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նրա բեմական ուսուցիչներն են եղել թատրոնի ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, խաղացել է Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի հետ[2][3]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ զոքանչը»
  • «Կորսված նամակ»
  • «Խելահեղ օր»
  • Բարթեմ՝ «Շողոքորթըն»
  • Տեր հայր՝ «Էսպես մինչև երբ»
  • Աթենացի՝ «Լիսիստրատե»
  • Շուն Փառնակ՝ «Արդյոք ովքեր են»
  • Տերտեր՝ «Չարենցի ուղղիչ տունը»
  • Փոստատար՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1999 Ուրվանկար (Անուրջներ) ծերունի
1995 Ղարաբաղյան անավարտ օրագիր
1990 Երջանկություն (ֆիլմ)
1985 Խնձորի այգի Անտոն
1984 Ջոն արքա լորդ
1972 Երևանյան օրերի խրոնիկա դրվագ
1970 Ջրհորի մոտ դրվագ
1970 2-Լեոնիդ-2 Բեն
1970 Կրակոց սահմանի վրա կոմիսար
1969 Չախ չախ թագավորը Շահ Մար

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ կուլտուրայի արհմիության Համլկեմ կենտկոմի պատվոգրեր
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, 1944
  • «Հայրենական պատերազմի 40-ամյակի» մեդալ, 1985
  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան, 1985
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]