Նիկոլայ Բիլիկ
Նիկոլայ Բիլիկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Նովոսելիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Լվովի արվեստների ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Իլյայի Բիլիկ, Միկոլա Բիլիկ (ուկրաիներեն՝ Білик Микола Ілліч, մայիսի 20, 1953, Նովոսելիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինայի վաստակավոր նկարիչ, Կիևի Գ․ Բոյչուկի անվան դեկորատիվ կիրառարական արվեստի և դիզայնի պետական ինստիտուտի դոցենտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1953 թվականին Չերնովեցկի շրջանի Տապորիվկա գյուղում։ 1968-1972 թվականներին սովորել է Վիժնիցկի Կիրառարական արվեստի ուսումնարանում։ 1975-1980 թվականներին սովորել է Լվովի Դեկորատիվ կիրառարական արվեստի ինստիտուտում։ 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ է։ 1980 թվականից ապրում և աշխատում է Կիևում։
1981 թվականից ակտիվ մասնակցել է ավելի քան 50 հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում[1]։
Ստեղծագործություններ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989, Ճապոնիայում միջազգային խորհրդաժողովի ղեկավար, ստացել է առաջին մրցանակ։
- 1991, «Լվով 91» միջազգային բիենալեի լաուրեատ։ Առաջին մրցանակ քանդակի ասպարեզում։
- 1996, ստացել է «Ուկրաինայի վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչումը։
- 1988 թվականից մասնակցել է Յամպիլ, Տերնոպոլ, Լուցկ, Բեյրութ քաղաքներում տեղի ունեցած քանդակագործական գիտաժողովների։
- 1988 թվականից ստեղծել է մի շարք մոնումենտալ և դեկորատիվ քանդակներ։
- 1983, «Թռիչք», Մ․ Տրուբլաինի թանգարանի ճակատի քանդակային կոմպոզիցիա (Օդեսայի շրջան)։
- 1988, Տարաս Շևչենկոյի հուշարձանը Իվանովո Ֆրանկովսկում։
- 1992, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան, գ․ Մակեևկա, Կիևի մարզ։
- 1994, Կիև քաղաքի զինանշանը (բրոնզ)։
- 1995, Տարաս Շևչենկոյի կիսանդրին Հավանա, Կուբա (բրոնզ)։
- 1995 Օլգա իշխանուհու, Անդրեյ Պերվոզվաննու, Կիրիլի և Մեֆոդիի հուշարձանի վերականգնում (մարմար), Կիև։
- 1996 - Գ․ Բոյչուկի հուշարձանը (բրոնզ), Կիև։
- 1997, Յարոսլավ Իմաստունի հուշարձանը, Կիև։
- 2001, Իշխան Բլադիմիրի հուշարձանը (բրոնզ), Վոլինսկի մարզ։
- 2006, Չերնոբիլի հերոսների հուշարձանը, (քար, կոփածո պղինձ)։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992, Ռոման Շուլերի պատկերասրահ, Մյունխեն, Գերմանիա,
- 1995, «Միկոլայի տուն» պատկերասրահ, Կիև,
- 2000, «Տրիպտիխ» պատկերասրահ, Կիև,
- 2001, «Կոլտա» պատկերասրահ, Կիև,
- 2003, «Ուկրաինական տուն», Կիև,
- 2003, «Ուկրաինական տուն», Չիկագո, ԱՄՆ,
- 2004, Ուկրաինական ազգային թանգարան, Չիկագո, ԱՄՆ,
- 2004, Ուկրաինայի դեսպանատուն ԱՄՆ, Վաշինգտոն, ԱՄՆ,
- 2004, Ճարտարապետության և արվեստի թանգարան, Կիև,
- 2006, «Տրիպտիխ» պատկերասրահ, Կիև։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նիկոլայ Բիլիկի մասին uniart.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.