Նիկոլայ Բայրամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բայրամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Բայրամյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Բաղանիս, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Արտեմի Բայրամյան (1924, Բաղանիս, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Բայրամյանը ծնվել է 1924 թվականին Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1941-1942 ուսումնական տարում պատմություն և աշխարհագրություն է դասավանդել Աշտարակի շրջանի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցում[1]։
1942 թվականին Նիկոլայը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Ավարտել է սերժանտական դպրոցը և մեկնել գործող բանակ։ Մարտնչելով թշնամու դեմ Հյուսիսային Կովկասից, Բելոռուսիայի, Լեհաստանի տարածքներով՝ Արևելյան Պրուսիայով հասել է Բեռլին։ Մեծ հայրենականում ցուցաբերած արիության, խիզախության համար Նիկոլայը պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի և Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար» և մի շարք այլ մեդալներով։ Խիզախորեն մասնակցել է Բելոստոկ քաղաքի ուղղությամբ և Արևելյան Պրուսիայում տեղի ունեցած համառ մարտերին։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։
Մեծ հայրենականի ավարտից հետո Նիկոլայը զորացրվել է և աշխատել է հայրենի Բաղանիսի դպրոցում։ Միաժամանակ, 1955 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1960 թվականին եղել է Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ[1]։
1977 թվականին Բայրամյանն արժանացել է Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշանի[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի կրկնակի շքանշան
- Փառքի երրորդ աստիճանի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
- Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան