Խիզախության համար մեդալ (Նորվեգիա)
Խիզախության համար մեդալ նորվ.՝ Medaljen for Edel Dåd | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մեդալ |
Կարգավիճակ | շնորհվում է |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1885թ.-ի օգոստոսի 19 |
Հերթականություն | |
Ավագ պարգև | *Սուրբ Օլաֆի մեդալ *Ազատության մեդալ |
Կրտսեր պարգև | *Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ *Ծովում փրկության համար |
Խիզախության համար մեդալ, Նորվեգիայի պետական պարգև:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խիզախության համար մեդալը հաստատվել է Շվեդիայի և Նորվեգիայի Օսկար II թագավորի կողմից 1885թ.-ի օգոստոսի 19-ին: Այն տրվում է Նորվեգիայի քաղաքացիներին, ովքեր խիզախաբար գործել են մարդկության փրկության կամ նման արարքին նպաստելու համար: Սկզբնական շրջանում մեդալը ունեցել է 3 աստիճանակարգ՝ ոսկե թագով, արծաթե թագով և արծաթե, սակայն 1905թ.-ից սկսած ունի 2 աստիճանակարգ՝ ոսկե և արծաթե: Ոսկե մեդալը տրվում է այն քաղաքացիներին, ովքեր հերոսական արարքը կատարել են իրենց կյանքը վտանգի ենթարկելով[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից: Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը: Դիմային հատվածում պատկերված է իշխող թագավորի դիմանկարը, որի շուրջ գրված է նրա անունը և կարգախոսը: Մեդալի հակառակ կողմի կենտրոնում դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ է, որի կենտրոնում գրված է «For edel dåd»: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին:
Մեդալի ժապավենը մետաքսից է, պետության դրոշի գույներով՝ կարմիր և եզրերին 3 սպիտակ գծերով և կապույտ գծով կենտրոնում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Medaljen for edel dåd Store norske leksikon. Retrieved 22 October 2013 Կաղապար:No icon
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kingdom of Norway: Medal for Heroic Deeds. (նորվեգերեն)