1848 թվականին ղեկավարել է Վալախիայի հեղափոխության արմատական թևը և մտել ժամանակավոր կառավարության կազմի մեջ։ Հեղափոխության պարտությունից հետո տարագրվել է Տրանսիլվանիա՝ շարունակելով հեղափոխական գործունեությունը։ Բըլչեսկու սերտ կապերի մեջ է եղել հունգարահայ, հեղափոխական, զինվորական գործիչների (գեներալներ Կիշ, Վիլմոշ Լազար, Ցեց) հետ։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում և Իտալիայում։
Բըլչեսկուի պատմագրական աշխատությունները («Գյուղացի աշխատավորների սոցիալական դրությունը Ռումինական իշխանություններում տարբեր դարաշրջաններում», 1846 թ., «Տնտեսության հարցերը Դահուրյան իշխանություններում», 1850 թ. և ուրիշներ) տոգորված են դեմոկրատական գաղափարներով[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։