Նիկոլաե Տիտուլեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլաե Տիտուլեսկու
Nicolae Titulescu (1).jpg
 
Կուսակցություն՝ Conservative-Democratic Party?
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, փաստաբան և համալսարանի դասախոս
Դավանանք Ռումինական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 4, 1882(1882-03-04)[1]
Ծննդավայր Կրայովա, Ռումինիա
Վախճանի օր մարտի 17, 1941(1941-03-17)[1] (59 տարեկան)
Վախճանի վայր Կանն
Գերեզման St. Nicholas Church և Գրան Ժաս
Թաղված St. Nicholas Church և Գրան Ժաս
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
 
Պարգևներ
Փրկիչի շքանշան և Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Նիկոլաե Տիտուլեսկու (ռումիներեն՝ Nicolae Titulescu, մարտի 4, 1882(1882-03-04)[1], Կրայովա, Ռումինիա - մարտի 17, 1941(1941-03-17)[1], Կանն), ռումինացի դիվանագետ։ Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է ֆինանսների նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները, ինչպես նաև երկու անգամ եղել է Ազգերի լիգայի Գլխավոր ասամբլեայի նախագահ (1930-1932):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաե Տիտուլեսկուն ծնվել է 1882 թվականին Կրայովա քաղաքում, փաստաբանի ընտանիքում։ 1900 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կրայովայի միջնակարգ դպրոցը, այնուհետև իրավունք է սովորել Փարիզում, ստացել գիտական աստիճան։ 1905 թվականին վերադարձել է Ռումինիա, Յասիի համալսարանում եղել իրավունքի պրոֆեսոր, 1907 թվականին տեղափոխվել է Բուխարեստ։ 1912 թվականին ռումինական ընտրություններից հետո դարձել է Պահպանողական դեմոկրատական կուսակցության անդամ, հինգ տարի հետո Բրետիանուի կառավարության օրոք՝ ֆինանսների նախարար։

1918 թվականի ամռանը Տիտուլեսկուն այլ նշանավոր ռումինացիների հետ (Տակե Իոնեսկու, Օկտավիան Գոգա, Տրայան Վույա, Կոնստանտին Միլե) Փարիզում ձևավորում է Ազգային ռումինական կոմիտեն։ 1927-1928 թվականներին Տիտուլեսկուն եղել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար։

1921 թվականից Ժնևում զբաղեցրել է Ազգերի լիգայի Ռումինիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Երկու անգամ ընտրվել է այս կազմակերպության նախագահ (1930 և 1931 թթ.): Այս պաշտոնում հանդես է եկել պետությունների միջև խաղաղության միջոցով կայուն սահմանների պահպանման, ինքնիշխանության և միջազգային հանրության բոլոր ազգերի հավասարության, հավաքական անվտանգության և ագրեսիայի կանխարգելման համար։

1937 թվականին նա կրկին հեռացել է Ռումինիայից և ապաստան է գտել Ֆրանսիայում։ Մահացել է 1941 թվականին Կաննում երկարատև հիվանդությունից հետո։ Իր կտակում Տիտուլեսկուն խնդրել է իրեն թաղել Ռումինիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Опря И. М., Дипломатическая деятельность Николае Титулеску, Бухарест, 1970.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]