Նիկիտա Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Մորոզով
Ծնվել է1864
Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել է1925
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Նիկիտա Սեմյոնովիչ Մորոզով (ռուս.՝ Никита Семёнович Морозов, Մկրտիչ Սեմյոնի Մորոզյան, 1864, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - 1925, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երաժշտական տեսաբան և մանկավարժ, երաժշտական ձևի, ռիթմի, մեղեդու և ներդաշնակության, ինչպես նաև երաժշտական ստեղծագործությունների վերաբերյալ տեսական աշխատանքների հեղինակ։ Եղել է Սերգեյ Ռախմանինովի մտերիմ ընկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Մորոզովը ծնվել է 1864 թվականին Նովոչերկասկում։ Նախնական կրթությունն ստացել է Նովոչերկասկի գիմնազիայում։ 1887 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը։

1891 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը, իսկ 1892 թվականին՝ կոմպոզիցիայի դասարանը (եղել է Անտոն Արենսկու ուսանողը)։ Նաև կոմպոզիցիայի դասեր է առել Սերգեյ Տանեևից։ 1893-1924 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայի երաժշտության տեսության դասարանում (1899 թվականից՝ պրոֆեսոր)։

Նիկիտա Մորոզովը մահացել է 1925 թվականին Մոսկվայում։ Թաղված է Հայկական գերեզմանատան 5-րդ տեղամասում[1]։

Կինը՝ Վերա Մինինան (1870–1954), եղել է ժամանակի ճանաչված դաշնակահարուհիներից։

Նիկիտա Մորոզովն իր ուսուցիչ Անտոն Արենսկու և համակուրսեցիներ Լև Կոնյուսի ու Սերգեյ Ռախմանինովի հետ

Նիկիտա Մորոզովը մտերիմ է եղել Ալեքսանդր Սկրյաբինի և Սերգեյ Ռախմանինովի հետ, ում մոտ երբեմն հյուրընկալվել է Իվանովկայում։ Ռախմանինովը Մորոզովին է նվիրել Ն. Նեկրասովի տեքստի հիման վրա գրված «Գարուն» կանտատը (ստ. 20) բարիտոնի, խառը երգչախմբի և նվագախմբի համաը։ Մորոզովի և Ռախմանինովի միջև եղած վստահությամբ լի հարաբերությունների մասին է վկայում նրանց միջև նամակագրությունը. մասնավորապես, 1909 թվականի մարտի 21-ին Դրեզդենից Ռախմանինովը Մորոզովին գրել է[2].

Պատկերացրու, որ Ամերիկան դեռ օդում է։ Ես նրա մասին խոսում եմ միայն քեզ համար, քանի որ որոշել եմ լռել մյուս բոլորի մոտ։ Այնքան եմ ես արդեն այդ Ամերիկայի մասին խոսել իզուր, որ նույնիսկ անհարմար է դառնում է կրկնել։ Բայց ինչ անել, եթե այդ բանակցությունները դեռ ձգձգվում են, այսինքն՝ ես պայմանագիրը վաղուց ինձ մոտ է, և հիմա մենք մանրուքների վրա ենք բանակցում…

1910 թվականի հուլիսի 31-ին Ռախմանինովը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկիտա Մորոզովին գրել Է[3].

Ես ավարտեցի միայն Պատարագը։ Պատարագի մասին ես վաղուց էի մտածում և վաղուց էի ձգտում դրան։ Դրան ձեռնամուխ եմ եղել պատահաբար, անմիջապես չեմ տարվել։ Եվ հետո շատ շուտ ավարտեցի։ Երկար ժամանակ չէի գրել ( ... ) ոչինչ այսպես հաճույքով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է «Ալեկո» օպերան (ըստ Ա. Պուշկինի, 1892), ռոմանսներ։

Հեղինակել է տեսական աշխատություններ երաժշտական ձևի, ռիթմի, մեղեդու վերաբերյալ, դասախոսություններ ներդաշնակության վերաբերյալ։ Ռուսերեն է թարգմանեն Հուգո Ռիմանի «Երաժշտության գեղագիտության կատեխիզիս» (մաս 1–2, 1895-1896) գիրքը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Морозов Н. С. Процессы творчества. — Рязань, 1925. — 21 с. — (на обл.: Антропоалэтическое пение).[4]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Մ. Գլինկայի անվան երաժշտական մշակույթի պետական կենտրոնական թանգարանում պահվում են Նիկիտա Մորոզովին վերաբերող փաստաթղթեր (ֆ. 72)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армянское кладбище в Москве» (ռուսերեն). журнал «Меценат и Мир». 2009 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  2. Ермаков А. И. «Сергей Рахманинов : Первые американские впечатления» (ռուսերեն). Тамбовский государственный музыкально-педагогический институт им. С. В. Рахманинова. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  3. Винарова М. (2013 թ․ ապրիլի 1). «Отзвук вечености : Памяти Сергея Рахманинова» (ռուսերեն). Православие.Ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  4. «Карточка каталога РНБ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  5. «Личные архивные фонды в Государственных хранилищах СССР» (ռուսերեն). Архивы России : портал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Морозов, Никита Семенович // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
  • Морозов Никита Семёнович // Музыкальная энциклопедия. — 1973—1982.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։