Նիկիտա Կրիվոշեին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Կրիվոշեին
Никита Игоревич Кривошеин
Ծնվել է1934 հուլիսի 6
ԾննդավայրՓարիզ
Մասնագիտությունգրող, արձակագիր և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն, ռուսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիայի երրորդ հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ֆրանսիա
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Պարգևներ
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class
ԱմուսինKsenia Krivosheina?
 Nikita Krivoshein Վիքիպահեստում

Նիկիտա Կրիվոշեին (հուլիսի 6, 1934(1934-07-06), Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ռուս թարգմանիչ և գրող, հասարակական և քաղաքական գործիչ` ռուսական արտագաղթի։ Արժանացել է Սուրբ Դանիել III աստիճանի շքանշանի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Կրիվոշեինների ընտանիքը ռուս իշխան գաղթականների առաջին ալիքի ժամանակ ընդունեց խորհրդային քաղաքացիությունը, 1947 թվականին հայրենադարձ եղան ԽՍՀՄ և ուղարկվեցին Ուլյանովսկ։

Նիկիտա Կրիվոշեինն աշխատել է Ուլյանովսկի գործարանում, ավարտել է կոլերիտ դպրոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտը։

1957 թվականի oգոստոսին ձերբակալվել է ՊԱԿ-ում տպված "Լը Մոնդ" թերթում խորհրդային զորքերի Հունգարիա ներխուժման մասին չգրանցված հոդվածը տպագրելու համար։ Դատապարտվել է ՌՍՖՍՀի քրեական օրենսգրքի 58 հոդվածով։

Ազատ արձակվելուց հետո 1960-1970 տարիներին աշխատել է որպես գրող և թարգմանիչ։ Աշխատել է "Նոր ժամանակ" ամսագրում։ Գրանցված է եղել Կալուգայի մարզում՝ Մալոյարոսլավեցում։

1971 թվականին վերադարձել է Ֆրանսիա։

Որպես թարգմանիչ աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդարանում։ Զբաղվում է ռուս գեղարվեստական գրականությունը ֆրանսերեն թարգմանելով։ Հանդես է եկել նաև "Ազատություն" ռադիոկայանում։ Մասնակցել է արքեպիսկոպոս Վասիլիի (Կրիվոշեին) հոգևոր ժառանգության հրապարակային վերապատրաստմանը։ Մեկը հիմնական կերպարների վավերագրական ֆիլմի արտագաղթի մասին "Չենք հայհոյում վտարումը" (1997 թվական, հեղինակներ ' Վ. Կոստիկով, Մ. Դեմուրով, Վ. Էպշտեյն)[1]։

Ապրում է Ֆրանսիայում

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրական կողմի պապը - Ալեքսանդր Կրիվոշեյին, Ռուսաստանի Հարավի գեներալ
  • Մայրական կողմի պապը - Ալեքսեյ Պավլովիչ (1867-1938): Նրան անվանում էին "ռուսական Ֆորդ": Ավարտել է Մոսկվայի ռազմական կորպուսը, ապա 1890 թվականին Սանկտ-Պետերբուրգի լեռնային ինստիտուտը ։ Մասնագիտությամբ՝ Լեռնային ինժեներ է։ Թաղված է Փարիզում։
  • Հայրը - Իգոր Կրիվոշեին - ինժեներ, մասնակից երկրորդ համաշխարհային պատերազմի։ 1944 թվականին ձերբակալվել է։ Ազատ է արձակվել միության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ, ընդունել է խորհրդային քաղաքացիություն, 1945-1947 թվականներին եղել է ռուս կամավորներ համագործակցության նախագահ, պարտիզան՝ Դիմադրության մասնակիցների։ 1947 թվականի նոյեմբերի 25-ին կալանավորվել և արտաքսվել է Ֆրանսիա, որից հետո հաստատվել է ԽՍՀՄ-ում։ Մի շարք խորհրդային հրապարակումների հեղինակ է։ Մահացել է 1985 թվականին։
  • Մայրը - Նինա Կրիվոշեին (ի ծնե  Մերշեսկայա 1895-1981): Ծնվել է Եկատերինբուրգում. խոշոր  բանկիր և գործարարի ընտանիքում։ 1948 թվականին վերադարձել է ԽՍՀՄ[2]։ 1974 թվականին նորից տեղափոխվել է Փարիզ, որտեղ գրել է իր հուշերից։ Մահացել է 1981 թվականին՝ Փարիզում[3]։
  • Կինը - Քսենյա Կրիվոշեին։ Ծնվել է 1945 թվականին Լենինգրադում օպերային երգչի և արվեստագետի ընտանիքում։ Մասնագիտությամբ մանկական գրքերի պատկերազարդող և նկարիչ է։ Ամուսնանալով Նիկիտա Կրիվոշեինի հետ[4] 1980 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ շարունակում է իր գործունեությունը որպես հրապարակախոս, նկարիչ։
  • Որդին - Իվան Կրիվոշեին, ծնվել է 1976 թվականին Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Communiqué № 1 du 23 avril 2004» (ֆրանսերեն). Orthodoxie Locale de Tradition Russe en Europe occidentale (OLTR). 2004 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Кривошеина Н. А. Четыре трети нашей жизни. — М.: Рус. путь, 1999. — 295 с. — (Всероссийская мемуарная библиотека : ВМБ / Основана А. И. Солженицыным; [Ред. Н. Д. Солженицына]. Серия «Наше недавнее» ; 6).
  3. «Кривошеина Нина Алексеевна (урожд. Мещерская) (1895—1981)». Родословная семьи Кривошеиных. Религиозная деятельность русского зарубежья: Биобиблиографический справочник. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  4. Рассказ о семье и творчестве Արխիվացված 2013-09-05 Wayback Machine // журнал «Фома»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Կրիվոշեին» հոդվածին։