Լիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ներքին Բուլանըխից)
Գյուղ
Լիզ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԲուլանըխ Ներքին, Բուլանըխ Վարի, Բուլանըղ Ներքին, Բուլանղը Վարի, Բուլանղ Վարի, Լիզա, Լիս, Պուլանըխ Ներքին, Պուլանըխ Վարի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունլիզեցի
Ժամային գոտիUTC+3
Լիզ (Աշխարհ)##
Լիզ (Աշխարհ)

Լիզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Նազիկ լճից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան արևմտյան ափին՝ Լիզ գետի ափին, ընդարձակ բլրի վրա։ Հանդիսանում էի Ներքին Բուլանըխի կենտրոնը։

Լիզը ուներ առողջարար կլիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ տարհանվել են 1915-1916 թվականներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թ.-ին Լիզն ուներ 300 տուն բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Վերջինս պայմանավորված էր նրանով, որ գյուղն ուներ արգավանդ հողեր։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզն ուներ քարհանքներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր որձաքարով։ Գյուղի մոտակայքում գտնվում են Լիզ բերդի ավերակները։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է նախակրթարան, որտեղ սովորում էին 70 աշակերտ։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզում է ծնվել գրող Կորյուն Ազրոյանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 558

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 612