Նետա Բարզիլայ
Նետա Բարզիլայ | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ נטע ברזילי |
Ի ծնե անուն | եբրայերեն՝ נטע ברזילי |
Նաև հայտնի է որպես | נטע |
Ծնվել է | հունվարի 22, 1993[1] (31 տարեկան) Hod HaSharon, Իսրայել[1] |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | փոփ[1] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Tedy Productions? |
Պարգևներ | |
Կայք | nettamusic.com |
Netta Barzilai Վիքիպահեստում |
Նետա Բարզիլայ (եբրայերեն՝ נטע ברזילי, հայտնի է նաև որպես Նետա, հունվարի 22, 1993[1], Hod HaSharon, Իսրայել[1]), իսրայելցի երաժիշտ, որ հաղթել է «HaKokhav HaBa» մրցույթի հինգերորդ եթերաշրջանում։ Նա իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2018 թվականի մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Նետան իր «Toy» երգով հաղթել է Եվրատեսիլում՝ Իսրայելին պարգևելով 4-րդ հաղթանակն այդ մրցույթում (1978 թ., 1979 թ. և 1998 թ.):
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նետա Բարզիլայը ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին Իսրայելի Հոդ Հաշարոն քաղաքում[3]։ Նետան 4 տարի ապրել է Նիգերիայում, որտեղ նրա հայրն աշխատում էր «Սոլել Բոնեհի» նախագծի համար[4][5][6]։
Բարզիլայը հաճախել է Հոդ Հաշարոնի Հադարիմի ավագ դպրոց և եղել Իսրայելի «HaNoar HaOved VeHaLomed» երիտասարդական շարժման անդամ[7]։ Նախքան Իսրայելի զինված ուժերին պարտադիր զինվորագրվելը նա կամավոր նախնական ծառայություն է անցել Նահալում, ապա իր ծառայությունն անցկացրել Իսրայելի նավատորմի նվագախմբում[8]։ Նա էլեկտրոնային երաժշտություն է ուսանել Ռիմոնի ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցում[4]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերին Նետան մասնակցել է «HaKokhav HaBa» մցույթի (Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլն Իսրայելում) 5-րդ եթերաշրջանի լսումներին Ռիհաննայի «Rude Boy» երգով և անցել հաջորդ փուլ։ Ձայների 82%-ն ստանալուց հետո նա անցել է մրցույթի երկրորդ փուլ, որտեղ կատարել է Դեյվիդ Գետտայի «Hey Mama» երգը[9][10]։ 2018 թվականի փետրվարին նա կատարել է Spice Girls խմբի Wannabe երգը, չնայած նրան, որ նա պարտվել է Ռիկի Բեն Արիի հետ մենամարտում, ժյուրիի կողմից ընտրվելուց հետո նա անցել է հաջորդ փուլ[11]։
Մրցույթում Բրազիլայի ներկայացրած վերջին երգը եղել է Փսայի «Gangnam Style» և Կեշայի «Tik Tok» երգերի մեշափը։ Ժյուրիից ու հանդիսատեսից ստանալով 210 միավոր՝ Նետան զբաղեցրել է առաջին տեղը և ստացել Իսրայելը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք[12][13][14][15][16]։
Եվրատեսիլ երգի մրցույթ 2018
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ Նետտան Եվրատեսիլին կմասնակցի «Toy» երգով, և այն կկատարվի անգլերեն, բացառությամբ եբրայերեն արտահայտության[17][18][19]։ Երգը գրել են Դորոն Մեդալիեն և Սթավ Բեգերը[20]։ Այն թողարկվել է 2018 թվականի մարտի 11-ին, և Եվրատեսիլի մեկնարկից 2 ամիս առաջ երգի տեսահոլովակը հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։ 2018 թվականի ապրիլի 14-ին Նետան ներկայացրել է իր երգը Ամստերդամում` Եվրատեսիլ երգի մրցույթի ամենամեծ գովազդային միջոցառման ժամանակ[21]։ Չորս օր անց նա ելույթ է ունեցել ջահերով երթի ժամանակ, որով բացվել են Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունները[22]։
2018 թվականի մայիսի 8-ին Նետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին և հաղթել 283 միավորով։ Մայիսի 12-ին հանդես է եկել եզրափակչում։ Հեռուստադիտողների քվեարկությամբ նա եղել է առաջինը, միջազգային ժյուրիի քվեարկությամբ՝ երրորդը, և ընդհանուր 529 միավորով հաղթել մրցույթում[23][24]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Տարի | Ամենաբարձր հորիզոնականներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ISR | BEL(FL)[25] | FRA[26] | IRE[27] | NLD[28] | NOR[29] | SPA[30] | SWE[31] | SWI[32] | UK[33] | |||
Toy | 2018 | 1 | 29 | 16 | 63 | 60 | 19 | 16 | 5 | 34 | 49 | ոչ ալբոմային սինգլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.allmusic.com/artist/netta-mn0003746219/biography
- ↑ https://eurovision.tv/participant/netta-barzilai
- ↑ «הקטע של נטע - ישראל היום».
- ↑ 4,0 4,1 «"אני רוצה להיות מגניבה בבגדים שלי, זה הכי סקסי בעיניי" - Fashion Forward - אופנה». 2018 թ․ հունվարի 4.
- ↑ «'A one-woman band': How Israel's Eurovision winner Netta Barzilai rose to fame».
- ↑ http://embassies.gov.il/abuja/NewsAndEvents/Pages/Look-at-her-Israels-representative-is-favored-to-win-Eurovision-2018.aspx
- ↑ «נטע ברזילי מ'הכוכב הבא': "בתור ילדה שמנה רק רציתי להיות נורמלית" - וואלה! תרבות».
- ↑ «Netta Barzilai from "The Next Star": "As a fat girl I just wanted to be normal"». Walla! culture (եբրայերեն). 2018 թ․ փետրվարի 12.
- ↑ «CHEN AHARONI AMONG QUALIFIERS ON EPISODE 2 OF ISRAEL'S "THE NEXT STAR FOR EUROVISION 2018"» (English). wiwibloggs.com. 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Israel: Four Artists Qualify for Next Round of The Next Star 2018» (English). eurovoix.com. 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Six acts left in Israel, final on 13th of February» (English). escdaily.com. 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Netta Barzilai to represent Israel in Lisbon!». Eurovision.tv. 2018 թ․ փետրվարի 13.
- ↑ Kavaler, Ron (2018 թ․ փետրվարի 13). «Israel: Netta Barzilai wins 'The Next Star for Eurovision 2018'». Wiwibloggs.
- ↑ Farren, Neil (2018 թ․ փետրվարի 13). «Israel: Netta Barzilai to Eurovision 2018». Eurovoix.
- ↑ Welsh, Eleanor (2018 թ․ փետրվարի 13). «Israel: Netta Barzilai wins The Next Star 2018 and goes to Lisbon!». ESCToday.
- ↑ Mercereau, Damien (2018 թ․ մարտի 13). «Eurovision 2018 : Netta, le phénomène venu d'Israël». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «נחשף רשמית שיר האירוויזיון הישראלי של נטע ברזילי - וואלה! תרבות». Walla! culture (եբրայերեն).
- ↑ «Netta Barzilai to sing Toy in Lisbon». escchat.com. 2018 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «הרשת מגיבה ל-TOY: התגובות שהכי אהבנו» (եբրայերեն). Kan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «פרסום ראשון: נבחר השיר לאירוויזיון 2018 - ישראל היום». Israel Hayom (եբրայերեն).
- ↑ «נטע ברזילי כבשה את אמסטרדם» (եբրայերեն). Kan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «החדשות - צפו: נטע ברזילי כבשה את טקס המשואות». 2018 թ․ ապրիլի 18.
- ↑ בוקר, רועי אלמן, ליסבון, עמי פרידמן, רן (2018 թ․ դեկտեմբերի 5). «אירוויזיון 2018: ישראל זכתה במקום הראשון» (եբրայերեն). Ynet.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Israel files formal complaint over 'antisemitic' Dutch Eurovision parody». The Independent. 2018 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Discografie Netta». Ultratop. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Discographie Netta». lescharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Discography Netta». irish-charts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Discografie Netta». dutchcharts.nl. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Discography Netta». norwegiancharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Discography Netta». spanishcharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Discography Netta». swedishcharts.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Discographie Netta». hitparade.ch. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Netta | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «VG-lista – Topp 20 Single uke 20, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նետա Բարզիլայ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետա Բարզիլայ» հոդվածին։ |
|