Նեկտարին
Նեկտարին | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Prunus persica
| ||
|
Նեկտարին, դեղձի տարատեսակ, որի պտուղներն առանձնանում են կճեպի հարթությամբ, ինչպես սալորինը: Սա բողբոջային մուտացիայի դասական օրինակ է: Նրանք հայտնվել են, երբ դեղձենիների մոտ տեղի է ունեցել ինքնափոշոտում: Դեղձենիների վրա երբեմն հայտնվում են նեկտարիններ և հակառակը, նեկտարինենու վրա` դեղձեր:
Անգլիական աղբյուրներում «նեկտարին» բառը հայտնի է 1616 թվականից: Ֆրանսերենում նույնպես անվանում են «նեկտարին» (Nectarine)[1][2]: 20-րդ դարի վերջին նեկտարինները շատ հայտնի դարձան:
Պտուղներն ուտում են թարմ վիճակում. օգտագործում են աղանդերների, ջեմերի, կոմպոտների պատրաստման ժամանակ: Թարմ վիճակում երկար չեն պահպանվում: Հարուստ են А և С վիտամիններով:
Նեկտարինի հայրենիքը միջերկրածովյան երկրներն են` Հարավսլավիան, Իտալիան, Կիպրոսը, Հունաստանը, Թունիսը:
Նեկտարինը ավելի կայուն է հիվանդությունների ու թունավորումների հանդեպ, քան սովորական դեղձը: Առանձնացվել են ցրտադիմացկուն տեսակներ, որոնք կարելի է աճեցնել Հյուսիսային Կովկասում և նույնիսկ Վոլգոգրադի շրջանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ботанический словарь (Анненков)/Persica laevis/ДО|Persica laevis
|