Նելլի Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Շահնազարյան
Ծնվել էհունվարի 2, 1952(1952-01-02) (72 տարեկան)
ԾննդավայրՋուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ
ԶավակներԱգնեսա Շահնազարյան
Նելլի Շահնազարյան Վիքիդարանում

Նելլի Սևանի Շահնազարյան (հունվարի 2, 1952(1952-01-02), Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Շահնազարյանը ծնվել է 1952 թվականին Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներում եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի[1]։ Եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը, ՀԳՄ գրական ֆոնդի նախագահը։ Նրա պատմվածքները, ակնարկները, հոդվածները տպագրվել են հանրապետական գրական մամուլում։ Կազմել և խմբագրել է հայ նշանավոր դերասանների և գեղանկարիչների մասին գրքեր։ 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է[2]։

Շահնազարյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, պարսկերեն, արաբերեն, գերմաներեն, ուկրաիներեն, հունգարերեն լեզուներով[2]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել են Շահնազարյանի պիեսներից`

  • «Կախարդական դաշտ կամ կատվի տարի»
  • «Իմ ծաղկած դեղձենի»

Հայկական հեռուստաթատրոնի համար նկարահանվել է «Ելիր, դուռդ բաց արա» դրաման։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ ծաղկած դեղձենի», 1989
  • «Իսկ ծափերը երկնքում», 2003
  • «Պիեսների ժողովածու», 2003
  • «Հրապարակախոսական հոդվածների ժողովածու», 2004
  • «Ընտրանի», 2012
  • «Տաք շնչառություն», 2013

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
  • Պարսիկ դրամատուրգների և թատրոնի միության ոսկե մեդալ, 2012
  • Թատերական Լոռի» միջազգային փառատոնի մրցանակ
  • «Թափորը» մոնոդրաման մի շարք միջազգային փառատոներում «Կնոջ լավագույն դերի» համար - դերակատար ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյան (ՀՀ «Արմմոնո», ԻԻՀ, Ուկրաինա, Գերմանիա, Հունգարիա, Ռուսաստան (Մոսկվա) և այլն) արժանացել է տարբեր մրցանակների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Նելլի Շահնազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 Նելլի Շահնազարյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]