Ագնեսա Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնեսա Շահնազարյան
Ծնվել էմարտի 17, 1980(1980-03-17) (39 տարեկան)
ԾննդավայրՆոյեմբերյան, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Նելլի Շահնազարյան
Պարգևներ և մրցանակներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Ագնեսա Կոնստանտինի Շահնազարյան (մարտի 17, 1980(1980-03-17), Նոյեմբերյան, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դերասանուհի: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն (2016):

Արձակագիր Նելլի Շահնազարյանի դուստրն է[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեսա Շահնազարյանը ծնվել է 1980 թվականին Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում: Մինչև 16 տարեկանն ապրել է Վանաձորում, սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցը, 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 2000-2011 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: 2004-2009 թվականներին պայմանագրային կարգով աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Բարի լույս, հայեր», «Հեռուստախոհանոց» և «Բարի գիշեր» հեռուստանախագծերի կազմակերպիչ-ղեկավար: 2009-2011 թվականներին եղել է մոսկովյան «Բերգ Սաունդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի քասթինգի տնօրենը: 2013 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, 2016 թվականից զբաղեցնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը[1]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ա. Վալոդին «Սիրելիներից մի բաժանվեք» Կատյա

Միրոնովա

Մ. Նորման «Բարի գիշեր մամա» Ջեսսի
Ս. Քեյն «Փսիխոզ 4:48» 003
Գարսիա Լորկա «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» Ադելա
Ռ. Կուն «Գիշերային խրախճանք» Ջեյն
Արամաշոտ Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ» Անժելա
Մուրացան «Ռուզան» Ողբերգակ կին
Լևոն Շանթ «Հին աստվածներ» Միգանուշ
Գաբրիել Սունդուկյան «Պատվի համար» Դիմակավոր կին
Ռոլանդ Շառոյան «Մեր բաժին ուրախությունը» Փառանձեմ
Գ. Սարգսյան Ավելորդ մարդը» Տաթև
Տիգրան Չուխաճյան «Կարինե»
Բ. Նուշիչ «Տիկին մինիստրուհին» Անկա
Կարինե Խոդիկյան «Պենելոպե» Պենելոպե
Նելլի Շահնազարյան «Շատերից մեկը» Սիրուն

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Տարի
«Սիրում եմ քեզ, Երևան» 2009
«Ջոկեր» 2010

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ
«Դժբախտ երջանկություն»
«Որբերը»
«Ուր է իմ տղամարդը»
«Մամա»
«Հարազատ թշնամի»
«Նռան հատիկ»
«Անհասցե ծնվածներ»

Մասնակցություն միջազգային թատերական փառատոների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի «Արմմոնո» (2012 թ., 2015 թ.)
  • Քիշնևի «Մոլդֆեստ» (2013 թ.)
  • Սանկտ Պետերբուրգի «Встречи в России» (2014 թ.)
  • «Թատերական Լոռի» (2014 թ., Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակ)
  • Երուսաղեմի «Վերտիկալ» (2015 թ.) Հաննովերի «Կամուրջ» (2015 թ.)
  • Վառնայի «Към звездите» (2015 թ.)
  • Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած «Թեսպիս» միջազգային հոբելյանական փառատոն (2016 թ.)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016 թ.
  • Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» ներկայացման մեջ Սիրունի դերակատարման համար՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, «Տարվա լավագույն դերասանուհի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]