Jump to content

Նեապոլի չորս օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեապոլի չորս օրը
իտալ.՝ Le quattro giornate di Napoli
Երկիր Իտալիա
ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1], դրամա և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1962
Լեզուիտալերեն
ՌեժիսորNanni Loy?[1]
ՊրոդյուսերGoffredo Lombardo?
Սցենարի հեղինակCarlo Bernari?, Պասկուալե Ֆեստա Կամպանիլե, Massimo Franciosa?, Nanni Loy? և Վասկո Պրատոլինի
ԴերակատարներՌեջինա Բիանկի, Լուիջի դե Ֆիլիպո, Էնցո Կանավալե, Ալդո Ջուֆրե, Curt Lowens?, Պուպոլլա Մաջիո, Rosalia Maggio?, Լեա Մասարի, Ժան Սորել, Franco Sportelli?, Enzo Turco?, Ջան Մարիա Վոլոնտե, Ժորժ Վիլսոն, Ֆրենկ Վուլֆ, Ռաֆ Վալլոնե, Eduardo Passarelli?, Carlo Taranto?, Adriana Facchetti?, Շառլ Բելմոն, Anna Maria Ferrero?[2], Ռենատո Ռասկել[2] և Antonella Della Porta?[2]
ՕպերատորՄարչելլո Գատի
ԵրաժշտությունԿառլո Ռուստիկելլի
ՄոնտաժՌուջերո Մաստրոյաննի
Պատմվածքի վայրՆեապոլ
ԿինոընկերությունTitanus
Տևողություն114 րոպե
 Le quattro giornate di Napoli (film) Վիքիպահեստում

Նեապոլի չորս օրը (իտալ.՝ Le quattro giornate di Napoli), ռեժիսոր Նաննի Լոյի իտալական կինոնկարը, որը էկրան է բարձրացել 1962 թվականին։ Ֆիլմը պատմում է 1943 թվականի համանուն իրադարձությունների մասին, երբ նեապոլցիները ապստամբություն են սկսել նացիստական զորքերի դեմ։ Ֆիլմը նվիրված է 12-ամյա Ջեննարո Կապուզզոյի հիշատակին, որը զոհվել է զինված հակամարտության բախումներից մեկի ժամանակ։

Ֆիլմն արժանացել է Nastro d'Argento մրցանակին` լավագույն ռեժիսուրայի համար և առաջադրվել է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմ և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում[3], ինչպես նաև` առաջադրվել է BAFTA մրցանակի` լավագույն ֆիլմ անվանակարգում։ 1963 թվականին Մոսկվայի 3-րդ միջազգային կինոփառատոնին ֆիլմն արժանացել է FIPRESCI մրցանակի[4]։

Այն բանից հետո, երբ Իտալիան զինադադար է կնքում դաշնակիցների հետ, Նեապոլի բնակիչները դուրս են գալիս փողոց` ողջունելով պատերազմի ավարտը։ Շուտով, սակայն, քաղաքում իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում գերմանական զորքերը, որոնք իտալացիներին դավաճաններ էին համարում։ Նրանք սահմանում են խիստ ռեժիմ. հրապարակայնորեն գնդակահարում են իտալացի զինվորական ծովայինի, հայտարարում են պաշարողական դրություն և պարետային ժամ, տարհանում են ափամերձ շրջանների բնակիչներին, հրաման են արձակում են ստիպողական աշխատանքների մասին։ Վերջին կաթիլն է դառնում արշավը, որի ընթացքում գերմանացիները մեծ թվով նեապոլցի տղամարդկանց գերի են վերցնում։ Քաղաքում զինված հարձակումներ են սկսվում, որոնք արագորեն վերաճում են փողոցային լայնամասշտաբ մարտերի...

  • Ռաֆֆաելե Բարբատո` Այելլո
  • Ռեջինա Բյանկա` Կոնչետտա Կապուոզզո
  • Ժորժ Վիլսոն` անչափահասների գաղութի տնօրեն
  • Ջան Մարիա Վոլոնտե` կապիտան
  • Ֆրենկ Վուլֆ` Սալվատորե
  • Լուիջի դե Ֆիլիպո` Չիչիլլո
  • Ալդո Ջուֆֆրե` Պիտրելլա
  • Լեա Մասսարի` Մարիա
  • Ժան Սորել` ծովային
  • Դոմենիկո Ֆորմատո` Ջեննարո Կապուոզզո
  • Շառլ Բելմոն` Սայլոր
  • Աննա Մարիա Ֆերրերո

Մրցանակներ և առաջադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963` Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ` Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ։
  • 1963` «Օսկար» մրցականի առաջադրում` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
  • 1963` ընդգրկում լավագույն օտարալեզու ֆիլմերի ցանկ` ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի։
  • 1963` Արծաթե ժապավենի երեք մրցանակ. լավագույն ռեժիսոր (Նաննի Լոյ), լավագույն սցենար (Կառլո Բեռնարի, Պասկուալե Ֆեստա Կամպանիլե, Մասսիմո Ֆրանչոզա, Նաննի Լոյ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ռեջինա Բյանկա)։ Բացի այդ, ֆիլմն առաջադրվել է երեք անվանակարգերում` երկրորդ պլանի լավագույն դերասան (Ջան Մարիա Վոլոնտե), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Լեա Մասսարի), լավագույն երաժշտություն (Կառլո Ռուստիկելլի)։
  • 1964` «Օսկար» մրցանակի առաջադրում` լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում (Կառլո Բեռնարի, Պասկուալե Ֆեստա Կամպանիլե, Մասսիմո Ֆրանչոզա, Նաննի Լոյ, Վասկո Պրատոլինի)։
  • 1964` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
  • 1964` BAFTA մրցանակի առաջադրում` լավագույն ֆիլմ անվանակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0056389/
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «The 35th Academy Awards (1963) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «3rd Moscow International Film Festival (1963)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլի չորս օրը» հոդվածին։