Վասկո Պրատոլինի
Վասկո Պրատոլինի իտալ.՝ Vasco Pratolini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[1] |
Վախճանվել է | հունվարի 12, 1991[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[1] |
Գերեզման | Cimitero delle Porte Sante |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող և պարտիզան |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Վասկո Պրատոլինի (հոկտեմբերի 19, 1913[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[1] - հունվարի 12, 1991[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի գրող։ Հակաֆաշիստական Դիմադրության մասնակից, հետպատերազմյան Իտալիայի գրականության մեջ նեոռեալիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից։
Վաղ շրջանի հայտնի գործերից են «Վիա դե Մագաձինի» (1941), «Թաղամաս» (1945), «Ընտանեկան ժամանակագրություն» (1947)։ Լավագույն գործը «Վիպակ խեղճ սիրահարների մասին» (1947) երկն է, որտեղ Պրատոլինին ստեղծել է ժողովրդի բազմակողմանի կերպարը, ֆաշիզմի դեմ պայքարող կոմունիստների հերոսական բնավորություններ։ «Մետելլո» (1955) պատմավեպում ցույց է տվել իտալական բանվոր դասակարգի գիտակցության ձևավորումն ու զարգացումը։ Պրատոլինին իր հետագա ստեղծագործություններում՝ «Շռայլություն» (1960), «Այլաբանություն և ծաղր» (1966), հեռացել է նեոռեալիզմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 424)։ ![]() |
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 12 մահեր
- 1991 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իտալացի գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի լրագրողներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին