Նացիստական սիմվոլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նացիստական սիմվոլիզմ, օգտագործվել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության կողմից, այժմ նեռաում է նաև նեոնացիստների սիմվոլիզմը:

Նացիստական սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի առաջին կեսին նացիստական կուսակցությունը լայնորեն օգտագործել է գրաֆիկական սիմվոլիզմ: Գլխավոր սիմվոլը դարձել է Hakenkreuz-ը (բառացի՝ «մանգաղ-խաչ»)՝ սվաստիկան, որը պատկերվում էր դրոշների վրա՝ ներառյալ Նացիստական Գերմանիայի դրոշը:

Մնացյալ նացիստական սիմվոլների մեջ առանձնանում էին.

  • Սվաստիկայով արծիվը՝ Երրորդ Ռայխի պաշտոնական զինանշանը
  • Կայծակներ
    (Runic «SS»)
    [1][2]
  • Տարբեր ռուներ և ռունանման նշանները[3][4], օրինակ՝ Օդալ, Վոլֆսանգլեր
  • Սև համազգեստ և ԷՍԷՍ-ի տարբերակման նշանները
  • Գրոհայինների շականակագույն վերնաապիկները
  • «Մեռած գլուխ», ԷՍԷՍ-ի նույնանուն միավորումներից մեկի, տանկային դիվիզիաներից մեկի տարբերանշանը, կա նաև շքանշան-մատանի այդ նշանով
  • Ադոլֆ Հիտլերի անձնական դրոշը
Երրորդ ռայխի դրոշը

Նացիստների գլխավոր սիմվոլը սվաստիկայով դրոշն էր: Այն ուներ սև-սպիտակ-կարմիր գունային սխեմա, որը հիմնաված էր Գերմանական կայսրության դրոշի գույների վրա: Բացի այդ, գույները հակադրվում էին Վայմարյան Հանրապետության[5] սև-կարմիր-դեղին դրոշին: Իմ պայքարը գրքում Ադոլֆ Հիտլերը հերթականապես բացատրել է սվաստիկայով դրոշի սիմվոլիզմը. կարմիր գույնը համարվում է նացիստական շարժման սոցիալական գաղափարը, սպիտակ շրջանը խորհրդանշում էր նացիոնալական գաղափարախոսությունը, սև սվաստիկան, որը օգտագործվել է «արիական» մշակույթում հազարամյակներ արունակ, իրենից ներկայացնում է «արիական ռասան ներկայացնող մարդու և արվեստի հաղթանակի առաքելությունը[6]:

Ռուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականից Զիգ ռունի երկու նշանագրերը համարվում են ԷՍԷՍ-ի տարբերակիչ նշանը

Նացիստները, կապելով իրենց գերմանական ավանդույթներին, օգտագործում էին ռուներ: Օգտագործում էին ինչպես պատմական ռունական այբուբենը, այնպես էլ նրանց արդիականացված տարբերակը՝ Արմանենը, որը հրապարակվել է 1908 թվականին Գվիդո ֆոն Լիստի կողմից: Հիմնականում օգտագործվում էին Սովիլո, Էյվազ, Տիվազ[7], Օդալ[8][9] և Ալգիզ[10] ռուները:

Գվիդո ֆոն Լիստ, օկուլտիստ, ֆյոլկիշեի գաղափարախոս («Ազգային շարժման), էզոթերիկական համակարգ Արմանիզմի («արիոսոֆիա») հիմնադիր, նացիստական օկկուլտիզմում և ռուների վերականգնման գործում (XIX վերջ - XX սկիզբ) եղել է նշանավոր գործիչ: 1908 թվականին նա հրատարակեց «Ռուների գաղտնիքը» աշխատությունը, որում ներկայացնում է 18 «Արմանեն ռուն», որոնք նրան հայնտվել են 1902 թվականին վիրահատության ընթացքում առաջացած ժամանակավոր կուրության պահին:

Նացիստների մոտ «S» («Սովիլո») ռունը անվանվում է «Զիգ», հավանաբար ֆոն Լիստի ազդեցությամբ, որը կապել է այն անգո-սաքսոնական Սիգել ռունի հետ: Վոլֆսանգելը չի համարվում պատմական ռուն, ունի ֆոն Լիստի «Գիբոր» ռունի ձևը, որը կրկին կապված է անգլո-սաքսոնական Գեբո ռունի ետ:

Նեոնացիստական սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմվոլները և ռուները, որոնք օգտագործվել են նացիստների կողմից, հետագայում սկսեցին օգտագործել նեոնացիստական խմբավորումները: Նեոնացիստները օգտագործում են նաև տարբեր թվային սիմվոլներ, օրինակ.

  • 18 - «Adolf Hitler» անունի թվային հապավումը: Թվերը լատինական այբուբենում տառերի համարժեքներն են. «A» = 1, «H» = 8[11]
  • 88 - «Heil Hitler!» մականվան թվային հապավումը: «8»-ը «H» տառի թվային արժեքն է լատինական այբուբենում[12]
  • 14 կամ «տասնչորս բառ»-ը հղացել է նացիոնալիստ Դ. Լեյնը XX դարավերջին՝ որպես «սպիտակ ռասայի» լոզունգ[13]
  • 14-ը և 88-ը երբեմն զուգորդվում են (օրինակ՝ 14/88, 8814, 1488[14])

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական արգելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում այժմ նացիստական սիմվոլիզմ ասելով հասկացվում է ցանկացած սիմոլ (նմաններ, համազգեստներ, ողջույններ, գաղտնագրեր), որոնք օգտագործվել են ՆՍԳԲԿ-ի և Իտալիայի ֆաշիստական կուսակցության կողմից[20]:

2015 թվականին ապրիլի 15-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը հրապարակեց իր պաշտոնական կողմորոշումը, ըստ որի, նացիստական սիմվոլների դեմոնստրացիան առանց պրոպագանդայի նպատակի չի համարվում ծայրահեղական դրսևորում և օրենքի խախտում[21]:

Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում ՆՍԳԲԿ-ի սիմվոլները արգելված են ըստ քրեական օրենսգրքի § 86а կետի: Արգելված սիմվոլների մեջ են դրոշները, նշանները, համազգեստների առաջին հատվածները, գաղտնագրերը և ողջույնի ձևը, նաև դրանց հետ կապված այլ նշաններ[22]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական ողջույն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Symbol 34:11»։ HME Publishing։ Վերցված է 2008-12-17 
  2. «Hate Symbols: Neo-Nazi SS Bolt»։ Anti-Defamation League։ Վերցված է 2008-12-17 
  3. «Hate Symbols: Othala Rune»։ Anti-Defamation League։ Վերցված է 2008-12-17 
  4. «Neonazi flag symbolism»։ FOTW Flags Of The World website։ Վերցված է 2008-12-17 
  5. Hilmar Hoffmann, John Broadwin, Volker R. Berghahn. The Triumph of Propaganda: Film and National Socialism, 1933—1945. Berghahn Books, 1997. Pp. 16.
  6. «text of ''Mein Kampf'' at Project Gutenberg of Australia»։ Gutenberg.net.au։ Վերցված է 2010-03-02 
  7. Symbols.com — Symbol 4:22
  8. 8,0 8,1 «Hate Symbols: Othala Rune - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  9. 9,0 9,1 «Neo-Nazi flag symbolism»։ Վերցված է 23 April 2015 
  10. «Hate Symbols: Life Rune - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  11. «Hate Number Symbols: 18 - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  12. «Hate Number Symbols: 88 - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  13. «Hate Number Symbols: 14 (words) - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  14. «Hate Number Symbols: 14/88 - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  15. «Hate Symbols: Neo-Nazi Skull and Crossbones - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  16. «A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos - Wolfsangel»։ Վերցված է 23 April 2015 
  17. Андреас Умланд (1 Октября 2013)։ «Что означают нацистские символы, из-за которых оштрафовали «Арену Львов»»։ Forbes-Украина։ Վերցված է 2015-07-29 
  18. «Hate Symbols: Celtic Cross - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Վերցված է 23 April 2015 
  19. «Neo-Nazi flag symbolism»։ Վերցված է 23 April 2015 
  20. Нацистская символика / Юридический словарь. 2000.
  21. Демонстрация нацистской символики без целей пропаганды не должна трактоваться как нарушение закона о противодействии экстремизму — на сайте Роскомнадзора.
  22. Уголовный кодекс ФРГ