Նարինե Օջախյան
Jump to navigation
Jump to search
Նարինե Օջախյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1981 (39 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2003) և Երաժշտության թագավորական ակադեմիա (2005, 2006) |
Նարինե Օնիկի Օջախյան, հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարինե Օջախյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մարիաննա Հարությունյանի դասարանը, այնուհետև ստացել է Ռաֆի Մանուկյանի անվան կրթաթոշակ[1] և ուսումը շարունակել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի երգեցողության (2005 թ.) և օպերային (2006 թ.) բաժիններում[2]։
1992 թվականին եղել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենակատար[3] և երգչախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում[4]։
Օպերային դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերգ | Ստեղծագործություն | Հեղինակ |
---|---|---|
Լյուչիա | Գաետանո Դոնիցետի | «Լյուչիա դի Լամերմուր» |
Ռոզինա | Ջոակինո Ռոսսինի | «Սևիլյան սափրիչ» |
Իոլանտա | Պյոտր Չայկովսկի | «Իոլանտա» |
Նելլա | Ջակոմո Պուչինի | «Ջաննի Սկիկի» |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Golden Gate" («Ոսկե դուռ») միջազգային փառատոնի ոսկե մեդալ (1995 թ., Սան Ֆրանցիսկո)
- Հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (2000 թ., Երևան)
- Opera Rara Patric Schmid Bel Canto Prize
- Սոլթի հիմնադրամի մրցանակ (Լոնդոն)
- Լորան Զախարի ազգային վոկալ մրցույթի ֆինալիստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «José Iturbi Music International Competition»։ www.joseiturbifoundation.org։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Narine Ojakhyan at newyorklyricopera.org»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Narine Ojakhyan-Ave Maria (Little Singers of Armenia)»
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005