Jump to content

Նատրիումի թիոսուլֆատ (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի թիոսուլֆատ (բժշկական կիրառում)
ՏեսակWikipedia article page?
ՀոմանիշներՎերսիկլեար
Կիրառումցիանիդային թունավորման և մաշկի սնկային հիվանդությունների բուժման համար
Գործածության եղանակներերակային ներարկում, մաշկային քսուքներ
Կլինիկական տվյալներ
Drugs.comMicromedex Detailed Consumer Information

Նատրիումի թիոսուլֆատ, դեղամիջոց, որն օգտագործվում է ցիանիդային թունավորումների, գունափոփոխ որքինի բուժման և ցիսպլատինի կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունն իջեցնելու նպատակով[1][2]։ Ցիանիդային թունավորումների դեպքում այն հիմնականում օգտագործվում է նատրիումի նիտրիտից հետո և սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել ծանր դեպքերի ժամանակ[1][3]։ Նատրիումի թիոսուլֆատը ընդունվում է կա՛մ ներերակային ներարկումների, կա՛մ մաշկի քսուքների ձևով[1]։

Կողմնակի ազդեցություններն են փսխումը, հոդացավերը, տրամադրության փոփոխությունները, փսիխոզը և ականջներում զնգոցը[2]։ Անվտանգությունը լավ ուսումնասիրված չէ[4]։ Դեռևս պարզ չէ հղիության ընթացքում ընդունումը կվնասի երեխային, թե՝ ոչ[2]։ Խորհուրդ չի տրվում հիդրոքսոկոբալամինի հետ միաժամանակյա, միևնույն երակից ներարկում կատարելու միջոցով, օգտագործումը[3]։ Ցիանիդային թունավորումների ժամանակ նատրիումի նիտրիտը առաջացնում է մեթհեմոգլոբինեմիա և այս եղանակով հեռացնում ցիանիդը միտոքոնդրիումներից[3]։ Նատրիումի թիոսուլֆատը կապվում է ցիանիդի հետ՝ առաջացնելով ոչ տոքսիկ նյութ՝ թիոցիանատ[3]։

Ցիանիդային թունավորումների ժամանակ օգտագործել են նատրիումի թիոսուլֆատ սկսած 1930-ականներից[5]։ Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի՝ առողջապահության համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի շարքում[6]։ 2013թ-ի տվյալներով ԱՄՆ-ում մեկ մեկ դոզայի արժեքը կազմում է 20 USD, իսկ նատրիումի նիտրիտի հետ միասին՝ կազմում է 110 USD[7]։

Բժշկական կիրառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի թիոսուլֆատը հիմնականում օգտագործվում է ցիանիդային թունավորման և գունափոփոխ որքինի բուժման նպատակով[1]։

Ցիանիդային թունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի թիոսուլֆատը հանդիսանում է ցիանիդային թունավորման կլասիկ անտիդոտ (հակաթույն)[8]։ Թունավորումը բուժելու նպատակով՝ այն օգտագործվում է նատրիումի նիտրիտից հետո և հիմնականում խորհուրդ է տրվում օգտագործել միայն բարդ դեպքերում[1][3]։ Ընդունման հիմնական եղանակը ներերակային ներարկումն է[1]։

Նատրիումի նիտրիտը առաջացնում է մեթհեմոգլոբին, որը հեռացնում է ցիանիդը միտոքոնդրիումներից[3]։ Հետագայում նատրիումի թիոսուլֆատը հանդես է գալիս որպես ծծումբի դոնոր՝ ցիանիդի ոչ տոքսիկ թիոցիանատի փոխակերպման ժամանակ։ Այս ռեակցիան կատալիզում է ռոդանազ ֆերմենտը։ Առաջացած թիոցիանատը մեզով հեռացվում է օրգանիզմից[3][9]։

Կան մտահոգություններ, որ նատրիումի թիոսուլֆատը այնքան էլ արագ ազդեցություն չի ունենում, և այնքան էլ արդյունավետ չէ առանց այլ ագենտների օգտագործման[9]։

Նատրիումի թիոսուլֆատը խորհուրդ է տրվում օգտագործել և՛ ցիանիդային, և՛ ածխածնի մոնօքսիդով թունավորումների ժամանակ[10]։

Կան փաստեր, որոնք փաստում են, որ նատրիումի թիոսուլֆատը կարելի օգտագործել երիկամների հիվանդության տերմինալ փուլում գտնվող հեմոդիալիզի հիվանդների մոտ հանդիպող կալցիֆիլաքսիան (արյան անոթների կալցիֆիկացիա) բուժելու համար[11][12]։

Չնայած այս ամենին հաստատվել է, որ այս բուժումը որոշ հիվանդների մոտ կարող է առաջացնել մետաբոլիկ (նյութափոխանակային) ացիդոզ[13][14]։

Ապացուցված է, որ նատրիումի թիոսուլֆատը օգնում է երիկամների խնդիրներ ունեցող հիվանդների մոտ գադոլինումիային կոնտրաստների պատճառով առաջացած եզակի սիստեմատիկ ֆիբրոզի բուժման ժամանակ[15]։

Միացությունը կարելի է օգտագործել նաև արտաբջջային հեղուկի ծավալի չափման և երիկամների կծիկային ֆիլտրացիայի գնահատման համար[16]։

Մաշկի սնակային ինֆեկցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի թիոսուլֆատով ոտքերի լվացումը կատարվոմ է դերմատոֆիտիայի պրոֆիլակտիկայի նպատակով։ Այն հանդիսանում է նաև գունափոփոխ որքինի գլխավոր հակասնկային ագենտը[17]։ Կարելի է օգտագործել սալիցիլաթթվի հետ միասին[18]։ Նատրիումի թիոսուլֆատը կարելի է օգտագործել նաև մաշկի այլ սնկային ինֆեկցիաների բուժման նպատակով[19]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցություններն են փսխումը, հոդացավերը, տրամադրության փոփոխությունները, փսիխոզը և ականջներում զնգոցը[2]։ Անվտանգությունը լավ ուսումնասիրված չէ[4]։ Դեռևս պարզ չէ հղիության ընթացքում ընդունումը կվնասի երեխային, թե՝ ոչ[2]։ Խորհուրդ չի տրվում հիդրոքսոկոբալամինի հետ միաժամանակյա, միևնույն երակից ներարկում կատարելու միջոցով օգտագործումը[3]։

Նատրիումի թիոսուլֆատը հայտնի է որպես ցիանիդային թունավորման բուժման եղանակ դեռևս 1930-ականներից[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 66, 298. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Sodium thiosulfate Intravenous Advanced Patient Information - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Sodium Thiosulfate Solution for Injection - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  4. 4,0 4,1 «Sodium Thiosulfate Injection - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  5. Dart, Richard C. (2004). Medical Toxicology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 172. ISBN 9780781728454. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Gasco, L; Rosbolt, MB; Bebarta, VS (April 2013). «Insufficient stocking of cyanide antidotes in US hospitals that provide emergency care». Journal of Pharmacology & Pharmacotherapeutics. 4 (2): 95–102. PMID 23761707.
  8. «Toxicity, Cyanide: Overview». eMedicine. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  9. 9,0 9,1 Hall AH, Dart R, Bogdan G (June 2007). «Sodium thiosulfate or hydroxocobalamin for the empiric treatment of cyanide poisoning?». Annals of Emergency Medicine. 49 (6): 806–13. doi:10.1016/j.annemergmed.2006.09.021. PMID 17098327.
  10. Baren JM (2008). Pediatric Emergency Medicine. Elsevier Health Sciences. էջ 1018. ISBN 978-1416000877.
  11. Auriemma M, Carbone A, Di Liberato L, Cupaiolo A, Caponio C, De Simone C, Tulli A, Bonomini M, Amerio P (October 2011). «Treatment of cutaneous calciphylaxis with sodium thiosulfate: two case reports and a review of the literature». American Journal of Clinical Dermatology. 12 (5): 339–46. doi:10.2165/11587060-000000000-00000. PMID 21834598.
  12. Cicone JS, Petronis JB, Embert CD, Spector DA (June 2004). «Successful treatment of calciphylaxis with intravenous sodium thiosulfate». American Journal of Kidney Diseases. 43 (6): 1104–8. doi:10.1053/j.ajkd.2004.03.018. PMID 15168392.
  13. Berns JS (2012 թ․ ապրիլի 24). «Sodium Thiosulfate and Acidosis: A Puzzle for Readers». Medscape.
  14. Selk N, Rodby RA (Jan–Feb 2011). «Unexpectedly severe metabolic acidosis associated with sodium thiosulfate therapy in a patient with calcific uremic arteriolopathy». Seminars in Dialysis. 24 (1): 85–8. doi:10.1111/j.1525-139X.2011.00848.x. PMID 21338397.
  15. Yerram P, Saab G, Karuparthi PR, Hayden MR, Khanna R (March 2007). «Nephrogenic systemic fibrosis: a mysterious disease in patients with renal failure--role of gadolinium-based contrast media in causation and the beneficial effect of intravenous sodium thiosulfate». Clinical Journal of the American Society of Nephrology : CJASN. 2 (2): 258–63. doi:10.2215/CJN.03250906. PMID 17699422.
  16. «Sodium thiosulfate» Դորլանդի բժշկական բառարանում
  17. Sunenshine PJ, Schwartz RA, Janniger CK (September 1998). «Tinea versicolor». International Journal of Dermatology. 37 (9): 648–55. doi:10.1046/j.1365-4362.1998.00441.x. PMID 9762812.
  18. Hu SW, Bigby M (October 2010). «Pityriasis versicolor: a systematic review of interventions». Archives of Dermatology. 146 (10): 1132–40. doi:10.1001/archdermatol.2010.259. PMID 20956647.
  19. Rezabek GH, Friedman AD (May 1992). «Superficial fungal infections of the skin. Diagnosis and current treatment recommendations». Drugs. 43 (5): 674–82. doi:10.2165/00003495-199243050-00004. PMID 1379146.
  20. Dart RC (2004). Medical Toxicology. Lippincott Williams & Wilkins. էջ 172. ISBN 9780781728454.