Ցիանիդային թունավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիանիդային թունավորում
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՑիանիդ
Հիվանդության ախտանշաններկոնվուլսիա
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9989.0
ՀՄԴ-10T65.0

Ցիանիդային թունավորում, թունավորում, որն առաջանում է ցիանիդի տարբեր ձևերի հետ շփման կամ առնչության հետևանքով[1]։ Վաղ ախտանիշներից են գլխացավը, գլխապտույտը, հաճախասրտությունը, հևոցը և փսխումը[2]։ Դրան կարող են հաջորդել ցնցումներ, հազվասրտություն, արյան ցածր ճնշում, գիտակցության կորուստ և սրտի կանգ[2]։ Ախտանիշերը սկսվում են սովորաբար թունավորումից րոպեներ անց[2][3]։ Եթե մարդ մնում է կենդանի, ապա հնարավոր է երկարաժամկետ նյարդաբանական խնդիրների ի հայտ գալը[2]։

Տոքսիկ (թունավոր) ցիանիդ պարունակող միացություններից են ջրածնի ցիանիդ գազը և մի շարք ցիանիդային աղեր[2]։ Հարաբերականորեն հաճախ հանդիպում է տնային հրդեհների ժամանակ ծխի ներշնչումից հետո զարգացած թունավորումը[2]։ Թունավորման այլ հնարավոր ճանապարհներից են աշխատավայրում մետաղների հղկումը, որոշ ինսեկտիցիդներ (միջատասպաններ), նիտրոպրուսիդ դեղամիջոցը և որոշ մրգերի, օրինակ՝ խնձորի կամ ծիրանի կորիզները[3][4][5]։ Ցիանիդի հեղուկ ձևերը կարող են ներծծվել մաշկի միջոցով[6]։ Ցիանիդի իոնները բերում են բջջային շնչառության խանգարումների և հանգեցնում հյուսվածքների՝ թթվածինն օգտագործելու կարողության կորստի[2]։

Ախտորոշումը հաճախ դժվար է[2]։ Այն կարող է ենթադրվել, երբ տուժածի մոտ տնային հրդեհից հետո առկա է գիտակցության մակարդակի նվազում,արյան ցածր ճնշում կամ արյան մեջ լակտատի (կաթնաթթվի) բարձր մակարդակ[2]։ Կարող է որոշվել արյան մեջ ցիանիդների մակարդակը, սակայն վերջինս պահանջում է ժամանակ[2]։ 0․5-1 մգ/լ-ը համարվում է թեթև աստիճանի թունավորում, 1-2 մգ/լ՝ չափավոր աստիճանի թունավորում, իսկ 2-3 մգ/լ՝ ծանր աստիճանի թունավորում, 3 մգ/լ-ից ավել քանակությունը հիմնականում հանգեցնում է մահվան[2]։

Եթե ենթադրվում է ցիանիդով թունավորում, մարդուն անհրաժեշտ է դուրս բերել տվյալ վայրից և դեկոնտամինացնել (թունազերծել)[3]։ Բուժումը ներառում է ապաքինող խնամք և 100 %-անոց թթվածին[2][3]։ Հիդրօքսոկոբալամինը (վիտամին B12a), որպես առաջին գծի միջոց և անտիդոտ (հակաթույն), ցուցաբերում է արդյունավետություն[2][7]։ Նատրիումի թիոսուլֆատը նույնպես կարող է կիրառվել[2]։ Պատմականորեն ցիանիդը կիրառվել է խմբակային ինքնասպանությունների և նացիստների կողմից՝ ցեղասպանության իրականացման նպատակով[3]։

Նշաններ և ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե թունավորումը տեղի է ունենում ինհալացիոն ճանապարհով, կարող է զարգանալ ցնցումներով ուղեկցվող կոմա, ապնոէ և սրտի կանգ, և վայրկյանների ընթացքում՝ մահ։ Ցածր դեղաչափով թունավորման դեպքում գիտակցության կորստին կարող են նախորդել թուլություն, ցրվածություն, գլխացավեր, գլխապտույտ, խուճապ և դժվարացած շնչառության զգացողություն։ Գիտակցության բացակայության սկզբնական փուլերում շնչառությունը հաճախ բավարար է կամ անգամ արագացած, սակայն այս վիճակը հարաճում է մինչև խորը կոմա, հաճախ զուգակցված թոքերի այտուցով և վերջում՝ սրտի կանգ։ Երակային արյան հեմոգլոբինի թթվածնային հագեցվածության բարձրացման արդյունքում մաշկը ստանում է բալի գույն, որը փոխվում է ավելի մուգ երանգով։ Չնայած անունների նմանությանը, ցիանիդը ուղղակիորեն չի հանգեցնում ցիանոզի (մաշկի կապտավուն երանգ)։ Մարդու համար նվազագույն մահացու դեղաչափ կարող է լինել 1․5մգ/կգ-ը[8]։

Քրոնիկ թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիանիդի երկարատև ցածր չափաքանակները (օրինակ՝ սխալ մշակում անցած մանիհոտի արմատների օգտագործումը տրոպիկական Աֆրիկայում) բերում են արյան մեջ ցիանիդի բարձրացած մակարդակի, որը կարող է բերել թուլություն և մի շարք այլ ախտանիշներ, ինչպիսիք են կայուն պարալիզը, նյարդային համակարգի ախտահարումները[9][10][11], հիպոթիրոիդիզմը[10], և ծննդաբերության կրելախախտերը[12][13]։ Այլ ազդեցություններից են լյարդի և երիկամների թեթև աստիճանի ախտահարումները[14][15]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրածնի ցիանիդից սուր թունավորում կարող է առաջանալ այնպիսի պոլիմերային նյութերի այրման դեպքում, որոնց արտադրության ժամանակ կիրառվել է նիտրիլ, օրինակ՝ պոլիուրեթան[16] կամ վինիլային խումբ[17]։ Այն կարող է նաև առաջանալ նիտրոպրուսիդի քայքայման արդյունքում (գոյանում են ազոտի օքսիդ և ցիանիդ)[5]։ Նիտրոպրուսիդը կարող է կիրառվել գերճնշումային կրիզերի բուժման մեջ[5]։

Որպես պեստիցիդ (մոլախոտերի դեմ միջոց) և ինսեկտիցիդ (միջատասպան միջոց) կիրառվելուց բացի այն առկա է ծխախոտի և այրվող շինությունների ծխի մեջ, շատ կտերի և կորիզների մեջ, օրինակ՝ նշի, ծիրանի, խնձորի, նարնջի կտերում և կորիզներում, մանիհոտ բույս պարունակող սննդում, ինչպես նաև բամբուկի ընձյուղներում։ Վիտամին B12-ի հիդրօքսոկոբալամին ձևը կարող է նվազեցնել քրոնիկ թունավորման ազդեցությունները, և դրա պակասը բերում է թունավորման բացասական հետևանքների ծանրացման[18]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիանիդային թունավորումը հիստոտոքսիկ հիպօքսիայի (թթվածնաքաղցի) տարատեսակ է, քանի որ այս դեպքում ցիտոքրոմ c օքսիդազի ընկճման հետևանքով օրգանիզմի բջիջները կորցնում են ԱԵՖ (ադենոզին եռֆոսֆորական թթու) ստեղծելու ունակությունը։ Օրգանիզմի թունազերծման համար ցիանիդը արագորեն վեր է ածվում 2-ամինո-2-թիազոլին-4-կարբոքսիլաթթվի և թիոցիանատի, ցիանիդի կիսատրոհման պարբերությունը 10-30 րոպե է։ Միանգամյա ընդունումից հետո, եթե չի զարգանում մահ, ապա մի քանի ժամ անց օրգանիզմում կարող է ցիանիդ չհայտնաբերվել, քանի որ այն ենթարկվում է նյութափոխանակության։ Օրգանիզմում ցիանիդի հայտնաբերումը դրա ընդունումից երկար ժամեր հետո նշանակում է ախտորոշման կեղծ դրական պատասխան։ Թիոցիանատի կիսատրոհման պարբերությունը 24 ժամից երկար է, այն օրգանիզմից դուրս է բերվում հիմնականում երիկամներով։ Վերջինիս տոքսիկությունը (թունավորություն) մոտ 100 անգամ փոքր է ցիանիդի տոքսիկությունից։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիանիդների հայտնաբերման հին մեթոդների մեջ են մտնում կոլորիմետրիկ (գունաչափական) փորձերը, որոնցից է պրուսյան կապույտով թեստը, պիրիդին-բարբիտուրատային փորձը, որը հայտնի է նաև որպես «կոնվեյան դիֆուզիայի մեթոդ»[19], սակայն ինչպես բոլոր կոլորիմետրիկ փորձերը, սրանք նույնպես հակված են տալու կեղծ դրական պատասխաններ։ Լիպիդային պերօքսիդացումը, որպես սրտային գրոհի արտեֆակտ, առաջացնում է դիալդեհիդներ, որոնք խաչաձև ռեակցիա են տալիս պիրիդին-բարբիտուրատային փորձի ժամանակ։ Վերջերս ցիանիդի և թիոցիանատի փորձերը անցկացվում են մասս-սպեկտրոմետրիայի եղանակով (LC/MS/MS), և վերջիններս համարվում են սպեցիֆիկ թեստեր։ Քանի որ ցիանիդը ունի կիսատրոհման կարճ պարբերություն, ցիանիդային թունավորման որոշման համար չափվում է թիոցիանատի մակարդակը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկոնտամինացիա (թունազերծում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրածնի ցիանիդ գազով թունավորման դեպքում դեկոնտամինացիան ներառում է արտաքին հագուստի հեռացում և մազերը լվանալ[6]։ Ովքեր թունավորվել են հեղուկով կամ փոշիով, կարիք ունեն լրիվ դեկոնտամինացիայի[6]։

Անտիդոտ (հակաթույն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում որպես ցիանիդի հակաթույն առաջին հերթին կիրառվում է ամիլ նիտրիտի ցածր դեղաչափ՝ ինհալացիոն ճանապարհով, որին հետևում է ներերակային նատրիումի նիտրիտը, ապա՝ նատրիումի թիոսուլֆատը[20]։ Հիդրօքսոկոբալամինը վերջերս է հաստատվել Միացյալ Նահանգներում և հասանելի է Ցիանոկիտ անտիդոտային համալրման տեսքով[21]։ Սուլֆանեգեն TEA-ն, որը կարող է ներմուծվել միջմկանային ճանապարհով, թունազերծում է ցիանիդը և փոխակերպում այն ավելի քիչ տոքսիկ նյութի՝ թիոցիանատի[22]։ Այլ երկրներում կիրառվում են այլընտրանքային բուժման մեթոդներ։

Ագենտ Նկարագրություն
Նիտրիտներ Նիտրիտները օքսիդացնում են հեմոգլոբինի երկաթը՝ երկվալենտից այն վերածելով եռավալենտի, վերածելով հեմոգլոբինը մեթհեմոգլոբինի։ Ցիանիդը ամուր կապվում է մեթհեմոգլոբինին, այսպիսով ցիտոքրոմ օքսիդազը ձերբազատվում է ցիանիդից[23]։ Նիտրիտներով բուժումը անվնաս չէ, քանի որ մեթհեմոգլոբինը չի կարող թթվածին տեղափոխել, և հնարավոր է ծանր մեթհեմոգլոբինեմիայի բուժման կարիք՝ մեթիլեն կապույտով[Ն 1]։
Թիոսուլֆատ Նատրիումի թիոսուլֆատի կիրառելիությունը ապացուցվել է կենդանիների վրա կատարված փորձերում և դեպք-հաղորդումների հիման վրա։ Նորմայում որոշ սննդամթերքներում և սիգարետի ծխում առկա ցիանիդը օրգանիզմում նյութափոխանակվում է հարաբերականորեն ավելի անվնաս թիոցիանատի՝ ռոդանեզ (թիոսուլֆատ ցիանիդ սուլֆոտրանսֆերազ) միտոքոնդրիալ ֆերմենտի օգնությամբ։ Վերջինս, որպես սուբստրատ կիրառում է թիոսուլֆատը։ Այնուամենայնիվ, այս կենսաքիմիական ռեակցիան օրգանիզմում շատ դանդաղ է տեղի ունենում, որպեսզի կարողանար համարժեքորեն չեզոքացնել սուր ցիանիդային թունավորումը։ Այդ պատճառով թիոսուլֆատը պետք է կիրառվի նիտրիտների հետ համատեղ[23]։
Հիդրօքսոկոբալամին Հիդրօքսոկոբալամինը վիտամին B12-ի վիտամեր է, սինթեզվում է բակտերիաների կողմից, երբեմն նկարագրվում է որպես vitamin B12a, կիրառվում է ցիանիդների կապման նպատակով, որի արդյունքում գոյանում է անվնաս ցիանկոբալամինը՝ այս վիտամինի ձևերից մեկը,
4-դիմեթիլամինոֆենոլ 4-դիմեթիլամինոֆենոլը (4-DMAP) առաջարկվել է Գերմանիայում՝ որպես ավելի արագ ազդող հակաթույն, քան նիտրիտներն են, և որպես ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեցող։ Այժմ այն կիրառվում է գերմանական բանակի և քաղաքացիական բնակչության համար։ Մարդու օրգանիզմ ներերակային 3 մգ/կգ դեղաչափով 4-դիմեթիլամինոֆենոլի ներարկումը 1 րոպեի ընթացքում բերում է 35 % մեթհեմոգլոբինի մակարդակի։ Ըստ որոշ հաղորդագրությունների, այն կազմում է ամերիկյան Ցիանոկիտի մի մաս, սակայն չի հանդիսանում գերմանական Ցիանոկիտի մաս՝ իր կողմնակի ազդեցությունների պատճառով (օրինակ՝ հեմոլիզ)։
ԷԴՏԱ-ի երկկոբալտ Կոբալտի իոնները քիմիական կառուցվածքով նման են երկաթի իոններին և նույնպես կարող են կապել ցիանիդը։ Եվրոպայում այժմ հասանելի է կոբալտի հիմքով 1 անտիդոտ (հակաթույն)՝ ԷԴՏԱ-ի երկկոբալտը, որի վաճառքային անունն է Կելոցիանոր։ Այս միջոցը խելատավորում է ցիանիդը և առաջանում է կոբալտի ցիանիդ։ ԷԴՏԱ-ի երկկոբալտը ունի ավելի արագ հակաթունային ազդեցություն, քան մեթհեմոգլոբինի առաջացումն է, սակայն վերջինիս գերազանցությունը մեթհեմոգլոբինի առաջացման հանդեպ դեռ ցույց չի ապացուցվել։ Կոբալտի միացությունները բավականին տոքսիկ (թունավոր) են, և Միացյալ Թագավորությունում եղել են դեպքեր, երբ պացիենտին սխալ ախտորոշված ցիանիդային թունավորման հիման վրա տրվել է ԷԴՏԱ-ի երկկոբալտ։ Քանի որ այն ունի կողմնակի ազդեցություններ, այդ պատճառով այն պահվում է միայն ամենածանր ցիանիդային թունավորման դեպքերի համար։ Այլապես նախընտրրելի է նիտրիտի և թիոսուլֆատի զուգակցումը[26]։
Գլյուկոզ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ գլյուկոզի նշանակումը պաշտպանում է կոբալտի թունավոր ազդեցությունից այն պարագայում, երբ հակաթույնը ԷԴՏԱ-ի երկկոբալտն է։ Այդ պատճառով դրան զուգահեռ հաճախակի տրվում է գլյուկոզ (օրինակ՝ Կելոցիանոր պատրաստուկում)։
Կան ոչ գիտական ենթադրություններ, թե գլյուկոզը՝ որպես ցիանիդին հակազդող միջոց, վերջինիս հետ մտնում է քիմիական ռեակցիայի մեջ և գոյանում են քիչ տոքսիկ նյութեր, որ կարող են հեռացվել օրգանիզմից։ Գրեգորի Ռասպուտինի՝ ցիանիդների հանդեպ ակնհայտ դիմադրողականության վերաբերյալ կա մի տեսություն, ըստ որի նրա քիլերները թույնը լցնում էին քաղցր խմորեղենի և մադեյրա գինու մեջ, որոնք երկուսն էլ հարուստ են շաքարով․ այսպիսով, ենթադրվում է, որ թույնի հետ եղել է մեծ քանակով հակաթույն։ Մկների վրա կատարված մի հետազոտության համաձայն գլյուկոզը իջեցնում է ցիանիդների տոքսիկությունը (թունավորություն), երբ դրանք ընդունվում են գլյուկոզի հետ միասին[27]։ Այնուամենայնիվ, մինչ այս պահը գլյուկոզը ինքն իրենով չի ճանաչվել ցիանիդի հակաթույն։
3-մերկապտոպիրուվատի

նախադեղեր

Ինչպես վերևում նշվեց, ցիանիդի նյութափոխանակության ամենաուսումնասիրված ուղին ռոդանեզ ֆերմենտի կողմից թիոսուլֆատի օգտագործումն է։ Սակայն մարդու օրգանիզմում ռոդանեզը հիմնականում առկա է երիկամներում (0․96 միավոր/մգ սպիտակուց) և լյարդում (0․15 միավոր/մգ), իսկ թոքերում, գլխուղեղում, մկաններում և ստամոքսում այն չի գերազանցում 0.03 միավոր/մլ[28]։ Այս բոլոր հյուսվածքներում այդ ֆերմենտը գտնվում է միտոքոնդրիումների մատրիքսում, որտեղ իոնիզացված, անօրգանական նյութերը, ինչպիսին է թիոսուլֆատը, վատ են թափանցում։ Կաթնասունների հյուսվածքներում ռոդանեզի տեղաբաշխման այս առանձնահատկությունը բերում է նրան, որ վերջիններս ունեն ցիանիդային մահացության հանդեպ խոշոր թիրախներ․ մասնավորապես, անպաշտպան են սիրտը և կենտրոնական նյարդային համակարգը։ (Ռոդանեզը հայտնաբերվել է նաև էրիթրոցիտներում, սակայն այնտեղ դրա նշանակությունը դեռ չի պարզաբանվել[29][30]

Մեկ այլ ցիանիդային նյութափոխանակության ուղի է 3-մերկապտոպիրուվատ սուլֆոտրանսֆերազը, որը կաթնասունների հյուսվածքներում ավելի շատ է տարածված, քան ռոդանեզը և հիմա ուսումնասիրվում է։ Այն ցիանիդը փոխակերպում է թիոցիանատի, օգտագործելով ցիստեինի կատաբոլիտը՝ 3-մերկապտոպիրուվատը։ Սակայն 3-մերկապտոպիրուվատը քիմիապես շատ անկայուն է։ Այդ պատճառով կիրառվում է դրա նախադեղը, նատրիումի սուլֆանեգենը (2,5 դիհիդրօքի-1,4-դիթիան-2,5 դիկարբօքսիլաթթվի երկնատրիումական աղ), ներքին կամ հարմարսողական ճանապարհով ընդունումից հետո այն հիդրոլիզվում է 3-մերկապտոպիրուվատի 2 մոլեկուլների և այժմ արդյունավետությունը գնահատվում է կենդանիների մոդելների վրա[31][32]։

Օքսիգենոթերապիա

(թթվածնաբուժում)

Օքսիգենոթերապիան ինքն իրենով բուժում չի հանդիսանում։ Այնուամենայնիվ, մարդու լյարդը ունակ է ցիանիդի ցածր չափաքանակները արագորեն չեզոքացնել (ծխողները ներշնչում են ջրածնի ցիանիդ, սակայն դրա քանակը շատ փոքր է և այնքան արագ է լյարդում ենթարկվում նյութափոխանակության, որ չի կուտակվում)։ Քիմիական անվտանգության միջազգային ծրագիրը ներկայացրել է ամփոփագիր, որտեղ թվում է հետևյալ հակաթունային միջոցները և դրանց ազդեցությունները․ թթվածին, նատրիումի թիոսուլֆատ, ամիլ նիտրիտ, 4-դիմեթիլ ամինոֆենոլ, հիդրօքսոկոբալամին և ԷԴՏԱ-ի երկկոբալտը (Կելոցիանոր), ինչպես նաև որոշ այլ միջոցներ[33]։ Հանձնարարականներում առկա մյուս հակաթույներից են «A և B լուծույթները» (համապատասխանաբար երկաթի սուլֆատի լուծույթ՝ հեղուկ կիտրոնաթթվով և նատրիումի կարբոնատով) և ամիլ նիտրիտը։

Միացյալ Թագավորության Առողջության և անվտանգության գործադիր մարմնի հանձնարարականը դեմ է A և B լուծույթների կիրառմանը, քանի որ դրանք ունեն կարճ պիտանելիության ժամկետ, կա երկաթով թունավորման վտանգ և ունեն սահմանափակ կիրառելիություն (արդյունավետ են միայն, երբ թունավորումը ներքին ընդունման ճանապարհով է տեղի ունեցել, մինչդեռ թունավորման հիմնական ուղիները ինհալացիոն (ներշնչական) և մաշկային շփման ճանապարհներն են)։ Նույն մարմինը հարցի տակ է դրել ամիլ նիտրիտի օգտակարությունը՝ դրա պահպանման/հասանելիության խնդիրների, չարաշահման վտանգի և նշանակալի արդյունավետության ապացույցների պակասի պատճառով։ Այն նաև հաստատում է, որ աշխատավայրում Կելոցիանորի առկայությունը կարող է որոշ բժիշկների շեղել՝ բերելով սխալ ախտորոշման և սխալմամբ պացիենտին բուժելու ցիանիդային թունավորման դեմ։ Այդ մարմինը ցիանիդային թունավորման դեմ այլևս չի հանձնարարում որոշակի հակաթույն[34]։ Միացյալ Թագավորության որակավորված առաջին օգնության ցուցաբերողներին թույլատրված է միայն կիրառել թթվածնաբուժում՝ կիրառելով Ամբուի պարկով փականային դիմակ՝ միայն այն դեպքում, երբ նրանք գիտեն դրա կիրառման եղանակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականի դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում գտնվող «Խրոմայա լոշադ» գիշերային ակումբի հրդեհը խլեց 156 մարդու կյանք։ 111 մարդ մահացավ դեպքի վայրում,վիսկ 45-ը՝ հիվանդանոցում։ Մահվան հիմնական պատճառներից մեկը ցիանիդային և այլ գազերով թունավորումն էր, որոնք արտանետվել էին պլաստիկ նյութերի և պոլիստիրենի փրփուրի այրման ժամանակ, վերջինս կիրառվել էր շենքի ներսի կառուցապատման համար։ Հաշվի առնելով մահացածների թիվը, սա հետսովետական Ռուսաստանում ամենամեծ հրդեհն էր։
  • 2013 թվականի հունվարի 27-ին Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի «Քիս» գիշերային ակումբի հրդեհը պատճառ դարձավ հարյուրավոր մարդկանց ցիանիդային թունավորման, որն արտանետվել էր ձայնամեկուսիչ փրփուրի մեջ առկա պոլիուրեթանի այրման ժամանակ։ 2013-ի մարտի դրությամբ հաստատվեց 241 մահ[35][36]։

Գազային խցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարկ Ցյուկլոն Բե-ի մետաղե տարրաներ, որոնք գտնվել են Խորհրդային Միության քաղաքացիների կողմից, Աուշվիցում, 1945 թվականին
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական բնաջնջման ճամբարներում կիրառվել է Ցյուկլոն Բե-ն, որը պարունակում էր ջրածնի ցիանիդ, և հատկապես 1942 թվականի մարտին, երբ Աուշվիցի ճակատամարտի ռուս գերիների սպանության համար առաջին անգամ այն փորձարկվեց։ Թույնի կիրառությունը արագորեն ընդլայնվեց, երբ կառուցվեցին գազային խցիկները (նախատեսված մինչև 2000 տուժածի համար)՝ որպես Աուշվից-Բիրկենաուի դիակիզարանի մի մաս։ Գազային խցիկների կողքին կային հանդերձարաններ․ տուժածներին ասվում էր, որ հանվեն և կախեն հագուստը համարակալված կախիչներից՝ նորից վերցնելու համար։ Նրանց ասում էին, որ տաք ցնցուղ են ընդունելու, և կեղծ ցնցուղի գլխիկներ էին կախված խցիկների առաստաղներից՝ խաբկանքը պահելու համար։ Խցիկները հերմետիկորեն փակվում էին՝ գազի արտահոսքը կանխելու համար։ Այնուհետև Ցյուկլոն Բե-ի տարրաները գցում էին խցիկի մեջ՝ առաստաղի վրա առկա փոքր անցքերի միջոցով։ Երբ տարրաները հայտնվում էին խոնավ և տաք միջավայրում, արտանետվում էր ջրածնի ցիանիդ գազը, որն էլ սպանում էր տուժածներին։ Զոնդերքոմանդոյի աշխատողները պետք է հանեին մահացած մարմինները և մինչև դիակիզումը առանձնացնեին բոլոր արժեքավոր նյութերը, օրինակ՝ ոսկի ատամները։ Այս գազը հիմնականում կիրառվել է Աուշվիցում, Մայդանեկում և Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբարում։
  • Ջրածնի ցիանիդ գազը նաև կիրառվել է Միացյալ Նահանգների որոշ նահանգներում՝ որպես դատարանի վճռով մահապատժի միջոց։ Այն ստացվում էր՝ գազային խցիկում նատրիումի (կամ կալիումի[37][38]) ցիանիդը լցնելով հենց աթոռի տակ գտնվող տարրայի մեջ, որը պարունակում էր ծծմբական թթու[39]։

Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական և 60-ական թվականներին և՛ Սովետական Միությունը, և՛ Միացյալ Նահանգները իրենց քիմիական զինամթերքի արսենալում պահեստավորել էին ցիանիդ։ Սակայն, որպես ռազմամիջոց, ջրածնի ցիանիդը չէր համարվում բարձր արդյունավետություն ունեցող, քանի որ օդից թեթև է և անհրաժեշտ է բարձր չափաքանակ՝ թշնամուն չեզոքացնելու կամ սպանելու համար։

Ինքնասպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիանիդի աղերը երբեմն կիրառվում են որպես արագ ազդող ինքնասպանության միջոցներ։ Ցիանիդի ազդեցությունը ուժեղանում է ստամոքսի թթվայնության բարձրացման հետ մեկտեղ։

  • 1937 թվականի փետրվարին ուրուգվայցի պատմվածքներ գրող Օրասիո Կիրոգան գործեց ինքնասպանություն՝ Բուենոս Այրեսի հիվանդանոցում խմելով ցիանիդ
  • 1937 թվականին պոլիմերային քիմիկոս Ուալաս Քարոթերսը գործեց ինքնասպանություն ցիանիդով
  • 1943 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմում, Գաներսայդ գործողության ժամանակ, որի նպատակն էր կործանել Վեմորկի ծանր ջրի գործարանը (փորձ՝ կանխելու կամ դադաղեցնելու գերմանացիների կողմից ատոմային բոմբի ստեղծումը), հրամանատարներին տրվեց ցիանիդի հաբեր՝ պատված կաուչուկով․ նրանք պետք է այն պահեին բերանում և գերմանացիների կողմից գերեվարվելու դեպքում կծեին դրանք։ Հաբերը 3 րոպեի ընթացքում հանգեցնում էին մահվան[40]։
  • Ցիանիդը, զտված հեղուկ պրուսական թթվի (ջրածնի ցիանիդի պատմական անվանումը) ձևով, հանդիսանում էր Երրորդ Ռայխի նախընտրելի ինքնասպանության միջոց։ Դրանով ինքնասպան են եղել Էրվին Ռոմելը (1944), Ադոլֆ Հիտլերի կինը՝ Եվա Բրաունը (1945) և նացիստների առաջնորդներ Հայնրիխ Հիմլերը (1945), հավանաբար Մարտին Բորմանը (1945) և Հերման Գյորինգը (1946)։
  • Ենթադրվում է, որ Ալան Թյուրինգը, նույնասեռական հարաբերություն ունենալու պատճառով, որն այդ ժամանակ Միացյալ Թագավորությունում համարվում էր անօրինական, դատապարտվելուց և ստիպողաբար հորմոնային ամորձատումից հետո ինքնասպանության համար կերել է ցիանիդով ներարկված խնձոր
  • Շրի Լանկայի Թամիլ Իլամի ազատագրման վագրեր կազմակերպության անդամները, որոնց ապստամբությունը տևեց 1983-ից մինչև 2009 թվականները, իրենց պարանոցին կրում էին ցիանիդային սրվակներ՝ կառավարական ուժերի կողմից գերեվարվելու դեպքում ինքնասպանություն գործելու համար
  • 1978 թվականի նոյեմբերի 18-ին Ջոնսթաունում մահացան ընդհանուր 909 մարդ․ բոլորը, բացի երկուսից, ունեին ցիանիդային թունավորում։ Այդ իրադարձությունը Ջոնսի և որոշ այլ անդամների կողմից մագնիսական ժապավենի ձայնագրության մեջ և դեպքին նախորդող քննարկումներում անվանվեց «հեղափոխական ինքնասպանություն»։ Այդ թունավորումներին հաջորդեցին Պորտ Կաիտումայում մյուս 5-ի սպանությունը, ներառյալ Միացյալ Նահանգների կոնգրեսմեն Լեո Ռայընը, Թեմփլի անդամների կողմից՝ պատվիրված Ջոնսի կողմից։ Ջոնսի հրամանով Թեմփլի մյուս 4 անդամները գործեցին սպանություններ և ապա ինքնասպան եղան։
  • 1985 թվականի հունիսի 6-ին սերիալային մարդասպան Լեոնարդ Լեյքը մահացավ կալանավայրում՝ կուլ տալով ցիանիդի հաբերը, որ կարել էր իր հագուստին։
  • 2012 թվականի հունիսի 28-ին Ուոլ Սթրիթի առևտրական Մայքլ Մարինը,ով Ֆոնիքսում կատարել էր հրդեհի հանցագործ փորձ, լսելով իր մեղավորության դատավճիռը, վայրկյաններ անց կուլ տվեց ցիանիդի հաբը և րոպեներ անց մահացավ[41]։
  • 2015 թվականի հունիսի 22-ին Ջոն Բ․ Մըքլեմորը, հորոլոգ և Էս-Թաուն պոդկաստների գլխավոր հերոսը, մահացավ՝ ցիանիդ ընդունելուց հետո[42]։
  • 2017 թվականի նոյեմբերի 29-ին Սլոբոդան Պրալյակը մահացավ կալիումի ցիանիդ խմելուց հետո, երբ Նախկին Հարավսլավիայի դեմ հանցագործությունների միջազգային դատարանը նրան դատապարտեց ռազմական հանցագործություն իրականացնելու մեջ[43]։

Արդյունաբերական պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին ցիանիդի արտահոսքը Բայա Մարեում, Ռումինիայում, հանգեցրեց այնպիսի ծանր էկոլոգիական աղետի, որպեսին չէր եղել Եվրոպայում Չեռնոբիլի աղետից ի վեր[44]։
  • 2000 թվականին, Ալեն Էլիասը[45], Էվերգրին Ռեսուրսիզի գործադիր տնօրենը, դատապարտվեց՝ իր աշխատակից Սքոթ Դոմինգեսին գիտակցաբար դնելու համար ցիանիդային թունավորման վտանգի տակ, որի արդյունքում վերջինս ստացել էր ծանր թունավորում[46][47]։ Սա Միջավայրի պաշտպանության գործակալության առաջին հաջողակ քրեական վարույթներից մեկն էր՝ ընդդեմ գործադիր տնօրենի։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Թաուելը, մարդասպան, ով 1845-ին դարձավ առաջին մարդը, ով ձերբակալվեղ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արդյունքում։
  • Գրիգորի Ռասպուտին (1916; նրա հանդեպ եղավ մահափորձ, հետագայում մահացավ ատրճանաի գնդակից)։
  • Գյոբելս երեխաներ (1945)
  • Ստեպան Բանդերա (1959)
  • Գույանայի Ջոնսթաուն բնակավայրում 1978-ին կատարվեցին զանգվածային սպանություններ և ինքնասպանություններ[48], որտեղ մահացան «Փիփլզ Թեմփլ» կազմակերպության ավելի քան 900 անդամ՝ խմելով կալիումի ցիանիդով թունավորած «Ֆլեյվըր էյդ» հյութը։
  • Չիկագոյի Թայլենոլով սպանություններ (1982)
  • Ռոնալդ Կլարկ Օ'Բրայըն (1944–1984)
  • Բրյուս Նիկել (June 5, 1986). սպանվեց իր կնոջ կողմից թունավորած Էքսեդրինով։
  • Ռիչարդ Կուկլինսկի (1935–2006)
  • Ջանեթ Օվերտոն (1942-1988)․ նրա ամուսինը դատապարտվեց կնոջը թունավորելու համար[49], սակայն Ջանեթի ախտանիշները չէին համընկնում դասական ցիանիդային թունավորման ախտանիշներին, ժամանակահատվածը չէր համապատասխանում ցիանիդային թունավորմանը և գտնված ցիանիդի քանակը չնչին էր։ Այն ախտորոշիչ եղանակը, որը կիրառվել էր, ուներ կեղծ դրական պատասխանների բարձր հավանականություն։ Ռիչարդ Օվերտոնը մահացավ 2009-ին բանտում։
  • Ուրուջ Խանը (1966-2012), վիճակախաղ հաղթելուց մի քանի օր հետո գտնվեց մահացած վիճակում[50]։ Արյան հետազոտությունը հաղորդեց ցիանիդների մահացու մակարդակ, սակայն մարմնի վրա չկային ցիանիդային թունավորման դասական ախտանիշներ, նրա հետ առնչվող մարդկանց մոտ չհայտնաբերվեց ցիանիդի հետ կապ։ Որպես ախտորոշիչ եղանակ կիրառվել է Կոնվեյի դիֆուզիայի եղանակը, որի դեպքում առկա է կեղծ դրական պատասխանի հավանականություն՝ սրտամկանի գրոհի և երիկամային անբավարարության արտեֆակտերով պայմանավորված։
  • Օթոմ Մարի Քլայնը (ապրիլի 20, 2013), հայտնի 41 տարեկան նյարդագետ և բժիշկ, մահացել է ցիանիդային թունավորում։ Քլայնի ամուսինը, Ռոբերտ Ջ․ Ֆերանտեն նույնպես հայտնի նյարդագետ էր և օգտագործում էր ցիանիդը իր հետազոտությունների մեջ։ Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ կնոջը թունավորելու համար։ Այնուամենայնիվ, կնոջ մոտ երբեք չեն առաջացել ցիանիդային թունավորման ախտանիշներ և արյան մեջ ցիանիդի քանակը ենթադրյալ թունավորումից 15 ժամ անց եղել է 2․2 մգ/լ, իսկ թիոցիանատ չի հայտնաբերվել։ Այդ հետազոտությունը ենթադրում է, որ պատասխանը եղել է կեղծ դրական։ Ռոբերտ Ֆերանտեն բողոքարկել է իր մեղադրանքը[51]։
  • Միրնա Սալիհինը մահացավ 2016 թվականի հունվարի 6-ին, Ջակարտայի մի վաճառքային կենտրոնի սրճարանում խմելով վիետնամական սառը սուրճ։ Ըստ ոստիկանության տված հաղորդումների մահվան ամենահավանական պատճառը ցիանիդային թունավերումն է։
  • Մեի Սյանգ Լին կորցրեց գիտակցությունը և մահացավ 2017-ի ապրիլին Բրուկլինում․ հետագայում արյան մեջ հայտնաբերվեց ցիանիդ[52]։ Այնուամենայնիվ, Մեյի մոտ երբեք չառաջացան ցիանիդային թունավորման ախտանիշներ և նրա կյանքում ցիանիդների հետ ոչ մի առնչություն չհայտնաբերվեց։

Ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-ին Տոկիոյի Կարաբաչո մետրոյի կայարանի զուգարանում հայտնաբերվեց մի սարք, որը պարունակում էր նատրիումի ցիանիդի պարկեր և ծծմբական թթու, դրանք պատռելու համար նախատեսված հեռակառավարվող շարժիչով։ Ենթադրվում է, որ այն Աում Շինրիկիո պաշտամունքի խմբի կողմից մեծ քանակությամբ ջրածնի ցիանիդ տարածելու փորձ էր[53]։
  • 2003-ին Ալ Կաիդան ենթադրաբար պլանավորել էր Նյու Յորք քաղաքի մետրոների համակարգում արտանետել ջրածնի ցիանիդ գազ։ Գրոհը հավանաբար կասեցվեց, քանի որ չգրանցվեց ոչ մի դժբախտ պատահար[54]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեթիլեն կապույտը պատմականորեն կիրառվել է որպես ցիանիդային թունավորման դեմմ հակաթույն[24], սակայն չի հանդիսանում բուժման նախընտրելի եղանակ, քանի որ առկա է մեթհեմոգլոբինից ցիանիդի տեղափոխման և հյուսվածքներումէլեկտրոնների տեղափոխման շղթային կապվելու պատճառով թունավորման ախտանիշների վատացման տեսական վտանգ։but is not a preferred therapy due to its theoretical risk of worsening of cyanide symptoms by displacement of cyanide from methemoglobin, allowing the toxin to bind to tissue electron transport chains.[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dorland's Illustrated Medical Dictionary (անգլերեն) (32 ed.). Elsevier Health Sciences. 2011. էջ 1481. ISBN 1455709859. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Anseeuw, K; Delvau, N; Burillo-Putze, G; De Iaco, F; Geldner, G; Holmström, P; Lambert, Y; Sabbe, M (2013 թ․ փետրվար). «Cyanide poisoning by fire smoke inhalation: a European expert consensus». European Journal of Emergency Medicine. 20 (1): 2–9. doi:10.1097/mej.0b013e328357170b. PMID 22828651.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hamel, J (2011 թ․ փետրվար). «A review of acute cyanide poisoning with a treatment update». Critical care nurse. 31 (1): 72–81, quiz 82. doi:10.4037/ccn2011799. PMID 21285466.
  4. Hevesi, Dennis (1993 թ․ մարտի 26). «Imported Bitter Apricot Pits Recalled as Cyanide Hazard». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Sodium Nitroprusside». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Hydrogen Cyanide - Emergency Department/Hospital Management». CHEMM. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Thompson, JP; Marrs, TC (2012 թ․ դեկտեմբեր). «Hydroxocobalamin in cyanide poisoning». Clinical Toxicology. 50 (10): 875–85. doi:10.3109/15563650.2012.742197. PMID 23163594.
  8. «Cyanide [Technical document – Chemical/Physical Parameters]». Health Canada. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին.
  9. Soto-Blanco B, Maiorka PC, Gorniak SL (2002). «Effects of long-term low-dose cyanide administration to rats». Ecotoxicology and Environmental Safety. 53 (1): 37–41. doi:10.1006/eesa.2002.2189. PMID 12481854.
  10. 10,0 10,1 Soto-Blanco B, Stegelmeier BL, Pfister JA, և այլք: (2008). «Comparative effects of prolonged administration of cyanide, thiocyanate and chokecherry (Prunus virginiana) to goats». Journal of Applied Toxicology. 28 (3): 356–63. doi:10.1002/jat.1286. PMID 17631662. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  11. Soto-Blanco B, Maiorka PC, Gorniak SL (2002). «Neuropathologic study of long term cyanide administration to goats». Food and Chemical Toxicology. 40 (11): 1693–1698. doi:10.1016/S0278-6915(02)00151-5. PMID 12176095.
  12. Soto-Blanco B, Gorniak SL (2004). «Prenatal toxicity of cyanide in goats—a model for teratological studies in ruminants». Theriogenology. 62 (6): 1012–26. doi:10.1016/j.theriogenology.2003.12.023. PMID 15289044.
  13. Soto-Blanco B, Pereira, Verechia FT; և այլք: (2009). «Fetal and maternal lesions of cyanide dosing to pregnant goats». Small Ruminant Research. 87 (1–3): 76–80. doi:10.1016/j.smallrumres.2009.09.029.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Sousa AB, Soto-Blanco B, Guerra JL, Kimura ET, Gorniak SL (2002). «Does prolonged oral exposure to cyanide promote hepatotoxicity and nephrotoxicity?». Toxicology. 174 (2): 87–95. doi:10.1016/S0300-483X(02)00041-0. PMID 11985886.
  15. Manzano H, de Sousa AB, Soto-Blanco B, և այլք: (2007). «Effects of long-term cyanide ingestion by pigs». Veterinary Research Communications. 31 (1): 93–104. doi:10.1007/s11259-006-3361-x. PMID 17180454.
  16. McKenna, Sean Thomas; Hull, Terence Richard (2016 թ․ ապրիլի 21). «The fire toxicity of polyurethane foams». Fire Science Reviews. 5 (1). doi:10.1186/s40038-016-0012-3.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Physicians, [ed. by] David M. Cline  ; American College of Emergency; և այլք: (2012). Tintinalli's emergency medicine manual (7th ed.). New York: McGraw-Hill Medical. էջ 604. ISBN 9780071781848. {{cite book}}: Explicit use of et al. in: |first= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Crampton RF, Gaunt IF, Harris R, և այլք: (1979). «Effects of low cobalamin diet and chronic cyanide toxicity in baboons». Toxicology. National Library of Medicine. 12 (3): 221–34. doi:10.1016/0300-483X(79)90068-4. PMID 494304.
  19. Forensic Toxicology: Principles and Concepts By Nicholas T Lappas, Courtney M Lappas, Chapter 10.
  20. Cyanide 814287, բաժին Toxicity, Cyanide(անգլ.) EMedicine կայքում
  21. Cyanide 814287, բաժին Toxicity, Cyanide(անգլ.) EMedicine կայքում
  22. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)Կաղապար:Full citation needed
  23. 23,0 23,1 Leybell, Inna. «Cyanide Toxicity». Medscape. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. Hanzlik, PJ (1933 թ․ փետրվարի 4). «Methylene blue as an antidote for cyanide poisoning». JAMA. 100 (5): 357. doi:10.1001/jama.1933.02740050053028. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  25. Dart, Richard, ed. (2004). Medical Toxicology (Third ed.). Lippincott Williams & Wilkins. էջ 221. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  26. Nagler J, Provoost RA, Parizel G (1978). «Hydrogen cyanide poisoning: Treatment with cobalt EDTA». Journal of Occupational Medicine. 20 (6): 414–6. PMID 209160.
  27. Gerardo I, Ilsen R, Ernesto I, Egar S, Magaly T, Marcelo G (2005). «Valoración de la glucosa como antídoto en la intoxicación por cianuro» [Rating glucose as an antidote in cyanide poisoning]. Retel (Spanish) (7). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Aminlari, Mahmoud; Malekhusseini, Ali; Akrami, Fatemeh; Ebrahimnejad, Hadi (2006). «Cyanide-metabolizing enzyme rhodanese in human tissues: Comparison with domestic animals». Comparative Clinical Pathology. 16: 47–51. doi:10.1007/s00580-006-0647-x.
  29. Baskin SI, Horowitz AM, Nealley EW (1992 թ․ ապրիլ). «The antidotal action of sodium nitrite and sodium thiosulfate against cyanide poisoning». J Clin Pharmacol. 32 (4): 368–75. doi:10.1002/j.1552-4604.1992.tb03849.x. PMID 1569239.
  30. Alexander K, Procell LR, Kirby SD, Baskin SI (1989). «The inactivation of rhodanese by nitrite and inhibition by other anions in vitro». J. Biochem. Toxicol. 4 (1): 29–33. doi:10.1002/jbt.2570040106. PMID 2769694.
  31. Crankshaw DL, Goon DJ, Briggs JE, և այլք: (2007 թ․ դեկտեմբեր). «A novel paradigm for assessing efficacies of potential antidotes against neurotoxins in mice». Toxicol. Lett. 175 (1–3): 111–7. doi:10.1016/j.toxlet.2007.10.001. PMC 2171362. PMID 18024011.
  32. Nagasawa HT, Goon DJ, Crankshaw DL, Vince R, Patterson SE (2007 թ․ դեկտեմբեր). «Novel, orally effective cyanide antidotes». J. Med. Chem. 50 (26): 6462–4. doi:10.1021/jm7011497. PMC 2274902. PMID 18038966.
  33. «Antidotes for Poisoning by Cyanide: 6. AMYL NITRITE». IPCS/CEC Evaluation of Antidotes Series; Volume 2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին.
  34. «Cyanide poisoning – New recommendations on first aid treatment». Health and Safety Executive. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  35. «Número de pessoas mortas em incêndio em boate em Santa Maria, no RS, é revisado para 232» (Portuguese). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Haynes and Prada. «U.S. rushing treatment for Brazil fire victims». Reuters. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  37. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) second paragraph
  38. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  39. «Gas Chamber Executions». About.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին.
  40. "Operation Gunnerside" in the book Bomb: The Race to Build – and Steal – the World's Most Dangerous Weapon
  41. «Michael Marin, former Wall Street trader, took cyanide after arson conviction, says autopsy». CBS News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին.
  42. «Who is John B. McLemore, figure in new 'S-Town' podcast? (spoilers)». Alabama Local News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին.
  43. «Preliminary results autopsy Slobodan Praljak». Openbaar Ministerie (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  44. "Death of a river" Արխիվացված 9 Հունվար 2009 Wayback Machine, BBC, February 15, 2000
  45. «Mr. Allen Elias». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  46. Kenworthy, Tom (1999 թ․ դեկտեմբերի 13). «A Life 'Trashed' in Cyanide Tank Long Prison Term Predicted in Environmental Crime». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  47. Dugoni, Robert; Hilldorfer, Joseph (2004 թ․ սեպտեմբերի 21). The Cyanide Canary. Simon & Schuster. էջեր 1–352. ISBN 9780743246521.
  48. «Was It Murder or Suicide: A Forum». Alternative Considerations of Jonestown & Peoples Temple. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  49. http://articles.latimes.com/1995-05-09/news/mn-64088_1_richard-overton. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  50. http://www.chicagotribune.com/news/local/breaking/ct-cyanide-poisoning-death-lottery-winner-met-20170725-story.html
  51. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  52. Parascandola, Kerry Burke, Rocco. «Sunset Park family reeling after they learn their matriarch had high levels of cyanide in her blood when she died - NY Daily News». nydailynews.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  53. «Chronology of Aum Shinrikyo's CBW Activities» (PDF). Monterey Institute of International Studies. 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  54. Suskind, Ron (2006 թ․ հունիսի 19). «The Untold Story of al-Qaeda's Plot to Attack the Subway». Time magazine. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 20-ին.