Նեյթան Լեյն
Նեյթան Լեյն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1956[1][2][2][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | St. Peter's Preparatory School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հնչյունավորող, գրող, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Նեյթան Լեյն (անգլ.՝ Nathan Lane, ծնունդով՝ Ջոզեֆ Լեյն (անգլ.՝ Joseph Lane), փետրվարի 3, 1956[1][2][2][…], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի» մրցանակի եռակի և «Էմմի» ցերեկային մրցանակի կրկնակի դափնեկիր։
Լեյնն առավել հայտնի է թատրոնում կատարած աշխատանքով և «Վանդակ թռչնակների համար» (1996), «Պրոդյուսերները» (2005), «Մկան որս» (1997) ֆիլմերում ու «Ամերիկյան ընտանիք» (2010-2017), «Լավ կին» (2012-2014), «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի։ Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (2016) սերիալներում կատարած դերերով, ինչպես նաև՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի եռագրություններում չափահաս Տիմոնի հնչյունավորմամբ (1994-2004)։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյնը ծնվել է 1956 թվականին Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում՝ իռլանդա-ամերիկացի կաթոլիկների ընտանիքում[4][5]։ Ծնվելուց հետո ստացել է Ջոզեֆ անունը՝ ի պատիվ հորեղբոր, որը եղել է ճիզվիտների քահանա[6]։ Նրա հայրը՝ Դենիելը, եղել է բեռնատարի վարորդ և տաղանդավոր տենոր, բայց 1967 թվականին, երբ Լեյնը 11 տարեկան էր, մահացել է հարբեցողությունից։ Նրա մայրը՝ Նոռան, եղել է տնային տնտեսուհի և քարտուղարուհի. նա տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով և վախճանվել է 2000 թվականին[7][8][9]։ Լեյնն ունի նաև երկու եղբայր՝ Դենիել կրտսերը և Ռոբերտը[10]։ Լեյնը սովորել է կաթոլիկ դպրոցում, որտեղ դեռ այն ժամանակ բացահայտվել է նրա դերասանական տաղանդը. 1974 թվականին Սուրբ Պետրոսի նախապատրաստական դպրոցում (անգլ.՝ St. Peter's Preparatory High School) նա ճանաչվել է «Լավագույն դերասան»։
Լեյնը երկու անգամ (2013[11] և 2015[12] թվականներ) առաջադրվել է Նյու Ջերսիի փառքի սրահում ընդգրկվելու համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1980-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյնը կրթաթոշակով ընդունվել է Սուրբ Հովսեփի քոլեջ (անգլ.՝ Saint Joseph's University) և այնտեղ գնացել է իր եղբոր՝ Դենիելի հետ։ Քոլեջ ժամանելու օրը պարզել է, որ իր դերասանական կրթաթոշակը չի բավականացնում ապրելու և ուսման ծախսերը հոգալու համար և որոշել է հեռանալ տարվա ընթացքում գումար վաստակելու համար[10]։
Քանի որ դերասանական արհմիությունում արդեն գրանցվել էր դերասան Ջոզեֆ Լեյն անվամբ, իր անունը փոխել է Նեյթան՝ ի պատիվ «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլի կերպար Նեյթան Դեթրոյտի[13]։ Նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ երկարատև աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, կարողացել է ստեղծել դերասանի իր կարիերան՝ սկսելով Պատրիկ Սթեքի հետ կատակերգական սթենդ-ափ շոուից[14][15], իսկ հետո՝ տեղի մի շարք թատրոնների ոչ բրոդվեյական բեմադրություններում։ Լեյնն առաջնաելույթ է ունեցել 1982 թվականին Բրոդվեյում՝ խաղալով Նոել Կաուարդի «Այդ ծիծաղը» բեմադրության վերստեղծած տարբերակում (այդ դերի համար նա առաջադրվել է «Դրամա Դեսկ» մրցանակի)[16]։ Երկրորդ անգամ Բրոդվեյում հայտնվել է 1983 թվականին՝ «Մերլին» մյուզիքլում խաղալով Չիտա Ռիվերի և Դագ Հենինգի հետ։ Հետո Լեյնը մասնակցել է մի շարք բեմադրություններում՝ ներառյալ «Քամին ուռիների մեջ» մյուզիքլը[17]։
1990-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Նեյթան Լեյնը հայտնվել է «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլի վերածնված տարբերակում։ Հենց Նեյթան Դեթրոյտի (որից նա ժամանակին վերցրել էր անունը) դերի կատարումը նրան առաջին անգամ բերել է «Թոնի», «Դրամա Դեսկ»[18] և «Քննադատների արտաքին հասարակություն»[19] մրցանակների անվանակարգեր։ Նույն թվականին շահել է «Obie» մրցանակը։
Նեյթանը բավականին ակտիվ աշխատել է իր մտերիմ ընկերոջ՝ սցենարիստ Թերենս Մաքնելիի հետ։ Բրոդվեյական բեմադրությունների շարքից հետո ծանոթացել է Սթիվեն Սոնդհեյմի հետ։ Առաջին անգամ նրանք իրար հետ աշխատել են «Մարդասպաններ»-ում և «Իմաստուններ»-ում։ Սոնդհեյմը և Լեյնը կրկին հանդիպել են արդեն 2004 թվականին Լինքոլն կենտրոնում «Գորտեր» մյուզիքլի համար ընթացող աշխատանքների ընթացքում։ Սթիվենը Նեյթանի համար նույնիսկ երգ է գրել, որը նա երգել է «Վանդակ թռչնակների համար» ֆիլմում։ Այս ֆիլմը Լեյնին կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդկային դերի համար բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ[20]։
Մաքնելիի և Սոնդհեյմի պիեսներով գործը չի սահմանափակվել. Լեյնը խաղացել է այն ժամանակվա ոչ բրոդվեյական բազմաթիվ բեմադրություններում՝ «Չափը չափի համար», «The Common Pursuit» և «The Film Society»:
90-ականների վերջին արդեն Լեյնի պատկերների թվում էին «Ֆրենքի և Ջոնի»-ն, «Ադամսների ընտանեկան արժեքները»-ը, «Մկան որս»-ը և այլն։
2000-2010-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյթան Լեյնը ստացել է երկորդ «Թոնի» մրցանակը «Պրոդյուսերները» մյուզիքլում կատարած գլխավոր դերի համար (առաջինը նա ստացել է «Ֆորումի ճանապարհին զվարճալի պատահար»-ի համար)։ 2004 թվականին ելույթ է ունեցել որպես Ռիչարդ Դրեյֆուսի փոխարինող, որը որպես մյուզիքլի լավագույն դերասանի նրան բերել է Լոուրենս Օլիվիեի մրցանակ։
2005 թվականին թողարկվել է «Պրոդյուսերները» ֆիլմը՝ մյուզիքլի էկարանվորումը, որտեղ նախկինում խաղացել էր Նեյթանը։ Այս մյուզիքլում նրա խաղընկերը Մեթյու Բրոդերիկն էր, որը նաև խաղացել է ֆիլմում։ Այս դերի համար Լեյնը ստացել է «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգ[20]։
2006 թվականին Լեյնը կինոարդյունաբերության զարգացման գործում իր ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Նրա համարը 6801-ն է[20]։
Հետո Լեյնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ ներառյալ «Սթափ գլխով»-ը և «Մարդուկ-ջարդուկը և առնետների թագավորը»-ը։ 2012 թվականին թողարկվել է «Ասա դու ինձ, հայելի՛» ֆիլմը, որտեղ դերասանը կատարել է գլխավոր դերերից մեկը՝ Բրայթոնի դերը, որը թագուհու անձնվեր ծառան էր[21]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթյու Շեփարդի մահից հետո Լեյնը որպես գեյ կատարել է քամինգ աութ[22]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին ամուսնացել է իր խաղընկեր, թատրոնի պրոդյուսեր և գրող Դևլին Էլիոթի հետ, որի հետ ապրել է շուրջ 20 տարի[23][24]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ֆ | Նա ասել է, նա ասել է | He Said, She Said | Ուոլի Թուրման |
1991 | ֆ | Ֆրենքի և Ջոնի | Frankie and Johnny | Թիմ |
1994 | մֆ | Առյուծ արքան | The Lion King | Տիմոն |
1995 | ֆ | Ջեֆրի | Jeffrey | |
1996 | ֆ | Վանդակ թռչնակների համար | The Birdcage | Ալբերդ |
1997 | ֆ | Մկան որս | MouseHunt | Էրնի Շմունտց |
1998 | մֆ | Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտությունը | The Lion King II: Simba's Pride | Տիմոն |
2000 | ֆ | Իսկական կին | Isn't she great | Իրվինգ Մենսֆիլդ |
2002 | ֆ | Օսթին Պաուերսը Գոլդմեմբերում | Austin Powers in Goldmember | խորհրդավոր մարդ դիսկոտեկում |
2004 | մֆ | Առյուծ արքան 3։ Հակունա մատատա | The Lion King 3: Hakuna Matata | Տիմոն |
2005 | ֆ | Պրոդյուսերները | The Producers | Մաքս Բելիստոկ |
2008 | ֆ | Սթափ գլխով | Swing Vote | Արթ Կրամբ |
2010 | ֆ | Մարդուկ-ջարդուկը և առնետների թագավորը | The Nutcracker in 3D | հորեղբայր Ալբերտ |
2012 | ֆ | Ասա դու ինձ, հայելի՛ | Mirror Mirror | Բրայթոն |
2017 | ֆ | Սիդնի Հոլլ | Sidney Hall | Հարոլդ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://lortelaward.com/lead-actor
- ↑ Dezell, Maureen (2003 թ․ հոկտեմբերի 19). «Nathan Lane goes beyond Broadway». The Boston Globe. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Tugend, Tom In Search of Nathan Lane's 'Jewish' Roots (und) // Jewish News of Greater Phoenix[en]. — 2005. — Т. 58. — № 14. Архивировано из первоисточника 10 փետրվարի 2008.
- ↑ Smith, David (2004 թ․ նոյեմբերի 7). «Bring on the clown». Guardian Unlimited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Vilanch, Bruce (1999 թ․ փետրվարի 2). «Citizen Lane - Actor Nathan Lane». The Advocate. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=200
(օգնություն) - ↑ «Nathan Lane Biography». Yahoo! Movies. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Nathan Lane Biography». Film Reference. 2008. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 10,0 10,1 Witchel, Alex (2001 թ․ սեպտեմբերի 2). «'This Is It -- As Happy As i Get, Baby' Nathan Lane». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Nathan Lane, '74 Nominated for NJ Hall of Fame | Saint Peter's Prep» (անգլերեն). www.stpetersprep.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «2015 Nominees». New Jersey Hall of Fame (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Collins, Glenn (1992 թ․ ապրիլի 22). «AT LUNCH WITH: Nathan Lane; A 'Guy' Thrives on Broadway». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Nathan Lane and Brian Dennehy: Interview». Time Out Chicago (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «The Groundlings». The Groundlings Website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Cox, Gordon (2014 թ․ հոկտեմբերի 24). «'Laughter' Was Present in Nathan Lane's Early Stage Career». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Nathan Lane | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Nominees and Recipients | Drama Desk» (անգլերեն). www.dramadesk.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «AWARDS FOR 1991-1992» (անգլերեն). outercritics.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 20,0 20,1 20,2 Awards for Nathan Lane
- ↑ Слуги для другой Белоснежки
- ↑ Here Publishing The Advocate. — Here Publishing, 1999-02-02. — 76 с.
- ↑ Healy, Patrick. A Play’s Love Woes Cut Close to Home(անգլ.) // The New York Times. — 2013.
- ↑ Scnurr, Samantha (2015 թ․ նոյեմբերի 20). «Nathan Lane Marries Devlin Elliott After 18 Years of Dating». E! Online (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթան Լեյն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ջերքի Սիթի քաղաքում ծնվածներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ