Jump to content

Նատալյա Օրեյրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Օրեյրո
իսպ.՝ Natalia Marisa Oreiro Iglesias
Ծնվել էմայիսի 19, 1977(1977-05-19)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[2]
Քաղաքացիություն Ուրուգվայ,  Ռուսաստան և  Իսպանիա
Մասնագիտություներգչուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ, նորաձևության դիզայներ, գործարար, դերասանուհի և երաժիշտ
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
Ժանրերլատինական փոփ և փոփ ռոք
Ամուսին(ներ)Ricardo Mollo?
Համատեղ ապրող(ներ)Pablo Echarri?
Պարգևներ և մրցանակներ
nataliaoreiro.com

Նատալյա Մարիսա Օրեյրո Իգլեսիաս Պոջիո Բուրիե (իսպաներեն՝ Natalia Marisa Oreiro Iglesias Poggio Bourié, մայիսի 19, 1977(1977-05-19)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[2]), լատինո-փոփ ոճում հանդես եկող ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի, որը հաջող կարիերա է ծավալել Արգենտինայում։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել առաջին հերթին "Cambio dolor" սինգլով և "Վայրի հրեշտակը" (իսպաներեն՝ Muñeca Brava) (1998-1999) բազմասերիանոց արգենտինական հեռուստասերիալում գլխավոր՝ Միլագրոսի դերի տպավորիչ կատարումով[3]։ Միլագրոս Էսպոզիտոյի կերպարի մարմնավորումը նրան լայն ճանաչում բերեց մասնավորապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, նախկին խորհրդային երկրներում և Իսրայելում, որտեղ նրա ժողովրդականությունը պահպանվեց նույնիսկ հեռուստասերիալի ավարտից հետո, որը բազմիցս վերահեռարձակվել է[4]։ Նա նաև մի քանի շրջագայություններ է կատարել և հատուկ ելույթներ է ունեցել այդ տարածաշրջաններում[5][6]։ «Օրեյրոմանիա» տերմինը հորինվել է նրան շրջապատող երկրպագուների մոլեգին տարվածությունը բնորոշելու համար[7]:

Կինոյում նրա ամենահայտնի աշխատանքներն են «Ես Գիլդան եմ» (Gilda, no me arrepiento de este amor), «Սուպեր խելագար» (Re Loca) ֆիլմերը, ինչպես նաև «Օսկար» մրցանակի կարճ ցուցակում ընդգրկված «Գաղտնի մանկություն» (Infancia Clandestina) և «Գերմանացի բժիշկը» (Wakolda) ֆիլմերը: Որպես դերասանուհի՝ նա մասնակցել է ամենահեղինակավոր կինոփառատոներից մի քանիսին. դրանց թվում են Կաննի, Սան Սեբաստիանի և Վենետիկի կինոփառատոները: Ընդ որում՝ արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 3 «Արծաթե կոնդոր»-ի և մեկ «Պլատինո» մրցանակի:

Որպես երգչուհի՝ Նատալյա Մարիսա Օրեյրոն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 10 միլիոն ձայնագրություն, ի թիվս այլոց առաջադրվել է MTV Video Music Awards-ի և Latin Grammy Awards-ի: Բացի այդ, նա զբաղվել է հեռուստատեսային հաղորդավարությամբ, վարել «Got Talent Uruguay», «La Voz Uruguay», «¿Quién es la Máscara? Argentina» և այլ ռեալիթի շոուներ:

Esquire ամսագիրը նրան ներառել է «Ներկայումս ապրող առավել սեքսուալ կանանց ցանկ»-ում / "The Sexiest Woman Alive" list[8][9]։:

Նատալյա Մարիսա Օրեյրոն 2011 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ«Բարի կամքի դեսպան» է Լա Պլատա տարածաշրջանում (Արգենտինա և Ուրուգվայ)[3][10]:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998: Un Argentino en New York
  • 2010: Miss Tacuarembó
  • 2016: Gilda: No Me Arrepiento de Este Amor
  • 1998 — Que si, que si
  • 1998 — De Tu Amor
  • 1998 — Cambio dolor
  • 1998 — Me Muero De Amor
  • 2000 — Tu Veneno
  • 2000 — Rio De La Plata
  • 2000 — Como Te Olvido
  • 2002 — Que digan lo que quieran
  • 2002 — Cuesta arriba, cuesta abajo
  • 2007 — Esclava
  • 2010 — What A Feeling
  • 2013 — Todos Me Miran
  • 2014 — Me muero de amor
  • 2016 — No Me Arrepiento de Este Amor
  • 2016 — Corazón Valiente

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Inconquistable corazón (Canal 9 de Argentina, 1994-1995) որպես Victoria
  • Dulce Ana (Canal 9 de Argentina, 1995) որպես Verónica Iturbe-Montalbán
  • 90-60-90 modelos (Canal 9 de Argentina, 1996-1997) որպես Lucía Peralta
  • Ricos y famosos (Canal 9 de Argentina, 1997-1998) որպես Valeria García Méndez de Salerno
  • Muñeca brava (Telefe, 1998-1999) որպես Milagros 'Mili' Esposito-Di Carlo de Miranda (Cholito/Carlitos)/երիտասարդ Rosario
  • Kachorra (Telefe, 2002) որպես Antonia Guerrero (Kachorra) alias Rosario Achával/Piojo
  • El deseo (Telefe, 2004) որպես Carmen
  • Sos Mi Vida (Canal 13 (Argentina), 2006) որպես Esperanza Muñoz - La Monita
  • Un argentino en New York (1998) որպես Verónica 'Vero' De Ricci
  • Cleopatra (2003) որպես Sandra
  • La guerra de los gimnasios (2004)
  • Las vidas posibles (2005) որպես Marcia
  • La Peli (2006]]) (2007) որպես լրագրողուհի
  • Rambleras (2007)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 3 4 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. 1 2 «Интересные факты из жизни Наталии Орейро» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Muñeca brava: Natalia Oreiro y Facundo Arana recuerdan al éxito que revitalizó a la telenovela argentina». LA NACION (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  5. «La Capital On Line - Sección - - Natalia Oreiro hace furor en Hungría». archivo.lacapital.com.ar. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Natalia Oreiro cantó para 100 mil personas en Polonia» [Natalia Oreiro sang for 100 thousand people in Poland]. A24 (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  7. «"Zbuntowany anioł": Czterdziestoletnia anielica». swiatseriali.interia.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  8. «The Sexiest Woman Alive... From Every Country on Earth». Esquire (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  9. Uruguay - Natalia Oreiro - Sexiest Women in the World 2010. Esquire (30 July 2010). Retrieved 11 November 2021.
  10. «Natalia Oreiro fue designada como Embajadora de Unicef». La Capital. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Օրեյրո» հոդվածին։