Նատալյա Կլիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Կլիմովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1885(1885-09-30)
ԾննդավայրՌյազան, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1918(1918-10-26) (33 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունԿանանց բարձրագույն դասընթացներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական կուսակցություն
Commons-logo.svg Natalya Klimova Վիքիպահեստում

Նատալյա Սերգեևնա Կլիմովա (ռուս.՝ Ната́лья Серге́евна Кли́мова, սեպտեմբերի 30, 1885(1885-09-30), Ռյազան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1918(1918-10-26), Փարիզ, Ֆրանսիա), ռուս հեղափոխական, էսեռների կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Կլիմովան ծնվել է Ռյազանում, կալվածատեր, երդվյալ հավատարմատար, «Հոկտեմբերի 17 միության» Ռյազանի բաժնի նախագահ, Պետխորհրդի անդամ Սերգեյ Սեմյոնովիչ Կլիմովի (24 ապրիլի 1850 - 10 մարտի 1907) ընտանիքում։ 1903 թվականին ավարտել է Ռյազանի կանանց գիմնազիան և ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Լոխվիցկի-Սկալոնի դասընթացները[1]։

1906 թվականին հոր հետ բնակվել է Ռիվերայում։ Նույն թվականի մայիսին ընդունվել է էսեռ մաքսիմալիստների կուսակցության շարքերը։ Ծանոթացել է էսեռ Միխայիլ Սոկոլովի հետ և ամուսնացել։ 1906 թվականի օգոստոսի 12-ին մասնակցել է Պյոտր Ստոլիպինի դեմ մահափորձին (Պայթյուններ Դեղագործների կղզում)։ 1906 թվականի նոյեմբերի 30-ին հայտնաբերվել և ձերբակալվել է։ Պետերբուրգի նախնական կալանատան բանտախցում նա գրում է հայտնի «Նամակը մահապատժից առաջ», որը տպագրվում է 1908 թվականի աշնանը, «Կրթություն» ամսագրում։ Ավելի ուշ Կլիմովան երեխաների համար գրում է «Կարմիր ծաղիկը» վիպակը[2]։

1907 թվականին ռազմադաշտային դատարանի կողմից դատապարտվում է մահապատժի։ Նրա հայրը գրում է ոչ տիպիկ ներման խնդրագիր օրագրի նմանությամբ և ուղարկելուց հետո հանկարծամահ է լինում։ Վառլամ Շալամովի կարծիքով հենց նրա մահը խնդրագրին անհրաժեշտ ուժ տվեց, գվարդիայի զորքերի և Պետերբուրգի ռազմական օկրուգի գլխավոր հրամանատարի օգնական, գեներալ Մ. Ա. Գազենկամպֆը լիազորված էր քննարկելու Սանկտ Պետերբուրգի ռազմական օկրուգային դատարանի վճիռների դեմ բերված խնդրագրերը, որն էլ մահապատիժը փոխարինեց անժամկետ աքսորով։ Միևնույն ժամանակ մեջբերում կատարելով դատավճռից Շալամովը նշում է այն ամսաթիվը, երբ մահապատիժը փոխարինվում է աքսորով, 29 հունվարի 1907 թվական[2]։ Նատալիա Կլիմովայի հայրը այդ ժամանակ դեռևս կենդանի էր։

1909 թվականի հունիսի 30-ի գիշերը Մոսկվայի նահանգային կանանց բանտից (Նովինսկի կանանց բանտ) փախել էին տասներեք կալանավորներ բանտային վերահսկիչ Ա. Վ. Տարասովայի հետ։ Մեկ ամիս Մոսկվայում թաքնվելուց հետո, էսեռ ինժեներ Վասլի Կալաշնիկովը նատալիա Սերգեևնային որպես իր կին տեղափոխում է Մեծ Սիբիրյան մայրուղով։ Ուղտերի միջոցով Կլիմովան անցնում է Գոբի անապատով, հասնում չինական նավահանգիստ, այնուհետև ծովով Տոկիո։ Ճապոնիայից շոգենավով մեկնում է Իտալիա, այնտեղից էլ Փարիզ[2]։

Վտարանդիության մեջ նա եղել է էսեռների կուսակցության Մարտական կազմակերպության անդամ։ Նա Բորիս Սավինկովի ընկերուհին էր։ 1911 թվականին նա ծանոթանում է մարտական էսեռ, Չիտայի աքսորավայրից փախած Իվան Ստոլյարովին և ամուսնանում նրա հետ։ 1912 թվականին հեռանում է հեղափոխական գործունեությունից՝ ծննդաբերելով աղջկան, Նատալիային։ Նա զբաղվում էր տնային տնտեսությամբ, ունեցավ ևս երկու աղջիկ (երրորդը ծնվել է 1917 թվականի սեպտեմբերին)։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ամուսինը մեկնեց Ռուսաստան և սպասում էր կնոջ ու երեխաների տեղափոխվելուն։ Նատալիան փորձում է վերադառնալ Ռուսաստան, բայց չի հաջողվում։ 1918 թվականին Նատալիա Սերգեևնան Ռուսաստան մեկնելու վերջին փորձն է կատարում։

Նրա դուստրերը հիվանդանում են իսպանական գրիպով, նրանց խնամելու ընթացքում վարակվում է նաև ինքը և մահանում 1918 թվականի հոկտեմբերի 26-ին Փարիզում, կրտսեր աղջկա մահանալուց հետո։ Թաղված է Բուլոն-Բիյանկուր գերեզմանոցում։

Նրա ավագ դուստրը, որն ատամնաբույժ էր, դատապարտվում է 10 տարվա ազատազրկման և 1937-1947 թվականներին պատիժը կրում է Հյուսիս արևելյան ուղղիչ աշխատանքային գաղութում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Галасьева Г. В. Высшие женские естественнонаучные курсы М. А. Лохвицкой-Скалон : [арх. 1 փետրվարի 2013] // Universum: Вестник Герценовского университета : журнал. — 2010. — № 6. — ISSN 2306-9880.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Варлам Шаламов. Золотая медаль Archived 2019-08-18 at the Wayback Machine. (1966, цикл «Воскрешение лиственницы») / Публ. И. Сиротинской // Подъём. - 1990. - № 3. - С.156-185.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наталья Климова «Письмо перед казнью»
  • Кычаков Иван Спиридонович. Тринадцать. - М.: Московский рабочий, 1971 . - 128 с.
  • Mabillard M. La Fleur Rouge. Natacha Klimova et les maximalistes russes. Lausanne, 2007.
  • Сергей Нехамкин Враги такие же, как мы. Как понять друг друга жандарму и террористке? // Аргументы Недели. - № 42 (283) от 27 октября 2011.
  • Кан Г. С. Наталья Климова. Жизнь и борьба. - СПб.: Издательство им. Н. И. Новикова, 2012. - 392 с. - Серия: Историко-революционный архив. ISBN 978-5-87991-100-8.
  • Диалог о книге Г. С. Кана / Материал подготовлен А. В. Мамоновым // Российская история. 2014. - № 1. - С.151-180.
    • Сергей Степанов: Культ смерти, с. 152-157,
    • Дмитрий Рублёв: Для Климовой идеология максимализма не была чем-то существенным, с. 157-161,
    • Ярослав Леонтьев: Между нечаевщиной и лампадкой, с. 161-165,
    • Константин Морозов: Нужно научиться понимать мир российского революционера, с. 166-172,
    • Сергей Куликов: Наталья Климова - богиня и жертва террора, с. 172-180.
  • Нейштадт Илья Самуилович. Две Наташи.
  • Анна Наринская Хорошие девочки (о биографии Натальи Климовой) // Коммерсантъ Weekend. - № 12 (306), 05.04.2013.