Երդվյալ հավատարմատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երդվյալ հավատարմատար (ռուս.՝ Прися́жный пове́ренный), Ռուսական կայսրությունում շրջանային դատարանին կամ դատական պալատին կից աշխատող փաստաբան 1863-1917 թվականներին։

Կարգավիճակի շնորհման պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • Դատական վարչությունմ 5-ամյա ծառայություն կամ երդվյալ հավատարմատարի օգնականի 5-ամյա ծառայություն,
  • Հավատարմատարների խորհրդի համաձայնությունը կամ երդվյալ հավատարմատարների գործունեությանը հետևող դատարանի համաձայնությունը։

Երդվյալ հավատարմատար չէին կարող լինել՝

  • 25 տարեկանից ցածր անձինք,
  • օտարերկրյա քաղաքացիներ,
  • անկարող հայտարարված պարտապաններ,
  • Կառավարությունում աշխատող, բացառությամբ առանց պարգևավճարի հասարակական պաշտոններ կամ պատվավոր պաշտոններ զբաղեցնող անձանց,
  • դատավճռի համաձայն դրության իրավունքից (ռուս.՝ Права состояния) զրկված կամ այդ իրավունքը սահմանափակ ունեցող անձինք, ինչպես նաև հոգևոր դատարանի դատավճռով հոգևոր աստիճանից զրկված հոգևորականները,
  • դրության իրավունքի զրկումը կամ սահմանափակումը հետևանք ունեցող հանցագործությունների և զանցանքների համար քննության ներքո գտնվողները, ինչպես նաև նրանք, ովքեր դատված են եղել նման հիմունքներով։
  • դատարանի որոշմամբ աշխարհիկ կամ հոգևոր ծառայությունից արատների համար կամ էլ ազնվականների միությունից այդ դասի որոշման համաձայն ազատված անձինք,
  • նրանք, ում դատարանի որոշմամբ արգելված է այլոց գործերին առնչվելը, ինչպես նաև երդվյալ հավատարմատարների ցանկից հանվածները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мельник Г. К., Можейко И. В. Должностные знаки Российской империи. — М., 1993. — С.181.
  • Полное собрание законов Российской империи. — СПб., 1867. — собрание II. — Т. 40, отделение 2. — Л. 403, № 42846 от 31.12.1865. // Высочайше утверждённые рисунки знаков мировых судей, судебных приставов и присяжных поверенных. Рисунки см. в конце тома, лист 35 (II) к № 42846.