Նատալյա Գոնչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Գոնչար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1937(1937-12-27) (85 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԼիտերատուրնայա Արմենիա, Երևանի պետական համալսարան և Բանբեր Երևանի համալսարանի
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Նատալյա Գոնչար Վիքիդարանում

Նատալյա Ալեքսանդրի Գոնչար (դեկտեմբերի 27, 1937(1937-12-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1967 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 27-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսական բաժինը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, ապա՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնում իբրև գրաքննադատության և գրական կապերի բաժնի վարիչ։

Դասախոսել է ԵՊՀ-ում, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Իբրև գրականագետ զբաղվում է ռուս գրականության և հայ-ռուսական գրական կապերի խնդիրներով, Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ, նրա մասին առաջին ռուսերեն մենագրության հեղինակն է։ Կազմել և խմբագրել է տասնյակ գրքեր։

Հեղինակ է շուրջ 20 գրքի (գրականագիտական և թարգմանական)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինա Ցվետաևան երևանյան հրապարակումներում (1960-1990), Երևան, 1999:
  • Անդրեյ Բելի «Հայաստան», Երևան, 1997, 1985:
  • Մաքսիմիլիան Վոլոշին, Բանաստեղծի տունը, Երևան, 1993։
  • Օսիպ Մանդելշտամ, Բանաստեղծություններ, արձակ, նոթագրություններ, Երևան, 1989։
  • Վիլյամ Սարոյանը և նրա պատմվածքները, Երևան, 1976։

Անգլերենից և ռուսերենից թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլյամ Սարոյան, Ինչի մասին է խոսում գրողը (պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, էջեր օրագրից), Երևան, 2008։
  • Վիլյամ Սարոյան, Գրողի դեկլարացիան և 25 պատմվածքներ, Երևան, 2003։
  • Վիլյամ Սարոյան, Հայը և հայը, Երևան, 1994։
  • Վիլյամ Սարոյան, Վիպակներ և պատմվածքներ, Երևան, 1980։
  • Պերճ Զեյթունցյան, Ավերված քաղաքի առասպելը (համահեղինակ Գ. Կուբատյան), Երևան, 1982։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ (2014)[1]։
  • 2007 թվականին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
  • Արժանացել է Մ. Շոլոխովի անվան մեդալի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող» 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]