Նատալի Լուազո
Նատալի Լուազո ֆր.՝ Nathalie Loiseau | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ[2], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ[2] և Կարնոյի լիցեյ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 1, 1964[3][4][5] (60 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Nathalie Ducoulombier[1] |
Կայք՝ | nathalieloiseau.medium.com |
Պարգևներ | |
Նատալի Լուազո (ֆր.՝ Nathalie Loiseau; հունիսի 1, 1964[3][4][5], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախարարին առընթեր եվրոպական գործերի պատասխանատու նախարար (2017-2019 թվականներ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիորդական ազգանունը Նատալի Դյուկուլոմբե (Ducoulombier)[7]։
Ավարտել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը, որտեղ սովորել է չինարեն։ 1986-1988 թվականներին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի տնօրինությունում։ 1993-1995 թվականներին եղել է ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի խորհրդականը, 2002-2005 թվականներին՝ Ինդոնեզիայ, Սենեգալի և Մարոկկոյի ֆրանսիական դեսպանատների քարտուղարը, նաև ԱՄՆ-ում դեսպանատան մամուլի քարտուղարը։ Բացի այդ, զբաղեցրել է արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության արդիականացման վարչության գլխավոր տնօրինության մարդկային ռեսուրսների խնդիրների գծով տնօրենի պաշտոնը[8]։
2012 թվականին արտաքին գործերի նոր նախարար Է դարձել Լորան Ֆաբիուսը, և Լուազոն դադարեցրել է իր կարիերան ԱԳՆ-ում։ Նույն թվականին նշանակվել է Ազգային դպրոցի տնօրեն։ Այդ պաշտոնում որպես իր նպատակն է հայտարարել պետական ծառայության ապագա կադրերի առավել դիվերսիֆիկացման հասնելը։ Մասնավորապես 2014 թվականին ուսանողների շրջանում կանանց մասնաբաժինն առաջին անգամ հասել է 45 տոկոսի[9]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 21-ին Ֆիլիպի երկրորդ կառավարությունում նշանակվել է արտաքին և եվրոպական գործերի նախարարին առընթեր եվրոպական գործերի պատասխանատու նախարար[10]։
2019 թվականի մարտի 27-ին հրաժարական է տվել հերթական եվրոպական ընտրություններին նախապատրաստվելու համար (Լուազոն գլխավորել է «Առաջ, հանրապետություն» կուսակցության, ժողովրդավարական շարժումներ դաշինքի ցուցակը)[11]։
2019 թվականի մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Լուազոյի գլխավորած կոալիցիոն ցուցակի օգտին քվեարկել է ընտրողների 5 076 464 (22,4 տոկոս), ինչը նրան ապահովել է Եվրախորհրդարանում Ֆրանսիային հատկացված 74 տեղերից 23-ը (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում կավելացվի ևս հինգը)։ Նույն թվով տեղեր են հասել նաև Ազգային ասոցիացիային, որը, 2014 թվականի ընտրությունների արդյունքների հետ համեմատած կորցրեց մեկ տեղ[12]։
Մրցանակններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ (2010 թվական հուլիսի 13)[13]
- «Արժանիքների համար» շքանշանի սպա[14]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.lesbiographies.com/Biographie/loiseau-nathalie,47647
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.letudiant.fr/educpros/personnalites/Nathalie-LOISEAU-892.html
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Nathalie Loiseau, de l'ENA aux Affaires européennes (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2017. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ «Nathalie Loiseau» (ֆրանսերեն). lesbiographies.com. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Nathalie Loiseau nommée ministre chargée des Affaires européennes» (ֆրանսերեն). Liberation. 2017 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Marianne Gomez et Denis Peiron (2017 թ․ հունիսի 25). «Nathalie Loiseau, une féministe catholique au Quai d'Orsay» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Benoît Floc'h (2017 թ․ հունիսի 22). «Nathalie Loiseau : retour au Quai d'Orsay après un détour par l'ENA» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Sarah Paillou, Vivien Vergnaud (2019 թ․ մարտի 27). «Remaniement : Nathalie Loiseau démissionne, Mounir Mahjoubi prépare son départ» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Elections européennes 2019 : explorez les résultats du vote en France, ville par ville» (ֆրանսերեն). Le Monde. 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Décret du 13 juillet 2010 portant promotion et nomination». JORF n°0161 du 14 juillet 2010 page 13049 texte n° 4 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. 2010 թ․ հուլիսի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Esther Paolini (2017 թ․ հունիսի 21). «Nathalie Loiseau, de l'ENA aux Affaires européennes» (ֆրանսերեն). le Figaro. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Nathalie Loiseau» (ֆրանսերեն). Правительство Франции. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Լուազո» հոդվածին։ |
|