Jump to content

Նաջլա Մանգուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաջլա Մանգուշ
արաբ․՝ نجلاء المنقوش‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1973(1973-06-07) (51 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Լիբիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունEastern Mennonite University?, University of Benghazi? և Ջորջ Մեյսոնի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններForeign Minister of Libya?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Najla Mangoush Վիքիպահեստում

Նաջլա Մուհամմադ ալ-Մանգուշ (արաբ․՝ نجلاء المنقوش‎‎, հունիսի 7, 1973(1973-06-07), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), լիբիացի իրավաբան և պետական գործիչ։ Աբդել Համիդ Դբեյբայի Ազգային միասնության կառավարությունում 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 28-ը Լիբիայի արտաքին գործերի նախարար։ Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը գլխավորած առաջին կինը[3] և արաբական երկրների պատմության մեջ այս պաշտոնում չորրորդ կինը (2009 թվականին Նահա Մինթ Մուկնասից, 2015 թվականին Մավրիտանիայում Ֆաթմա Վալ Մինթ Սուեյնայից, 2019 թվականին Սուդանում Ասմա Աբդալլայից հետո)[4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական կրթություն է ստացել է Բենգազիի համալսարանում[6], ապա այնտեղ եղել է իրավագիտության դոցենտ[7]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել Է Լիբիայի անցումային ազգային խորհրդի բարձրաստիճան պաշտոնյա (2011), ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը[7][8]։

2012 թվականից ապրել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հարիսոնբուրգ քաղաքում[5][9]։ Եղել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակառու և ստացել է մագիստրոսի կոչում կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ոլորտում Արևելյան Մենոնիտի համալսարանի արդարության և խաղաղաշինության կենտրոնում[7][8][10]։

Որպես հակամարտությունների կարգավորման փորձագետ՝ նա Լիբիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ Խաղաղության ինստիտուտ (USIP) շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը հիմնադրել է ԱՄՆ Կոնգրեսը միջազգային հակամարտությունների լուծման համար[7][10]։

Եղել է Ջորջ Մեյսոնի համալսարանի խաղաղաշինության և ավանդական իրավունքի ծրագրի աշխատակից Համաշխարհային կրոնների, դիվանագիտության և հակամարտությունների լուծման կենտրոնում (Center for World Religions, Diplomacy and Conflict Resolution, CRDC), ստացել է Ջորջ Մեյսոնի համալսարանում գործող Հակամարտությունների վերլուծության և լուծման կենտրոնի դոկտորի կոչում[7][8]։

2021 թվականի մարտի 15-ին դարձել Է Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը գլխավորող առաջին կինը[11]։ Փոխել Է Լիբիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարին (աջակցում է Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆ Հաֆթարին) և ազգային համաձայնության կառավարության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Թահեր Սիյալուին[3]։

Տիրապետում է անգլերենին[7][8]։

2021 թվականի նոյեմբերի 6-ին Լիբիայի նախագահական խորհուրդը հեռացրել է Մոնգուշին՝ առանց խորհրդի հետ համաձայնեցնելու արտաքին քաղաքականություն վարելու համար։ Նրան նաև արգելել են ճանապարհորդել[12][13]։ Այնուամենայնիվ, վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան վիճարկել է նախագահական խորհրդի իրավունքը՝ կասեցնելու Մանգուշի գործունեությունը՝ ասելով, որ իր կառավարությունում նախարարներ նշանակելու կամ հեռացնելու իրավունքը նրա բացառիկ իրավասությունն է[14][15]։

2023 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայում Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենի հետ Նաջլա Մոնգուշի հանդիպման մասին հայտարարությունից հետո նա հեռացել է պաշտոնից և նրա դեմ հետաքննություն է սկսվել[16][17][18]։ Օգոստոսի 28-ին հեռացվել է Դբեյբեի աշխատասենյակից[19]։ Նույն օրը նա Լիբիայից փախել է նախ Թուրքիա, ապա՝ Լոնդոն, որտեղ ապրում է նրա ընտանիքը՝ վախենալով իրենց անվտանգության համար այս հարցի շուրջ Տրիպոլիում աճող անկարգությունների ֆոնին[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.breathingforgiveness.net/2013/12/anti-slavery-campaign-interview-series_29.html
  2. https://www.bbc.com/news/world-59514598
  3. 3,0 3,1 «В Ливии впервые в истории женщина вступила в должность главы МИД». ТАСС. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  4. «نجلاء المنقوش: أول امرأة تتولى حقيبة الخارجية في ليبيا». BBC. 2021 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Новые власти присягнули Ливии // Коммерсантъ : Газета. — 2021. — № 44. — С. 6. Архивировано из первоисточника 24 Մարտի 2021.
  6. «В Ливии впервые в должность главы МИД вступила женщина». ИА REGNUM. 2021 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Najla Mangoush – Libya's first female Foreign Minister». Libya Herald. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Program Officer for Peacebuilding and Traditional Law». CRDC. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Встреча Востока и Запада». RT. 2021 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին.
  10. 10,0 10,1 «Libya: Who are the five influential women ministers in the new government?». The Africa Report. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին.
  11. «В Ливии впервые в истории женщина вступила в должность главы МИД». ТАСС. 2021 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին.
  12. «Глава МИД Ливии Наджла Мангуш отстранена от работы после решения выдать США фигуранта «дела Локерби»». Эхо Москвы. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. «Libya's presidential council suspend FM Najla al-Mangoush». ANI News. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. Wintour, Patrick (2021 թ․ նոյեմբերի 7). «Libya's PM and president in dispute over foreign minister's suspension». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  15. «Libya's Presidency Council suspends foreign minister, gov't rejects the decision». National Post. Toronto, Ontario. Reuters.
  16. «Libya suspends foreign minister after meeting with Israeli foreign minister». Reuters (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «La cheffe de la diplomatie libyenne suspendue après une rencontre « fortuite » avec son homologue israélien – Jeune Afrique». JeuneAfrique.com. 2023 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Утечка с неизвестными: встреча глав МИД Ливии и Израиля привела к скандалу». iz.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «Libya foreign minister dismissed after meeting Israeli counterpart: Sources». www.aljazeera.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  20. Nova, Redazione Agenzia (2023 թ․ օգոստոսի 29). «After meeting with her Israeli counterpart, the Libyan minister flies to London from Turkey». Agenzia Nova. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջլա Մանգուշ» հոդվածին։