Նաշե վրեմյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նաշե վրեմյա» (ռուս.՝ «Наше время»), անկուսակցական ռուսերեն շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1918 թ. հունվարի 30-ից մինչև 1920 թ. ապրիլի 25-ը, Բաքվում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է ժողովրդավարական ուղղություն։ Լուսաբանել է Անդրկովկասի հանրապետությունների, Ռուսաստանի ներքին իրավիճակը, նրանց փոխհարաբերությունները, միջազգային դրությունը։ Բազմաթիվ նյութեր է հրապարակել Հայոց ցեղասպանության, Հայկական հարցի և դրա նկատմամբ մեծ տերությունների բռնած դիրքի վերաբերյալ։ Հատկանշական են այն նյութերը, որոնցում մերկացվել են ադրբեջանական կառավարության հակահայկական քաղաքականությունը, հայկական կոտորածները Բաքվում, Շուշիում, Նուխիում և այլուր։

Թերթը հատուկ տեղ է հատկացրել Հայաստանի անբաժանելի մաս կազմող Ղարաբաղին, պաշտպանել նրա ինքնորոշման, տարածքային ամբողջականության պահպանման, անկախության իրավունքը։ Բացահայտել է ադրբեջանական կառավարության և Անգլիայի դերը Ղարաբաղի բնակչության իրավունքների ոտնահարման գործում, սուր բանավիճել ադրբեջանական թերթերի հետ։

Թերթին համագործակցել են հասարակական-գրական հայտնի գործիչներ Սերգեյ Ռաֆալովիչը, Սերգեյ Գորոդեցկին, Բախշի Իշխանյանը, Երվանդ Օտյանը, Զապել Եսայանը և ուրիշներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 3акарян А. А., Шахназарян А. И., Бакинская газета "Наше время" о погромах нухинских, арешских и геокчанскнх армян в 1918 г., ԼՀԳ, 1989, №9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։