Նայջել Ֆարաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նայջել Ֆարաջ
անգլ.՝ Nigel Paul Farage
Nigel Farage MEP 1, Strasbourg - Diliff (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Միացյալ Թագավորության անկախության կուսակցություն (դեկտեմբերի 4, 2018)
Կրթություն՝ Դալվիչ Քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, Commodity broker, մամլո քարտուղար և broadcaster
Դավանանք Անգլիկան եկեղեցի և անգլիկանություն
Ծննդյան օր ապրիլի 3, 1964(1964-04-03)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Դաունի, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Nigel Paul Farage
 
Կայք՝ nfarage.com

Նայջել Փոլ Ֆարաջ (անգլ.՝ Nigel Paul Farage /ˈfærɑːʒ/[3], ապրիլի 3, 1964(1964-04-03)[1][2], Դաունի, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, 2019 թվականի մարտի 22-ից Brexit կուսակցության առաջնորդ։ 2006 թվականից մինչև 2016 թվականը (ընդմիջումներով) Միացյալ Թագավորության անկախության կուսակցության նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականից մինչև 1982 թվականը սովորել է հեղինակավոր Դալվիչի քոլեջում, որի ավարտին աշխատել է Լոնդոնի մետաղների բորսայում[4]։

1999 թվականի ամռանից Ֆարաջը եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր՝ Հարավարևելյան Անգլիայից: Եղել է «Հանուն Եվրոպայի ազատության և ուղիղ ժողովրդավարության» խորհրդարանական խմբակցության համանախագահ։

1992 թվականին՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելուց հետո, Մաաստրիխտի պայմանագրի ստորագրման պատճառով հանդես է եկել Միացյալ Թագավորության անկախության կուսակցության հիմնադիրներից մեկը: 1994 թվականից ի վեր՝ եվրոպական և բրիտանական խորհրդարանական ընտրություններում մի շարք անհաջող ընտրարշավներից հետո, 1999 թվականին՝ Հարավարևելյան Անգլիայի ընտրատարածքից, եվրախորհրդարանական ընտրություններում ընտրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Դա եղել է առաջին տարին, երբ օգտագործվել է տարածաշրջանային ցուցակների համակարգը: Ֆարաջը վերընտրվել է 2004 թվականին, 2009 թվականին և 2014 թվականին։

2006 թվականի սեպտեմբերին Ֆարաժը դարձել է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդ և գլխավորել այն ըստ 2009 թվականի Եվրախորհրդարանում կայացած ընտրությունների, որոնց արդյունքներով նա ստացել է ձայների մեծությունը, հաղթելով լեյբորիստներին և լիբերալ-դեմոկրատներին՝ ավելի քան 2 մլն ձայնի առավելությամբ: 2009 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել, որպեսզի կենտրոնանա 2010 թվականին Մեծ Բրիտանիայում կայացող խորհրդարանական ընտրություններում՝ խոսնակի պաշտոնի համար պայքարի վրա: Ֆարաժին չի հաջողվել հաղթել Բերկոուին։ Նա Բաքինգեմի ընտրատարածքում զբաղեցրել է միայն երրորդ տեղը։

2010 թվականի նոյեմբերին Ֆարաժը հաղթել է կուսակցության առաջնորդի ընտրություններում։ 2009 թվականի հոկտեմբերին The Daily Telegraph-ի «100 ամենաազդեցիկ աջակողմյան քաղաքական գործիչները» հարցմանը զբաղեցրել է 41-րդ տեղը, որում նշվել է ԶԼՄ-ներն օգտագործելու նրա ունակությունը և եվրոպական ընտրություններում ՊՆՍԿ-ի հաջողությունը: 2010 թվականի The Daily Telegraph-ի ցուցակում զբաղեցրել է 58-րդ տեղը։ 2012 թվականին կազմված նույն ցուցակում Ֆարաժը զբաղեցրել է 17-րդ տեղը, իսկ 2013 թվականին՝ երկրորդ տեղը։

2014 թվականի եվրախորհրդարանական ընտրություններում Ֆարաժը կրկին վերընտրվել է և Մեծ Բրիտանիայում առաջնորդել Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությանը՝ իր առաջին ազգային ընտրություններում տարած հաղթանակի շնորհիվ: Դա 1906 թվականից ի վեր եղել է առաջին դեպքը, երբ հաղթանակ է տարել լեյբորիստներից և պահպանողականներից՝ բացի որևէ այլ կուսակցություն:

Ֆարաժը հայտնի է եղել Եվրախորհրդարանում իր կտրուկ և հաճախ սկանդալային ելույթներով, որոնք քննադատել են եվրաինտեգրումը՝ Եվրամիության և եվրոգոտու շրջանակներում:

2016 թվականի հուլիսի 4-ին հեռացել է ՊՆՍԿ-ի առաջնորդի պաշտոնից[5]։ 2018 թվականին լքել է ՊՆՍԿ-ը՝ ի նշան կուսակցության նոր առաջնորդ Ջերարդ Բատենի կողմից իր խորհրդական Թոմմի Ռոբինսոնին նշանակելու դեմ բողոքի, որը հայտնի է ծայրահեղ աջակողմյան հակաիսլամական հայացքներով[6], իսկ 2019 թվականի սկզբին հիմնադրել է Բրեստի կուսակցությունը՝ քաղաքականապես պաշտպանելու Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի արդյունքները:

2019 թվականի դեկտեմբերի վերջին բրիտանական Financial Times թերթը Ֆարաժին ներառել է իր հրապարակած 50 հոգուց բաղկացած ցուցակում, որոնք «որոշել են տասնամյակի դեմքը»[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=nigel;n=farage — 1997. — ed. size: 8261991
  3. Хотя сам Фараж произносит своё имя таким образом, он не возражает когда используется альтернативное произношение /ˈfærɪ/. — Farage vs Paxman, Newsnight (YouTube — UKIP webmaster’s channel), 18 April 2010. Retrieved 13 May 2013.
  4. Carole Cadwalladr (2018-11-25)։ «Who is the real Nigel Farage... and why won't he answer my questions?» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-07-15 
  5. Найджел Фарадж: интересные факты.
  6. Peter Walker (2019-06-03)։ «Gerard Batten quits as Ukip leader» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-07-14 
  7. «Financial Times включила Путина в список знаковых фигур десятилетия»։ ТАСС։ Վերցված է 2020-01-02 
  8. Financial Times (2019T04:46)։ «Fifty people who shaped the decadehttps://on.ft.com/379oWw7» (անգլերեն)։ @ft։ Վերցված է 2020-01-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]