Նայջել Ֆարաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայջել Ֆարաժ
անգլ.՝ Nigel Paul Farage
 
Կուսակցություն՝ Միացյալ Թագավորության անկախության կուսակցություն
Կրթություն՝ Դալվիչ Քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, Commodity broker, մամլո քարտուղար և broadcaster
Դավանանք Անգլիկան եկեղեցի և Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 3, 1964(1964-04-03)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Դաունի, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Nigel Paul Farage
Ամուսին Kirsten Farage?[3]
 
Կայք՝ nfarage.com

Նայջել Փոլ Ֆարաժ (անգլ.՝ Nigel Paul Farage /ˈfærɑːʒ/[4], ապրիլի 3, 1964(1964-04-03)[1][2], Դաունի, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, 2019 թվականի մարտի 22-ից Brexit կուսակցության առաջնորդ։ 2006 թվականից մինչև 2016 թվականը (ընդմիջումներով) Միացյալ Թագավորության անկախության կուսակցության նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականից մինչև 1982 թվականը սովորել է հեղինակավոր Դալվիչի քոլեջում, որի ավարտին աշխատել է Լոնդոնի մետաղների բորսայում[5]։

1999 թվականի ամռանից Ֆարաժը եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր՝ Հարավարևելյան Անգլիայից։ Եղել է «Հանուն Եվրոպայի ազատության և ուղիղ ժողովրդավարության» խորհրդարանական խմբակցության համանախագահ։

1992 թվականին՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելուց հետո, Մաաստրիխտի պայմանագրի ստորագրման պատճառով հանդես է եկել Միացյալ Թագավորության անկախության կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1994 թվականից ի վեր՝ եվրոպական և բրիտանական խորհրդարանական ընտրություններում մի շարք անհաջող ընտրարշավներից հետո, 1999 թվականին՝ Հարավարևելյան Անգլիայի ընտրատարածքից, եվրախորհրդարանական ընտրություններում ընտրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Դա եղել է առաջին տարին, երբ օգտագործվել է տարածաշրջանային ցուցակների համակարգը։ Ֆարաժը վերընտրվել է 2004 թվականին, 2009 թվականին և 2014 թվականին։

2006 թվականի սեպտեմբերին Ֆարաժը դարձել է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդ և գլխավորել այն ըստ 2009 թվականի Եվրախորհրդարանում կայացած ընտրությունների, որոնց արդյունքներով նա ստացել է ձայների մեծությունը, հաղթելով լեյբորիստներին և լիբերալ-դեմոկրատներին՝ ավելի քան 2 մլն ձայնի առավելությամբ։ 2009 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել, որպեսզի կենտրոնանա 2010 թվականին Մեծ Բրիտանիայում կայացող խորհրդարանական ընտրություններում՝ խոսնակի պաշտոնի համար պայքարի վրա։ Ֆարաժին չի հաջողվել հաղթել Բերկոուին։ Նա Բաքինգեմի ընտրատարածքում զբաղեցրել է միայն երրորդ տեղը։

2010 թվականի նոյեմբերին Ֆարաժը հաղթել է կուսակցության առաջնորդի ընտրություններում։ 2009 թվականի հոկտեմբերին The Daily Telegraph-ի «100 ամենաազդեցիկ աջակողմյան քաղաքական գործիչները» հարցմանը զբաղեցրել է 41-րդ տեղը, որում նշվել է ԶԼՄ-ներն օգտագործելու նրա ունակությունը և եվրոպական ընտրություններում ՊՆՍԿ-ի հաջողությունը։ 2010 թվականի The Daily Telegraph-ի ցուցակում զբաղեցրել է 58-րդ տեղը։ 2012 թվականին կազմված նույն ցուցակում Ֆարաժը զբաղեցրել է 17-րդ տեղը, իսկ 2013 թվականին՝ երկրորդ տեղը։

2014 թվականի եվրախորհրդարանական ընտրություններում Ֆարաժը կրկին վերընտրվել է և Մեծ Բրիտանիայում առաջնորդել Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությանը՝ իր առաջին ազգային ընտրություններում տարած հաղթանակի շնորհիվ։ Դա 1906 թվականից ի վեր եղել է առաջին դեպքը, երբ հաղթանակ է տարել լեյբորիստներից և պահպանողականներից՝ բացի որևէ այլ կուսակցություն։

Ֆարաժը հայտնի է եղել Եվրախորհրդարանում իր կտրուկ և հաճախ սկանդալային ելույթներով, որոնք քննադատել են եվրաինտեգրումը՝ Եվրամիության և եվրոգոտու շրջանակներում։

2016 թվականի հուլիսի 4-ին հեռացել է ՊՆՍԿ-ի առաջնորդի պաշտոնից[6]։ 2018 թվականին լքել է ՊՆՍԿ-ը՝ ի նշան կուսակցության նոր առաջնորդ Ջերարդ Բատենի կողմից իր խորհրդական Թոմմի Ռոբինսոնին նշանակելու դեմ բողոքի, որը հայտնի է ծայրահեղ աջակողմյան հակաիսլամական հայացքներով[7], իսկ 2019 թվականի սկզբին հիմնադրել է Բրեստի կուսակցությունը՝ քաղաքականապես պաշտպանելու Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի արդյունքները։

2019 թվականի դեկտեմբերի վերջին բրիտանական Financial Times թերթը Ֆարաժին ներառել է իր հրապարակած 50 հոգուց բաղկացած ցուցակում, որոնք «որոշել են տասնամյակի դեմքը»[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kellner P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. https://www.bbc.com/news/uk-politics-38879101
  4. Хотя сам Фараж произносит своё имя таким образом, он не возражает когда используется альтернативное произношение /ˈfærɪ/. — Farage vs Paxman, Newsnight (YouTube — UKIP webmaster’s channel), 18 April 2010. Retrieved 13 May 2013.
  5. Carole Cadwalladr (2018 թ․ նոյեմբերի 25). «Who is the real Nigel Farage... and why won't he answer my questions?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  6. Найджел Фарадж: интересные факты.
  7. Peter Walker (2019 թ․ հունիսի 3). «Gerard Batten quits as Ukip leader» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Financial Times включила Путина в список знаковых фигур десятилетия». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  9. Financial Times (2019T04:46). «Fifty people who shaped the decadehttps://on.ft.com/379oWw7» (անգլերեն). @ft. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայջել Ֆարաժ» հոդվածին։