Նահիդ Պերսոն Սարվեստանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահիդ Պերսոն Սարվեստանի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1960(1960-05-24)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՇիրազ, Իրան
Քաղաքացիություն Իրան և  Շվեդիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Nahid Persson Վիքիպահեստում

Նահիդ Պերսոն Սարվեստանի (պարս.՝ ناهید پرسون سروستانی, մայիսի 24, 1960(1960-05-24)[1][2], Շիրազ, Իրան), շվեդ-իրանցի վավերագրական կինոռեժիսոր։

Նրա ամենահայտնի վավերագրական ֆիլմերն են «Մարմնավաճառները քողի հետևում», «Իմ մայրիկն իրանական արքայադուստր է», «Աքսորի վերջը» և «Կյանքի վերջին օրերը»։ 2007 թվականին Իրանի իշխանությունների կողմից իր պետությունը Թեհրանի երկու մարմնավաճառների մասին պատմող ֆիլմով խայտառակելու մեղադրանքով ձերբակալվելուց ու բանտարկվելուց հետո նա բարդ և վտանգավոր պայմաններում ավարտին է հասցրել «Չորս կանայք, մեկ տղամարդ» վավերագրական ֆիլմը[4]։ Ֆիլմը, որը պատմում է Շիրազում բազմակին ընտանիքի մասին, դուրս է բերվել Իրանից և մոնտաժվել է Շվեդիայում։ 2008 թվականի նոյեմբերին Պերոսն Սարվեստանին ավարտել է «Թագուհին ու ես» ֆիլմի արտադրությունը. վերջինս 90 րոպեանոց վավերագրական ֆիլմ է, որտեղ քննարկվում է ռեժիսորի երկար ու բարդ հարաբերությունները Իրանի նախկին շահբանու Ֆարահ Փահլավիի հետ։ Ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան կայացել է Սանդենս կինոփառատոնում 2009 թվականին և տարածվել է աշխարհում` համընկնելով Իրանի իսլամական հեղափոխության 30-ամյակի հետ։

Սարվեստանին մի քանի մրցանակներ է ստացել իր ֆիլմերի համար։ «Կյանքի վերջին օրերը» 2002 թվականին ստացել է Շվեդիայի քաղցկեղի հիմնադրամի Լրագրողների մրցանակը։ «Մարմնավաճառները քողի հետևում» ֆիլմն առաջադրվել է Էմմի միջազգային մրցանակի, ինչպես նաև` Կրակովի կինոփառատոնին ստացել է Ոսկե վիշապ մրցանակ, 2005 թվականի Մոնտե Կառլոյում հաղթել է հեռուստափառատոնի Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև` Շվեդիայի հանրային հեռուստատեսության կողմից արժանացել է Բյուրեղ մրցանակի։

Պերսոն Սարվեստանին նաև կիսում է Tjänstemännens Centralorganisation-ի 2005 թվականի Մշակութային մրցանակը հեղինակ Մարիանե Բախտիարիի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահիդ Պերսոն Սարվեստանի» հոդվածին։