Նաթան Կաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաթան Կաց
ֆր.՝ Nathan Katz
Nathan Katz.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1892(1892-12-24)[1]
ԾննդավայրWaldighofen
Վախճանվել էհունվարի 12, 1981(1981-01-12) (88 տարեկանում)
Վախճանի վայրՄյուլուզ
Մասնագիտությունշրջիկ մանրավաճառ, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն և գերմաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա

Նաթան Կաց (ֆր.՝ Nathan Katz, դեկտեմբերի 24, 1892(1892-12-24)[1], Waldighofen - հունվարի 12, 1981(1981-01-12), Մյուլուզ), էլզասցի և գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ: Համարվում է 20-րդ դարի էլզասերենով ստեղծագործած խոշորագույն հեղիկնակներից մեկը[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեայի ընտանիքում: Հայրը մսագործ էր (շոյխետ)[4][5]: Մայրը ծագումով Բլոտզայմ քաղաքում տեքստիլ արտադրության սեփականատեր հարուստ ընտանիքից էր[6]։ Ընտանիքն ունեցել է մսի խանութ: Ապագա բանաստեղծը հաճախել է գյուղի միակ դպրոցը, իսկ քանի որ Էլզասը բռնակցված էր, կրթությունն իրականացվում էր միայն գերմաներենով: Մոր շնորհիվ նա տիրապետել է ֆրանսերենի: Ինքնուրույն սովորել է անգլերեն: 1913 թվականի սեպտեմբերին զորակոչվել է Գերմանական կայսերական բանակ: Կռվել է Գերմանական կայսրության բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին և 1914 թվականի օգոստոսի 20-ին վիրավորվել է Սառեմբուրգի մոտակայքում: Հիվանդանոցում վերականգնման ընթացքում նա Ֆիրբուրգի համալսարանում սովորել է գերմանական գրականություն: 1915 թվականին նորից պայքար է մղել Նիժնի Նովգորոդի մոտակայքում, որտեղ նա գերի է ընկել ռուսական զորքերի կողմից և տարվել է ռազմագերիների ճամբար[6]։ Այդ ճամբարում նա գրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Das Galgenstüблейн» («Կախաղան»), որը հրատարակվել է հինգ տարի անց՝ 1920 թվականին[7]։ Նա բանաստեղծություններ է նվիրել իր հայրենիքին և անդրադարձել է պատերազմի սարսափների թեմաներին[8]: Նա գերմաներեն է թարգմանել Վիլյամ Շեքսպիրի, Չառլզ Պեգի, Թենիսոնի, Ռոբերտ Բըրնսի և Ֆրեդերիկ Միստրալի ստեղծագործությունները: Բանաստեղծություններ և պատմություններ է գրել էլզասերեն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստիպված տարագրվել է Լիմուզենն[7]:Պատերազմի ավարտից հետո բանաստեղծը վերադարձել է Մյուլուզ, որտեղ 1946 թվականից մինչև 1958 թվականին թոշակի անցնելը եղել է քաղաքային գրադարանի գրադարանավար[9]: Մյուլուզում ապրել է մինչև կյանքի վերջը՝ 1981 թվականը[2]:

Aquote1.png Ես ուզում էի ապացուցել, որ մեր բարբառում՝ այդ հին վավերական բարբառում, կարելի է գտնել պոեզիայի հուզիչ բառեր՝ արտահայտելու հոգու ազնիվ զգացմունքները։
- Նաթան Կաց
Aquote2.png


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Ֆրանսուազա Կացի հետ (ի ծնե՝ Բուալյի), որը ֆրանսիացի նկարիչ Լուի-Լեոպոլդ Բուայլիի և գեներալ Ֆուայի ծոռնուհին էր[6]։ Բանաստեղծի մահից հետո Ֆրանսուազան իր կյանքը նվիրել է նրա գրական ժառանգության համակարգմանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին ստեղծվել է Նաթան Կացի անվան մրցանակը[10][11] (ֆր.՝ Prix du patrimoine Nathan Katz), որը շնորհում են երիտասարդ բանաստեղծներին:
  • Բանաստեղծի պատվին իր հայրենի Վալիդիգոֆեն քաղաքում կառուցվել է հուշարձան:
  • Նաթան Կացի հիշատակին Մյուլուզ (Allée Nathan Katz) և Բլոտզայմ (Rue Nathan Katz) քաղաքներում անվանակոչվել են փողոցներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 BNU: Nathan Katz(ֆր.)
  3. La littérature alsacienne(ֆր.)
  4. 4,0 4,1 Генеалогия Натана Каца(ֆր.)
  5. Les informations sont extraites des deux ouvrages sur Nathan Katz : Victor Hell, Nathan Katz. Itinéraire spirituel d’un poète alsacien, Alsatia, Colmar, 1978 ; Yolande Siebert, Nathan Katz, poète du Sundgau, Société savante, d’Alsace et des régions de l’Est, Librairie Istra, Strasbourg-Paris, 1978(ֆր.)
  6. 6,0 6,1 6,2 Nathan Katz (1892—1981)(ֆր.)
  7. 7,0 7,1 Auteurs et poètes d’expression alsacienne, française ou allemande — Nathan Katz(ֆր.)
  8. Nathan Katz, poète du Sundgau(ֆր.)
  9. NATHAN KATZ 1892—1981, Waldighoffen(գերմ.)
  10. Site sur les prix littéraires(ֆր.)
  11. LA BOURSE DE TRADUCTION DU PRIX NATHAN KATZ DU PATRIMOINE, 2013(ֆր.)