Նազիկ Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազիկ Ամիրյան
Ծնվել էմարտի 14, 1967(1967-03-14)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1988)
Մասնագիտությունազատամարտիկ
ԱմուսինՄանվել Գրիգորյան

Նազիկ Հովհաննեսի Ամիրյան (մարտի 14, 1967(1967-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ, ՀՀ բանակի գնդապետ (1999)։ ՀՀ նետաձգության ֆեդերացիայի նախագահ (1999 թվականից)։ Մանվել Գրիգորյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը (1988)։ 1988 - 1989 թվականներին՝ առևտրի աշխատողների Վարդաշենի վերապատրաստման ուսումնարանի մանկավարժ, 1999 - 2000 թվականներին՝ ՀՀ բնապահպանության նախարարության հանրապետական բնապահպանական պետական տեսչության պետ։

1990 - 1994 թվականներին Էջմիածնի կամավորական ջոկատի, ապա 5-րդ բրիգադի կազմերում, որպես բուժքույր, թիկունքի ծառայության պետ, մասնակցել է ԼՂՀ Հադրութի (Հախլլու, Էդիլլու, Աղբուլաղ, Խրմնջուղ, Բլութան), Մարտակերտի (Տոնաշեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Մեծշեն, Թալիշ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1990 թվականի նոյեմբերին Հադրութի շրջանում գերվել և ջոկատի մի խումբ ազատամարտիկների հետ տեղափոխվել է Շուշիի բանտ։ Դեկտեմբերին փրկագնով ազատվել է և ջոկատի կազմում շարունակել պայքարը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, ՀՀ «Արիություն» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։