Նադիա Քաաբի-Լինկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նադիա Քաաբի-Լինկե
Nadia Kaabi-Linke, Berlin, 2020.jpg
Ծնվել է1978[1][2][3][…]
ԾննդավայրԹունիս
ՔաղաքացիությունFlag of Tunisia.svg Թունիս[4]
ԿրթությունTunis Institute of Fine Arts?, Փարիզ Սորբոնի համալսարան և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան
Մասնագիտությունարվեստների գործիչ և նկարիչ-փորագրող
Ուշագրավ աշխատանքներԹռչող գորգեր
ՊարգևներAbraaj Group Art Prize?
Կայքnadiakaabilinke.myportfolio.com
Nadia Kaabi-Linke Վիքիպահեստում

Նադիա Քաաբի-Լինկե (1978[1][2][3][…], Թունիս), Բեռլինում ապրող ուկրաինական ծագմամբ թունիսցի նկարչուհի, հայտնի է իր կոնցեպտուալ արվեստով և հատկապես 2011 թվականի «Թռչող գորգեր» արձանով։ Նրա աշխատանքները նվիրված են աշխարհաքաղաքականության, ներգաղթի և անդրազգային նույնության թեմաներին։ Մեծանալով Թունիսի, Կիևի, Դուբայի և Փարիզի միջակայքում՝ Քաաբի-Լինկեն սովորել է Թունիսի գեղեցիկ արվեստների ինստիտուտում և փարիզյան Սորբոնում ստացել է արվեստի փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 2011 թվականին նա արժանացել է Abraaj Group Art Prize մրցանակի «Թռչող գորգեր» աշխատանքի համար, որը վանդակավոր արձան էր, հատակին գցում էր երկրաչափական ստվերներ՝ նման Վենետիկի փողոցային առևտրականների գորգերին։ Ստեղծագործությունը 2016 թվականին ձեռք է բերել Նյու Յորքի Գուգենհայմ թանգարանը՝ գեղարվեստական համաշխարհային Guggenheim UBS MAP նախաձեռնության շրջանակներում։ 2014 թվականին Հոնկոնգում Քաաբի-Լինկեն նաև դարձել է Արտ Բազել ցուցահանդեսի դափնեկիր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիա Քաաբի-Լինկեն ծնվել է Թունիսում 1978 թվականին։ Ունի ուկրաինական և թունիսյան ծագում[5], նրա հայրը մարզական վերլուծաբան էր, մայրը՝ քիմիկոս։ Քաաբի-Լինկեն ապրել է Կիևում և Թունիսում։ 12 տարեկանում Նադիան տեղափոխվել է Դուբայ, երբ նրա հայրն այնտեղ աշխատանք է ունեցել։ Քաաբի-Լինկեն հիշում է այդ փոփոխության մասին որպես դժվարին քայլ՝ հատկապես ժամանակակից պարեր սովորելու հնարավորության կորստի հետ կապված։ Մոր օգնությամբ Քաաբի-Լինկեն սկսել է նկարել։ Ավելի ուշ նա գեղանկարչություն է սովորել Թունիսի գեղեցիկ արվեստների ինստիտուտում[6], որն ավարտել է 1999 թվականին։ 2008 թվականին Քաաբի-Լինկեն փարիզյան Սորբոնում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[5] գեղագիտության և արվեստի փիլիսոփայության ոլորտում։ Ֆրանսիայում սովորելու ժամանակ նա հանդիպել է ապագա ամուսնուն՝ գերմանացի Թիմոյին, որը հետագայում եղել է Քաաբի-Լինկեի բազմաթիվ ներկայացումների վերահսկողը[6]։

Քաաբի-Լինկեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Թունիսում 2009 թվականին[7], որին հետևել են անհատական ցուցադրությունները Բեռլինում (2010)[5], Էռլս կորտի խճանկարային սենյակներում (Լոնդոն, 2014)[6] և Dallas Contemporary թանգարանում (2015)[8]։ Քաաբի-Լինկեն ստացել է 2009 թվականի Ալեքսանդրայի բիենալեի ժյուրիի մրցանակը և Abraaj Group Art Prize մրցանակը 2011 թվականին[5]։ Abraaj Group-ը 2011 թվականին պատվիրել է նրան «Թռչող գորգերը»[9], որը ցուցադրվել է 54-րդ Վենետիկի բիենալեի ժամանակ[10], իսկ 2016 թվականին այն ձեռք է բերել և ցուցադրել Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանը[9]։

Քաաբի-Լինկեն 2012 թվականին աշխատել է Լոնդոնի Դելֆինի ֆոնդում, որտեղ նա շատ տպավորվել է ընտանեկան բռնությունների զոհերի հետ հանդիպումներից[11]։ Նա 2014 թվականին դարձել է Հոնկոնգում կայացած Արտ Բազելի «Զարգացող արվեստի բացահայտման» դափնեկիր[12][13], որտեղ նա ցուցադրվել է Կալկուտայի փորձարարական թանգարանում[14]։ Նույն թվականին ավելի ուշ նա ավարտել է իր «Իմ քար» նախագիծը (գերմ.՝ Meinstein) Նոյկյոլնում կենտրոնում (Բեռլինի շրջան)։ Նրա ստեղծած մայթի խճանկարում օգտագործել է շրջանի բնակիչների (որոնք հիմնականում ներգաղթյալ էին) ազգային ծագմանը համապատասխանող քարեր[15]։ Քաաբի-Լինկեն նկարագրել է իր աշխատանքը որպես ժամանակակից կյանքի հնագիտություն[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիա Քաաբի-Լինկեն ամուսնացած է[17] և ունի երկու որդի՝ ծնված 2013 թվականի սկզբին և 2017 թվականի վերջին։ Նա ապրում է Բեռլինում[12] և Կիևում։ Քաաբի-Լինկե կարողանում է խոսել վեց լեզուներով[6]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ գնա (2015), Dallas Contemporary, 2019 կմ մանվածք

Անհատական

Խմբակային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/466632
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Nadia Kaabi-Linke»։ Delfina Foundation։ Վերցված է 2019-09-04 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Spence Rachel (2014-11-14)։ «An artist who will not be pigeonholed»։ Financial Times։ ISSN 0307-1766 
  7. «Biography»։ Nadia Kaabi-Linke։ Վերցված է 2019-09-04 
  8. 8,0 8,1 Smart Lauren (2015-12-21)։ «10 Best Art Exhibitions of 2015»։ Dallas Observer։ Վերցված է 2019-09-04 
  9. 9,0 9,1 van Straaten Laura (2016-04-27)։ «How Curator Sara Raza's New Show Smuggles Inconvenient Truths Into the Guggenheim»։ Artnet News։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2019-09-04 
  10. Lankarani Nazanin (2011-05-25)։ «Echoes of Political Unrest at Venice Biennale»։ The New York Times։ ISSN 0362-4331 
  11. Volk Katherine, Shabibi Lawrie (4241-12-26)։ «Fahrenheit311: Seven Legends of Machismo»։ ArtAsiaPacific։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2019-09-04 
  12. 12,0 12,1 Gerlis, Melanie; Adam, Georgina Artists Go the Extra Mile for Hong Kong (und) // The Art Newspaper. — 2014. — С. 1. — ISSN 0960-6556. Архивировано из первоисточника 11 Սեպտեմբերի 2015.
  13. Vine Richard (2014-05-22)։ «Dueling Visions at Art Basel Hong Kong»։ Art in America։ Վերցված է 2019-09-04 
  14. Seaman Anna (2014-05-15)։ «Art Basel: Discoveries Prize awarded to Nadia Kaabi-Linke»։ The National։ Վերցված է 2019-09-04 
  15. «Alfred-Scholz-Platz: Gestaltung eines Stadtplatzes»։ Architekturpreis Berlin 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2019-09-04 
  16. 16,0 16,1 Synek Manuela (2014-05-02)։ «Nadia Kaabi-Linke presa pelos fios da memória»։ Umbigo։ Վերցված է 2019-09-04 
  17. Lazaar Lina (2011-12-05)։ «Suspended Lives and Emerging Voices: Nadia Kaabi-Linke in Conversation with Lina Lazaar»։ Ibraaz։ Վերցված է 2019-09-04 
  18. «Nadia Kaabi-Linke: Sealed Time»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2019-09-04 
  19. «Nadia Kaabi-Linke — Stranded»։ Գալուստ Գյուլբենկյանի թանգարան։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2019-09-04 
  20. Downey Anthony (2012-05-30)։ «Where to Now: Chkoun Ahna at the National Museum of Carthage, Tunis, 2012»։ Ibraaz։ Վերցված է 2019-09-04 
  21. Larkins Zoe (2012-05-07)։ «Chkoun Ahna Opens Tunisia's Contemporary Chapter»։ Art in America։ Վերցված է 2019-09-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]