Նաբուգոդոնոսոր III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբուգոդոնոսոր III
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր մ.թ.ա. 6-րդ դար
Վախճանի օր դեկտեմբերի 21, մ. թ. ա. 522(-522-12-21)
Քաղաքացիություն Բաբելոն
Հայր Nabonidus?

Նաբուգոդոնոսոր III, աքքադերեն՝ Nabû-kudurri-ușur, տառերով՝ «Նաբու-առաջնեկին պահպանիր», Բեհիսթունի արձանագրությունյան մեջ՝ Նիդինտու-Բել։ Մ.թ.ա. 522 թ.-ին ղեկավարել է հակա-պարսկական ապստամբությունը Բաբելոնում։ Բաբելոնի արքա (մ.թ.ա. 522 թ.-ի հոկտեմբերից-դեկտեմբեր)։ Ինքնությունը և ծագումը ճշգրտված չէ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ամբողջական տեղեկություններ Նաբուգոդոնոսոր III մասին կարելի է գտնել Դարեհ I Մեծի Բեհիսթունի արձանագրության մեջ, որտեղ Բաբելոնի արքան ներկայացվում է որպես ինքնակոչ և ապստամբ։ Գրությունը արված է 3 լեզուներով՝ հին պարսկերենով, էլամերենև աքքադերեն։ Վերջին տարբերակը ունի ակնհայտ տարբերություն մյուսներից։ Բեհիստունյան ժայռի ռելիեֆի վրա Նիդինտու-Բելը պատկերված է երկրորդ մարդը՝ Դարեհ I Մեծի կողմից հաղթած ապստամբած շրջաններից։

Իրավիճակը Բաբելոնում ապստամբությունից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնը մտավ Աքեմենյան կայսրության մեջ, որպես առանձին իշխանություն, ղեկավարվող մեկ կայսեր կողմից։ Մ.թ.ա 530 թ-ին Կյուրոս Բ Մեծի մահից հետո Աքեմենյան կայսրության գահին է բազմել Կամբյուսես II-ը։ Նրա ձգտումները ուղղված ամրապնդելու կենտրոնական իշխանություը բերեց Աքեմենյան ազնվականության ընդիմությանը։ Կամբյուսես II-ի Եգիպտոսը գրավելու ձգտումը բերեց տուրքերի բարձրացման և զորահավքի ռեգիոններում ինչպես նաև Բաբելոնում։ Մ.թ.ա. 522 թ-ի մարտին Պարսկաստանում տեղի ունեցավ հեղաշրջում։ Գահին բազմեց Կամբյուսես II-ի փոքր եղբայրը՝ Բարդիյան։ Ով անմիջապես ընդունվեց Բաբելոնի կողմից, հետագայում նաև ընդունվելով մյուս շրջաններում։ Բարդիյանը գնաց զիճումների՝ դադարեցնելով զորահավքը, բայց առաջարկեց պայքար պարսկական ազնվականների դեմ։ Մի քանի ամիս հետո վերջին ներկայացուցիչները կազմակերպեցին Բարդիյայի սպանությունը և իրենց շրջապատից ընտրեցին նոր արքա՝ Դարեհ I Մեծի։ Ավելի ուշ, Բեհիսթունի արձանագրության մեջ, Դարեհ I Մեծը նախանշում է, որ սպանվել է ոչ թե Բարդիյան՝ Կյուրոս Բ Մեծի որդին, այլ ինքնակոչի, ով Գաումատի կախարդներից էր, և իրեն ներկայացնում էր Բարդիյայի փոխարեն։ Հեղաշրջումը բերեց շրաջանների մասսայական ապստամբությանը։ Բաբելոնում Բարդիյայի մահից անմիջապես հետո հայտարարվեց նոր արքա՝ Նաբուգոդոնոսոր III:

Նաբուգոդոնոսոր III-ը, որպես անհատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհիսթունի արձանագրությունյան մեջ ասվում է, որ Նիդինտու-Բելը իրեն հայտարարել է Նաբոնիդի որդին և սկսել կառավարել որպես Նաբուգոդոնոսոր III: Պարսկական և էլամերեն տարբերակներում ասվում է, որ նրա հայրը եղել է Աինաիրը։ Բայց գիտնականները չեն բացառում նաև այն, որ Նիդինտու-Բելը իրականում կարող էր լինել Նաբոնիդի որդին։ Բեհիստունյան ժայռի ռելիեֆի վրա նա պատկերված է, որպես տարեց մարդ, իսկ ապռտամբությունից հետո Դարեհ I Մեծը նրան ինքնակոչ չներկայացրեց ժողովրդին, ինչպես նա դա անում էր։

Ապստամբություն, պարտություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացու ապստամբությոուն էր սկսվել, ըստ Դարեհ I Մեծի «Ամբողջ բաբելյան ժողովուրդը անցել է Նիդինտու-Բելի կողմը, Բաբելոնը դարձել է խռովարար, նա գրավել է կայսրությունը»։ Մ.թ.ա. 522 թ-ի հոկտեմբերի 3-ին կնքված փաստաթուղթը վկայում է, որ այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր III արդեն ընդունել էր «Բաբելոնի և պետությունների կայսեր» տիտղոսը։ Այդ ժամանակ Դարեհ I Մեծը զբաղված էր Էլամում Ասսինի դեմ ռազմական գործողություններով։ Միայն այդ ամպստամբությունը ճնշելուց հետո Դարեհ I Մեծը սկսեց իր արշավը դեպի Բաբելոն, որը ղեկավարեց անձամբ ինքը։ Հոկտեմբերի 13 Տիգրիսն անցնելիս տեղի ունեցավ առաջին ճակատամարտը։ Բեհիսթունի արձանագրությունյան կազմողները նշում են, որ Դարեհի զորքը ձիերով և ուղտերով անցել է գետը և ամբողջությամբ ջարդել Նիդինտու-Բելը զորքը։ 5 որ անց, հոկտեմբերի 18-ին, Եփրատի մոտ տեղի է ունեցել 2-րդ ճակատամարտը։ Տեղը վկայում էր այն մասին, որ Նիդինտու-Բելի բոլոր կողմնակիցները սպանված էին, և Դարեհը ոչ մի գերի չի վերցրել իր հետ։

Զազանի մոտ պարտություն կրելուց հետո, Նաբուգոդոնոսոր III մի քանի ձիավորներով փախել է Բաբելոն։ Դարեհը պաշարեց քաղաքը և շատ չանցած վերցրեց այն։ Նիդինտու-Բելը մահապատժի ենթարկվեց աքքադական եղանակով՝ ցից հանվեց Բաբելոնի մյուս 49 ապստամբների հետ։

Նիդինտու-Բելը կառավարեց մոտավորապես 3 ամիս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1985.