Յուրի Յուրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Յուրև
Ծնվել էհունվարի 3 (15), 1872
ԾննդավայրԿալյազինի գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 13, 1948(1948-03-13)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ուսուցիչ
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Յուրի Միխայլովիչ Յուրև (ռուս.՝ Ю́рий Миха́йлович Ю́рьев, հունվարի 3 (15), 1872, Կալյազինի գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1948(1948-03-13)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության ուսումնարանում (Ա. Ցուժինի դասարան), ավարտել Մոսկվայի թատերական ուսումնարանի դրամատիկական դասընթացները (Ա. Լենսկու դասարան)։
  • 1893-1948 թվականներին աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում (Լենինգրադի դրամայի ակադեմիական թատրոն), 1922-1928 թվականներին ղեկավարել այն։
  • Յուրևը ռուսական հերոսառոմանտիկական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերից են՝

1919 թվականին Գորկու, Ա. Լունաչարսկու, Ա. Բլոկի և Մ. Անդրեևայի հետ մասնակցել է Պետրոգրադում Դրամատիկական մեծ թատրոնի ստեղծմանը։ 1898 թվականից դասավանդել է թատերական տարբեր հաստատություններում։ «Հիշատակարաններ»-ի (1948) հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակ (1943

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Юрьев Юрий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Յուրև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 136