Յուրի Մուշկետիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Մուշկետիկ
Юрій Мушкетик.jpg
Ծնվել է մարտի 21, 1929(1929-03-21) (90 տարեկան)
Ծննդավայր Նեժինի շրջան, Նեժինսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող
Լեզու ուկրաիներեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Կրթություն Շևչենկոյի անվան համալսարան
Ժանրեր վիպակ և վեպ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Ուկրաինայի հերոս Hero of Ukraine, Order of the State Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան և Medal "In Commemoration of the 1500th Anniversary of Kiev"
Յուրի Մուշկետիկ Վիքիքաղվածքում
Yuriy Mushketik Վիքիպահեստում

Յուրի Մուշկետիկ (ուկր.՝ Мушкетик Юрій Михайлович, մարտի 21, 1929(1929-03-21), Նեժինի շրջան, Նեժինսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող: Ուկրաինայի հերոս։ Ուկրաինայի Լենինյան կոմերիտմիության Նիկոլայ Օստրովսկու անվան մրցանակի դափնեկիր (1965ԽՄԿԿ անդամ (1951):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Մուշկետիկը ծնվել է 1929 թվականին Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանի Վերտիևկա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1953 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1956 թվականին՝ ուկրաինական գրականության ամբիոնին կից ասպիրանտուրան։ 1952 թվականին ուկրաինական ամսագրերում տպագրվել են Մուշկետիկի առաջին ստեղծագործությունները։ Եղել է «Դնեպր» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]: 1986-2001 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների ազգային գրողների միության նախագահը։ 1951 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Ընտրվել է Ուկրաինայի ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպերի, վիպակների ու նովելների հեղինակ է։

  • «Սեմյոն Պալի», 1954 թ.
  • «Հայդամակներ», 1957 թ.
  • «Կրակներ գիշերվա մեջ», 1959 թ.
  • «Սև հաց», 1960 թ.
  • «Սիրտ և քար», 1962 թ.
  • «Արյան կաթիլ», 1964 թ.
  • «Կանաչ աշորա», 1965 թ.
  • «Սահման», 1984 թ.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ուկրաինայի նախագահի պատվավոր շքանշան (օգոստոս, 1996 թ.)
  • Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (մարտ, 1999 թ.)
  • ԽՍՀՄ պետական ​​մրցանակ (1987 թ.)
  • Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակ (1980 թ.)
  • Ուկրաինայի Լենինյան կոմերիտմիության Նիկոլայ Օստրովսկու անվան մրցանակ (1965 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են