Յուրի Հարությունյան (պատմաբան)
Յուրի Հարությունյան ռուս.՝ Юрик Вартанович Арутюнян | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1929 Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 26, 2016 (86 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | սոցիոլոգ, պատմաբան, ազգագրագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | պատմություն[1], հասարակագիտություն[1], urban sociology?[1], rural sociology?[1], history of sociology?[1] և ազգագրություն[1] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ՀՀ ԳԱԱ և Russian Society of Sociologists? |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1949) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1964) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ |
Յուրի Վարդանի Հարությունյան (օգոստոսի 20, 1929, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2016, Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային և ռուս, հայազգի պատմաբան, ազգագրագետ, էթնոսոցիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության և սոցիոլոգիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1929 թվականին Դոնի Ռոստով քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ, այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ինչպես 1952 թվականի պաշտպանած թեկնածուական ատենախոսությունը, այնպես էլ 1964 թվականինին դոկտորակա ատենախոսությունը նվիրված էին գյուղերի սոցիալական խնդիրներին[3][4]։ 1971 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1964-1965 թվականներին ավագ դասախոս է աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, 1966—1969 թվականներին՝ սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի լաբորատորիայի վարիչ։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերվում են էթնոսոցիոլոգիական հետազոտություններին։ Նրա ղեկավարությամբ Հայաստանում 1976-1980-ական թվականներին իրականացվել է առաջին էթնոսոցիոլոգիական հետազոտությունը։ Հետագայում այդ հետազոտությունները կրկնվեցին 1993, 2003, 2005, 2007 և 2010 թվականներին։ 2008 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նրան ընտրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։
Մահացել է 2016 թվականի հունիսի 26-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը, կնոջ՝ Մայա Պոնկրատովայի (1925—1999) և ծնողների կողքին։ Ունի մեկ աղջիկ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեքենատրակտորային կայանների պատմական դերը և դրանց վերակառուցումը» (1958 )
- «Խորհրդային գյուղացիական դասը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ» (1964, 1970)
- «Գյուղի սոցիոլոգիական հետազոտման փորձ» (1968)
- «ԽՍՀՄ-ի գյուղացիական դասի սոցիալական կառուցվածքը» (1971)
- «Ռուսական էթնոսոցիոլոգիական ակնարկներ» (1992)
- «Մոլդովա. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
- «Էստոնիա. Մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
- «Ռուսաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
- «Վրաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1997)
- «Ռուսաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
- «Ռուսաստան. քաղաքի և գյուղի բնակիչներ» (1995)
- «Մոլդովա. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
- «Ռուսաստան. քաղաքի և գյուղի բնակիչներ» (1995)
- «Ուզբեկստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1996)
- «Վրաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1997)
- «Հետխորհրդային Ռուսաստանի հասարակության սոցիալական կառուցվածքի մասին» (2002)
- «Հետորհրդային ազգերի Տրանսֆորմացիա» (2003)
- «Ռուսներ. էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» (2007)
- «Ռուսական նույնականության էթնիկական բաղադրիչների մասին» (2009)
- «Ռուսներ. էթնոսոցիոլոգիայում ազգային-քաղաքացիական նույնականացման ձևավորման խնդիրներ» (2009)
- «Ռուսաստանում հայկական համայնքի մասին» (2011)շ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Արխիվացված 2017-05-31 Wayback Machine в справочнике «Международные исследования в России»
- Историческая справка на сайте Архива РАН
- Группа этносоциологии на сайте ИЭА РАН
- Публикации на образовательном портале «ЭСМ»
- Московские армяне глазами этносоциолога
- На страже Вавилона: «национальная» политика способна торпедировать российскую государственность Արխիվացված 2014-03-07 Wayback Machine
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պատմաբաններ
- Հայ պատմաբաններ
- Հայ ազգագրագետներ
- Հայ գիտնականներ
- Հայ սոցիոլոգներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ