Յուրի Լոսսման
Յուրի Լոսսման | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | marathon runner, երկար հեռավորություն վազող և թեթևատլետ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 4, 1891[1] |
Ծննդավայր՝ | Կիո, Վիլյանդիմաա, Էստոնիա |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 1, 1984[1] (93 տարեկան) |
Մահվան վայր՝ | Ստոկհոլմ |
Յուրի Լոսսման (էստ. Jüri Lossman, փետրարի 4, 1891, Էստոնիա-մարտի 1, 1984, Ստոկհոլմ), էստոնացի թեթև աթլետ։ 1920 թվականի օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքի արծաթե մեդալակիր[2]։ 1924 թվականի Օլիմպիադայի բացման ժամանակ եղել է Էստոնիայի հավաքականի դրոշակակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսել է սպորտով զբաղվել Լասնամյաեում (այժմ Տալլինի փոքր շրջան), զբաղվել է ֆուտբոլով։ 18 տարեկանում սկսել է խաղալ «Մերկուրի» ֆուտբոլային թիմում, իսկ 1913 թվականին սկսել է զբաղվել թեթև աթլետիկայով։
1915 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն մեկժամանոց վազքում։ 1916 թվականին կրկնել է այդ հաջողությունը 5000 մետր հեռավորությամբ վազքում և ռուսական վազքի 10000 մետր առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Ռուսատանում սահմանել է ռեկորդներ 10 000 մետր հեռավորության և մարաթոնի հեռավորության վազքում։ Հենց այդ տարի առաջին անգամ մասնակցել է մարաթոնյան վազքի մրցաշարին և հաղթանակ տարել Ռեվելում (այժմ՝ Տալլին)։
Նրա սպորտային կարիերան ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որին ստիպված էր մասնակցել, և որի ընթացքում ստացել է վիրավորում։
Պատերազմից հետո վերադարձել է սպորտով զբաղմունքին, 1918-1922 թվականներին երեք անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն 5000 մետր հեռավորությամբ և երկու անգամ 10000 մետր հեռավորությամբ վազքում, ինչպես նաև Էստոնիայում 13 անգամ սահմանել է ռեկորդներ 3000-30000 մետր հեռավորությամբ վազքում։
1920 թվականի օգոստոսի 22-ին Անտվերպենում անցկացվող VII Ամառային օլիմպիական խաղերում Յուրի Լոսսմանը նվաճել է օլիմպիական արծաթե մեդալ 2 ժամ 32 րոպե 48,6 վայրկյան արդյունքով մարաթոնյան վազքում, 7 վայրկյանով զիջել է 1912 թվականի V ամառային օլիմպիական խաղերի 5000 և 10000 մետր հեռավորության վազքում, և առաջ է անցել 12000 մետր վազքում եռակի չեմպիոն ֆինն Հաննես Կոլեհմայնենիից և գրեթե 4 րոպեով՝ իտալացի Վալերիո Արրիայից, ով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Դրանից 3 օր հետո Յուրի Լոսսմանը նաև մասնակցել է վազքի մրցույթի 10000 մետր հեռավորությամ մրցույթին, բայց դուրս է մնացել մրցարշավից։ Այդ Օլիմպիադայում նրա արդյունքը 1929 թվականի մարաթոնում ունեցած մեկժամյա վազքի արդյունքի հետ երկար ժամանակ մնացել են Էստոնիայի ազգային ռեկորդները։
Երկրորդ անգամ Լոսսմանը Օլիմպիադային մասնակցել է 4 տարի անց Փարիզում։ 1924 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ 33-ամյա էստոնացի մարզիկը եղել է իր երկրի դրոշակիրը։ Մասնակցել է մարաթոնյան վազքին և 2 ժամ 57 րոպե 54,6 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Այդ ժամանակ չեմպիոն է դարձել Ֆինլանդիայից Ալբին Ստենրոոսը, ով հաղթել է 2 ժամ 41 րոպե 22,6 վայրկյան արդյունքով։ Ստրենրոոսի արդյունքը գրեթե 9 րոպեով ավելի վատ էր Լոսսմանի արդյունքից, ով նախորդ Օլիմպիադային զբաղեցրել էր երկրորդ տեղը։
1923 թվականին Լոսսմանը հաղթում է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում տեղի ունեցած միջազգային մարաթոնում, որը նվիրված էր քաղաքի 300-ամյակին։
37 տարեկան հասակում (1928 թվական) մասնակցել է Ամերիկայի Միացյալ նահանգների վազքի մրցույթին։
Տալլինում եղել է տղաների Սպորտի ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը (1928), նրա ղեկավարը ևՀովաննես Վիլլեմսոնի հետ պարգևատրող, ով եղել է էստոնական սպորտային օրացույցների և տեղեկատու գրքերի առաջին կազմողն էր (սկսած 1917 թվականից)։
1922-1936 թվականներին Յուրի Լոսսմանը աշխատել է էստոնական հայտնի KAWE շոկոլադի ֆաբրիկայում։
1930-ական թվականներին որոշ ժամանակ աշխատել է էստոնական երկար հեռավորության վազքի հավաքականի մարզիչ, բայց ունեցել է ոչ այնքան հատուկ հաջողություններ։
1942-1944 թվականներին գլխավորել է «Էէստի սպորտ» ազգային կրթության վարչության գլխավոր տնօրինությունը։
1944 թվականին Յուրի Լոսսմանը արտագաղթել է Շվեդիա։ Շվեդիայում նախկին մարզիկն աշխատել է որպես ոսկերիչ, 1964 թվականին Գուստավ VI Ադոլֆ արքայի համար պատրաստել է արծաթե աման՝ ի երախտագիտություն Շվեդիայի էստոնական համայնքի[3][4]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուրի Լոսսմանը սպորտում-reference.com Archived 2012-11-12 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ Таллинн. — 2007. — 666 с.
- ↑ «Jüri Lossman Bio, Stats, and Results» (անգլերեն)։ Olympics at Sports-Reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2018-05-14
- ↑ «ESBL»։ www.esbl.ee։ Վերցված է 2018-05-14